Արարատ Միրզոյան
առաջին փոխվարչապետ
ՔՊ
Ծնվել է 1979 թ․ նոյեմբերի 23-ին՝ Երևանում։
2002թ․ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան:
2004թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան։
2005 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան։
Տիգրան Ավինյան
փոխվարչապետ
ՔՊ
Ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին՝ Երևանում։
2011թ․ ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի և բակալավրի կոչումներ։
2014թ․ ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանի մագիստրատուրան։
Մհեր Գրիգորյան
փոխվարչապետԷդուարդ Աղաջանյան
վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՔՊ
Ծնվել է 1988թ. oգոստոսի 29-ին Երևանում։
2016 թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի մագիստրատուրան։
Արայիկ Հարությունյան
կրթության եւ գիտության նախարար
ՔՊ
Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 2-ին՝ Երևանում։
1998-1999թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:
2003թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի մագիստրատուրան։
2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։
Գիտական 6 հոդվածի հեղինակ է:
Մխիթար Հայրապետյան
սփյուռքի նախարար
ՔՊ
Ծնվել է 1990թ․ մայիսի 15-ին՝ Երևանում։
2012թ․ համահիմնադրել է Թուրքագիտական պորտալ AllTurkey.am-ը:
2013թ. ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
Երկու գիտական հոդվածի հեղինակ է:
Արթուր Վանեցյան
ազգային անվտանգության ծառայության տնօրեն
անկուսակցական
Ծնվել է 1979թ․ դեկտեմբերի 8-ին՝ Երևանում։
Սովորել է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում։
Սովորել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի և իրավունքի համալսարանում և ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ակադեմիայում։
ՀՀ ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից։
Ունեցվածքը՝ այստեղ։
Վալերի Օսիպյան
ոստիկանապետ
անկուսակցական
Ծնվել է 1970 թ. ապրիլի 17-ին, ոստիկանության գնդապետ է:
2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «իրավագիտություն» մասնագիտությամբ (հեռակա ուսուցմամբ):
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
Ունեցվածքը՝ այստեղ։
Մանե Թանդիլյան
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ԼՀ
Ծնվել է 1978թ․ ապրիլի 3-ին՝ Ալավերդիում։
1999թ․ ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։
Դավիթ Տոնոյան
պաշտպանության նախարար
անկուսակցական
Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին՝ Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում։
1991թ․ ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
1997թ․ ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան։
Սուրեն Պապիկյան
տարածքային կառավարման եւ զարգացման նախարար
ՔՊ
Ծնվել է 1986թ․ ապրիլի 26-ին՝ Ստեփանավանում։
2009 թ․ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան:
2012-2016 թթ․ սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:
Աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում և«Քվանտ» վարժարանում՝ որպես պատմության ուսուցիչ:
Արտակ Զեյնալյան
արդարադատության նախարար
Հանրապետություն
Ծնվել է 1969թ․ սեպտեմբերի 9-ին՝ Երևանում։
1996թ․ ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:
1999թ. ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան:
2002թ. ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան:
2006թ. ավարտել է՝ «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Արսեն Թորոսյան
առողջապահության նախարար
Ծնվել է 1982 թվականին, Երևանում:
1998-2004թթ. ԵՊԲՀ, բուժական ֆակուլտետ, Երևան, ՀՀ
2004-2006թթ. Առողջապահության ազգային ինստիտուտ, «Առողջապահության կազմակերպում և կառավարում» օրդինատուրա, Երևան, ՀՀ
2006-2009թթ. Առողջապահության ազգային ինստիտուտ, «Հանրային առողջություն և առողջապահության կառավարում» ասպիրանտուրա, Երևան, ՀՀ
2010թ. Վիեննայի բժշկական համալսարան, «Հանրային առողջապահությունը Ավստրիայում», Վիեննա, Ավստրիա
2013թ. INSEAD, «Միջին արևելքի առողջապահության առաջնորդության ծրագիր», Աբու-Դաբի, ԱՄԷ
Արթուր Խաչատրյան
գյուղատնտեսության նախարար
ՀՅԴ
Ծնվել է 1972թվականին՝ Երեւանում։
1994-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը (ֆիզիկոսի որակավորմամբ)։
1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորում։
Նույն որակավորումը ստացել է 2001-ին՝ Լոնդոնի Իմփերիալ Քոլեջում։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։
Լևոն Վահրադյան
սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
«Ծառուկյան» դաշինք
Սովորել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։
Աշխատել է որպես Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետ։
Ատոմ Ջանջուղազյան
Ֆինանսների նախարար
անկուսակցական
1992թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան կարմիր դրոշի շքանշանակիր պոլիտեխնիկական ինստիտուտը:
1995թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան:
1997թ. ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան:
Աշխատել է որպես ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։
Էրիկ Գրիգորյան
բնապահպանության նախարար
Ծնվել է 1979թ․ հոկտեմբերի 17-ին՝ Կապանում։
1995-2000թթ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտություն
Արթուր Գրիգորյան
էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
ԲՀԿ
Ծնվել է 1969 թվականին Բջնիում:
1995թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
Արդարադատության փոխգնդապետ է։
2010-2012թթ․ աշխատել է որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։
Լիլիթ Մակունց
մշակույթի նախարար
Հայաստանի Լիբերալ կուսակցություն
Ծնվել է 1983թ. նոյեմբերի 7-ին` Երևանում:
2005թ. ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության մագիստրատուրան:
2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։
2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում։
Արծվիկ Մինասյան
տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
ՀՅԴ
Ծնվել է 1972թ․ հունվարի 1-ին՝ Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում։
1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորմամբ «տնտեսագիտական կիբեռնետիկա» մասնագիտությամբ։
1995-1998 սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։
1997-1998 թվականներին կարճաժամկետ ծրագրերով ուսումը շարունակել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, ԱՄՆ Վաշինգտոնում և Նյու Յորք քաղաքներում՝ մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին:
Հրաչյա Ռոստոմյան
արտակարգ իրավիճակների նախարար
անկուսակցական
Ծնվել է 1981թ․ մարտի 3-ին՝ Երևանում։
2003թ. ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը:
Աշոտ Հակոբյան
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Համացանցում կենսագրական տվյալներ չկան։
Զոհրաբ Մնացականյան
արտաքին գործերի նախարար
Ծնվել է 1966 թ. մարտի 20–ին՝ Երևանում։
1990 թ. Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։
1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։
1991 թ. Մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա
2014թ․ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։