Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյան․ «Ընտանիքի հետ սոցիալական աշխատողի կողմից սոցիալական կարիքների գնահատման ընթացքում կբացահայտվեն նաև առկա սոցիալական խնդիրների առաջացման պատճառները: Միայն դրանից հետո հնարավոր կլինի ձևավորել այդ ընտանիքի համար անհրաժեշտ սոցիալական ծառայությունների փաթեթը: Այսպիսով, համայնքում սոցիալական աշխատող լինելու դեպքում կիրականացվի ընտանիքի սոցիալական կարիքների ամբողջական գնահատում: Համագործակցելով սոցիալական աջակցության պետական համակարգի մասնագետների հետ` կառաջարկվեն նաև լուծումներ»:

Խաղալ կրկին