HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» գրքի շնորհանդեսը

Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ «Լսեք մեր ձայնը» միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեց ցմահ ազատազրկման դատապարտված մարդկանց մասին պատմող «Լսեք մեր ձայնը. 11 ճակատագիր բանտից» տեսաֆիլմը: Ներկայացվեց տեսաֆիլմի 11 ճակատարգրերից մեկի` 19-րդ տարին անազատության մեջ գտնվող Մհեր Ենոքյանի չորրորդ` «Դեպի ցմահ Ազատություն» երկլեզու գիրքը, որը հրատարակել է «Հայաստան» հրատարակչությունը` նկարիչ Տիգրան Մանգասարյանի կոմիքսներով: Գիրքն անշահախնդիր անգլերեն է թարգմանել Հասմիկ Պողոսյանը: «Դեպի ցմահ Ազատությունը» իրականություն է դարձել քաղաքացիների հանգանակությամբ, այն, ինչպես գրքի շապիկին նշել է հեղինակը՝ «Չի վաճառվում: Այն Մարդկանց նվերն է ինձ: Ես էլ իմ նվերը Սիրով կիսում եմ Ձեզ հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter