HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Քաղաքացի Կորեյկոն կորցրել էր հավատը մարդկության, իսկ դիլիջանցին` եկեղեցու նկատմամբ

Ծնունդով դիլիջանցի, Ուկրաինայի քաղաքացի Ջահան Մայիլյանն ու դիլիջանցի Աշոտ Հովհաննիսյանը դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին` Տավուշի մարզպետարանի կողմից ապօրինի շինարարությունը դադարեցնելու պահանջով մի քանի անգամ նամակներ ստանալուց հետո:

Խոսքը Տավուշի մարզի Գոշավանք վանական համալիրի անմիջապես հարեւանությամբ իրականացվող շինարարության մասին է, որը 20-րդ դարի 20-30-ական թթ. եղել է դպրոց, 80-ականներից հետո այն ծառայել է որպես բնակարան, եւ այնտեղ ապրել է 3-4 ընտանիք, իսկ խորհրդային կարգերի փլուզումից հետո մասնավորեցվել է, որի սեփականատերը Ջահան Մայիլյանն է` «Գոշավանք» միջնադարյան արհեստների կենտրոն» հիմնադրամի նախագահը: Մայիլյանին ներկայացնում է դիլիջանցի Աշոտ Հովհաննիսյանը, ով «Հետքին» պատմեց եղելությունը:

Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ շինարարությանը խոչընդոտում է եկեղեցին: Այդ առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը «Հետքին» ասաց, որ խոսքը վերաբերում է 18-րդ դարում կառուցված երիցատանը, որը հետագայում վերածվեց դպրոցի, ապա տրվեց գյուղապետարանին:

«Վերջին տարիներին Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող պատմական այդ կառույցը օտարվել էր մասնավոր անձի, ով էլ քանդել էր այն` ցանկանալով տեղում ռեստորան կառուցել»,- ասում է նա: Նախկին դպրոցի շենքը մեկհարկանի անկյունաձեւ կիսախարխուլ շինություն էր, որը, Հովհաննիսյանի խոսքով, նախապես որոշված է եղել վերանորոգել: «Սակայն տանիքը փոխելու ընթացքում պատը քանդվեց, եւ պատերի միջից դուրս եկան զարդաքանդակներ, որոնք հիմա լցված են սեղանատանը,- ասում է նա,- մենք էլ որոշեցինք շենքը քանդել եւ ժողովրդական ոճով կառուցել»:

Հովհաննիսյանն ասում է, որ այդ տեղում կառուցում են միջնադարյան արհեստների կենտրոն եւ թանգարանային համալիր, քանի որ այդ տարածքի գյուղերում զարգացած են եղել կավագործությունը, փայտագործությունը, կարպետագործությունը:

«Մենք բազմաթիվ ծրագրեր ունեինք, որն իրականացնելիս գյուղից շատերը աշխատանք կունենային, իսկ արհեստների զարգացմամբ, թերեւս, կապ հաստատվեր Սփյուռքի հետ»,- ասում է նա:

Ամբողջ խնդիրն այն է, որ նոր շենք կառուցելու համար փորված հիմքը, որը 2007 թ.-ից այդպես էլ մնացել է, խանգարում է գյուղի բնակիչներին խոտ եւ փայտ բարձրացնել դեպի վեր: Գոշ գյուղը անկանոն է դասավորված, եւ խնդրահարույց շենքի կողքից մի նեղլիկ ճանապարհով դեպի վեր 7-8 տուն կա, որոնց համար փորված հիմքը լուրջ խոչընդոտ է, քանի որ ճանապարհը զառիթափ է եւ գտնվում է հենց փոսի պռնկին:

«Էլ տեղ չի մնացել, որ չդիմենք,- «Հետքին» ասում է Գոշի բնակիչ Անդրանիկ Գրիգորյանը,- շալակով ենք ցախ կրում, էդ փոսի խաթեր կովը ծախեցինք: Հլը փետը մի կեպ կրում ենք, 2-3 տոննա խոտը ո՞նց շալակով բարձրացնենք»:

Գրիգորյանն ասում է, որ վարորդները հրաժարվում են բարձած թափքով մեքենան քշել զառիթափով վեր, իսկ նախկինում, երբ շենքը կանգուն էր, այդ խնդիրը չկար:

Գոշում ամեն երրորդ տան դուռը փակ է. Ռուսաստանում են, դպրոցում էլ այս տարի երկու երեխա է ընդունվել առաջին դասարան, իսկ անցյալ տարի` մեկ երեխա: «Առաջին, երկրորդ, երրորդ դասարանցիներին մի տեղ են դասավանդում, որովհետեւ երեխա չկա»,- բողոքում է Գրիգորյանի կինը` Ռուզան Մելքոնյանը, ով Գոշի դպրոցի ուսուցչուհի է: «Իմ երկու եղբայրներն էլ են Ռուսաստանում, ես չեմ ուզում գնալ, բայց սենց ապրել չի լինում,- դժգոհում է Գրիգորյանը,- Կառավարություն դիմել ենք, մարզպետարան դիմել ենք, էնքան են մեզ խաբել` էլ ոչ ոչքի չենք հավատում»:

