Ողջունում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորապատ համայնքի բնակիչներին,ավագանու, համայնքապետարանի, համայնքային ենթակայության հիմնակների աշխատակիցներին:

Շնորհակալություն Ձեզ, հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

Նորապատ համայնքի զարգացման հնգամյա ծրագրերի կազմումը և կատարումը գերակա խնդիր է մեր համայնքում՝ միջնակարգ դպրոցում, մանկապարտեզում, մշակույթի տանը, բուժ-ամբուլատորիայում, փոստում և առևտրի սպասարկման օբյեկտներում:


Համայնքում 2017-21թթ նախատեսվում է կատարել մի շարք կարևոր աշխատանքներ՝ դրանք են. համայնքի նոր թաղամասի ամբողջական էլեկտրականության անցկացում, գազաֆիկացում, փողոցների կարգավորում, խմելու ջրի անցկացում:



Խիստ կարևորություն եմ տալիս երիտասարդ սերնդին ռազմահայրենասիրական դաստիրակությանը, նրանց գիտելիքների համակողմանի և ներդաշնակ զարգացման ձևավորմանը: Անհրաժեշտություն եմ համարում իրենց գիտելիքները ծառայեցնելու ինչպես անձնական բարորությանը այնպես էլ ազգի և հայրենիքի հզորացմանը:

Համայնքում առաջնահերթ խնդիրներից են՝ մշակույթի տան վերանորոգումը,գույքի համալրումը, զբոսայգու բարեկարգումը և համայնքապետարանի նոր շենքի կառուցումը:


Ծրագրի մշակմանը, քննարկմանն և հաստատման աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերում ավագանու, համայնքապետարանի, դպրոցի, մանկապարտեզի և համայնքի բնակչությունը: Բացի ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումից համայնքապետարանը տարվա ընթացքում լուծում է տալիս ընթացիք խնդիրներին:

Ողջունում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի բնակիչներին,ավագանու, համայնքապետարանի, համայնքային ենթակայության հիմնակների աշխատակիցներին:

Շնորհակալություն Ձեզ, հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

Ջանֆիդա համայնքի զարգացման հնգամյա ծրագրերի կազմումը և կատարումը գերակա խնդիր է մեր համայնքում՝ միջնակարգ դպրոցում, մանկապարտեզում, մշակույթի տանը, բուժ-ամբուլատորիայում, փոստում, գիտահետազոտական ինստիտուտներում, տասնյակ արտադրական ձեռնարկություններում, առևտրի սպասարկման օբյեկտներում:

Համայնքում 2017-21թթ նախատեսվում է կատարել մի շարք կարևոր աշխատանքներ՝ դրանք են. համայնքի նոր թաղամասերի գազաֆիկացում, փողոցային լուսավորության անցկացում, փողոցների ասֆալտապատում և փոսալցում, ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտերի բարեկարգում, կանգառների պատրաստում, խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի նորոգում:

Խիստ կարևորություն եմ տալիս գիտելիքով զինված, համակողմանի և ներդաշնակ զարգացած սերնդի ձևավորմանը։ Կցանկանամ, որ այս գիտակցումով առաջնորդվի յուրաքանչյուրը, մանկապարտեզ-դպրոցի մակարդակներով, քանզի մատաղ սերնդին է վստահված մեր ապագան՝ մեր վաղվա պետական, քաղաքական, մշակութային և հասարակական գործիչներին, կրթելու և հայեցի դաստիարակելու խնդիրը։ Անհրաժեշտ է ապահովել այն գիտակցումը, որ այդ գիտելիքները պետք է ծառայեն ինչպես իրենց անձնական բարօրությանը, այնպես էլ ազգի ու հայրենիքի հզորացմանը։


Ծրագրի մշակմանը, քննարկմանն և հաստատման աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերում ավագանու, համայնքապետարանի, դպրոցի, մանկապարտեզի, մշակույթի տան, փոստի, բուժ ամբուլատորիայի և համայնքի տասնյակ հիմնարկ ձեռնարկությունների աշխատակազմերը ու անհատ քաղաքացիները։ Նշեմ նաև, որ բացի ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումից համայնքապետարանը կարգավորում է տարվա ընթացքում ստեղծված խնդիրները՝ առաջնահերթության կարգով։