Աշոտ Հովհաննիսյանը «Հետքին» տրամադրեց բոլոր իրավական փաստաթղթերն ու թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են շինարարությունը սկսելու համար:

Ջահան Մայիլյանի անունից ստացված հայցին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը  պատասխանել է. «ՀՀ Մշակույթի նախարարությունը հնարավոր է գտնում հուշարձանի կարգավիճակ չունեցող Գոշի 6 փ. 2/1 հասցեում գտնվող տան վերականգնումը, որն անհրաժեշտ է իրականացնել նախկին չափերով, ձեւով եւ նույն շինանյութով»: Հովհաննիսյանն ասում է, որ մշակույթի նախարարի պատասխանից հետո եկեղեցու կողմից շինարարությունը դադարեցնելու առաջարկ է ստացել, որը հետագայում արտահայտվել է Տավուշի մարզպետարանի կողմից համապատասխան նամակներով:

«Մեզ օրենքով բան չեն կարողանում ասել, որովհետեւ բոլոր փաստաթղթերը կան, ու երեւի ուժի դիրքերից են ասում,- մեկնաբանում է նա,- մեր երկրում կաթողիկոսին ոչ ոք չի կարողանում ոչ ասել: Ես երկու անգամ հանդիպել եմ կաթողիկոսին, ու նա ասել է, որ թույլ չի տալու, որ սարքենք»: Սեփականատիրոջ ներկայացուցիչը, շփվելով եկեղեցական կառույցի տարբեր ներկայացուցիչների հետ, հեգնանքով ասում է, որ կորցրել է հավատը եկեղեցու նկատմամբ. «Եթե «Ոսկե հորթի» մեջ Կորեյկոն կորցրել էր հավատը մարդկության նկատմամբ, ապա ես այս գործի ընթացքում կորցրի հավատս եկեղեցու նկատմամբ»:

Տեր Վահրամը հակադարձում է, որ գոյություն ունի վանքի պահպանման եւ կառուցապատման գոտի, որը սահմանված է Կառավարության կողմից. «Պետք է պահպանել ու կատարել օրենքի պահանջը, որպեսզի նման խնդիրներ չառաջանան: Մայր Աթոռի պահանջը սա էր»:

Մշակույթի նախարարության իրավաբանական եւ վերահսկողության բաժնից ստացված գրությամբ հաստատվում է, որ «Վերակառուցման աշխատանքային համաձայնեցումը չի հակասում «Պատմական եւ մշակութային  անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանությա մասին» ՀՀ օրենքների պահանջներին»:

Մինչդեռ, երբ տարիներ առաջ Գոշավանքի բաց գմբեթները ՊՆ փոխնախարար Վովա Գասպարյանի ֆինանսավորմամբ ապակեպատվեցին, իսկ լուսամուտները գունավորվեցին` աղճատելով Գոշավանքի հոյակերտ համալիրը, Մայր Աթոռը որեւէ կերպ չարձագանքեց:

Այդ մասին տեր Վահրամը դիվանագիտորեն ասում է, որ ժամանակավոր ծածկույթներ աշխարհի բոլոր երկրների հուշարձանների վրա դրվում են` կանխելու համար դրանց քայքայումը: «Անցյալ դարի 50-60-ական թթ. թիթեղի ծածկույթով ծածկվել են Հայաստանում բազմաթիվ վանքեր եւ եկեղեցիներ,- մեկնաբանում է նա,- Գոշավանքի պարագային եւս, որպեսզի վանքը փրկվի քայքայող ջրերից, միջոցներ ձեռնարկվեցին այդ ուղղությամբ եւ որպես ծածկի նյութ ընտրվեց ապակին»:

Մայիլյանի ներկայացուցիչը իրենց դիրքորոշումը բարոյապես եւ իրավաբանորեն ճիշտ է համարում: «Երկիրը զարգանում է գործարարների շնորհիվ,- մեկնաբանում է նա,- եթե մենք դրսում աշխատած փողն ուզում ենք բերել եւ էստեղ` էս երկրի համար մի բան սարքել, ինչի՞ պիտի չարվի»:

Երկու կողմերն իրենց դիրքորոշումներում անհողդողդ են, արդյունքում տուժում է գյուղացին:

«Այդ օրերին հատուկ հանձնախումբ` կազմված տարբեր պետական մարմինների եւ եկեղեցական կառույցների ներկայացուցիչներից, այցելեց Գոշավանք,- հայտնում է տեր Վահրամը,- որոշվեց եւ գյուղապետին ու կառուցապատողին թելադրվեց վերացնել այդ փոսը: Ցավոք, առ այսօր հանձնարարականը չի կատարվել»:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմումատուների բողոքը մոտ երեք ամիս առաջ ընդունել է քննարկման: ՄԻՊ մամուլի քարտուղար Մարիամ Բարսեղյանը «Հետքին» ասաց, որ գործի առնչությամբ պաշտպանի գրասենյակը նամակ է գրել Մշակույթի նախարարությանը, որտեղից օրերս  պատասխան է ստացվել, որ նախարարությունը պատրաստվում է իրավիճակը պարզաբանելու համար սեփականատիրոջը հրավիրել քննարկման:   

Մեկնաբանություններ (4)

Джаган Маилян
Уважаемая Рипсиме! Тысячи церквей в мире от глубоких веков до наших дней пригревают рядом с собой людей, дают кров путникам, приют бездомным, знания детям, национальную культуру своему народу. Кстати пища материальная, как и духовная, также есть часть культуры. Трапезная – тоже ресторан??? Не где-нибудь, а в самом Иерусалиме люди живут, кушают, торгуют, поют и танцуют рядом с храмами. Позиция безжизненности вокруг нашего исторического наследия, в виде голых храмов в пустыне - ведёт к вырождению нашей культуры и традиций. Вы хотите Армению превратить в туристический Египет!!? Храмы должны жить, как внутри, с церковнослужителями, так и вокруг себя, заселённые людьми. А вспомним! Кто жил в разваленном сельсовете рядром с Гошаванком !? Кто каждое утро ставил кривую скамейку, чтобы продавать примитивные ларёчные сувениры и поддельные кувшины? Тот, от кого воняло водкой, и тот, кто еле связывал слова. И… ничего больше!!! Только бедная тётя Зарик уже 35 лет старается рассказать одну и ту же легенду Гоша всякому, кто остановиться на минуточку. Я не мог на такое смотреть спокойно! Со мной тогда было 12 ребятишек. Так же как и я, мои братья и сёстры отправляют своих детей погостить в Дилижан. Они живут как в Армении, так и по всему миру. Чтобы искупить грех свинства старших перед детьми, чтобы дать надежду, я ясно увидел цель - надо сделать в своей жизни что-то хорошее именно здесь, сделать достойное моим следующим поколениям и детям других Армян, которых судьба продолжает таскать по всему миру. Пусть у них будет возможность увидеть то, что потом гладит сердце так нежно, освежает память так ясно, тянет в родной угол так сильно, возбуждает гордость так пламенно... Это называется – Hayastan. Именно поэтому я и выбрал уголок земли рядом трапезной Гошаванк, и купил его у очень несчастного человека. Вы правы, деревня большая и пустых домов много. Да и других сёл и городов немало. Но! Тогда мы приехали в Гошаванк… Как и сотни тысяч других должны приехать в других веках!!! Когда стена дома рядом с трапезной, не надо специально убеждать людей в доверии. Каждый Армянин сам приедет и привезёт своё дитя, чтобы вдохнуть на секунду волшебным воздухом, пропитанным мотивами души и сознания, которыми жили наши прародители. Этому всему должна соответствовать и обстановка. Жизнь вокруг церкви должна кипеть людьми. Египет показывайте другим народам! Мы должны ехать к себе домой! Наши дети должны видеть Армению и Армян живыми!!! Уважаемая Рипсиме, могу ли я получить от Вас ответ, знаете ли Вы какова история Гоша? Как был построен монастырь? Вопреки какому сопротивлению? И для чего? Джаган Маилян
Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
ստացվում է, որ մարդն իր սեփական տարածքում ինչ-որ բան կառուցելու իրավունք չունի... Եթե շինությունը հատուկ նշանակության է, այդ դեպքում ժամանակին ինչու են այդ տարածքն ու կառույցը սեփականաշնորհել??? Իսկ Մարդու իրավունքների պաշտպանը ինչ-որ շատ երկար չի ձգում գործի քննությունը??? երեք ամիսը արդյոք շատ չի???
Արմեն
Տարօրինակ է, որ մարդը եկել է դրսից, ցանկանում է ներդրում կատարել, այն էլ մշակույթի ասպարեզում, և հանդիպում է անասելի խոչընդոտների։ Պետք է այդ մարդկանցով լրացնել մեր շրջապատը։
vazgen
Խեղճ մարդ, գիշեր ցերեկ աղոթում էր Գոշավանքում, գետինը փոս էր գցել... Բա հիմա էլ ով ա աղոթելու ետ եկեղեցում((((((( : Սարքում են գրում եք ինչի են սարքում, չեն թողնում սարքեն հիմա էլ ասում եք ինչի չեն թողնում... Հոտոքրքիր մարդիկ եք, չեք կարում կողմնորոշվեք?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter