HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Հայրիկյանի՝ արտակարգ դրության վերաբերյալ օրինագծի ընդունումը կհանգեցնի՞ մարտի 1-ի կրկնությանը

«Արտակարգ դրություն հաստատում ես տարբեր պատճառներով: Եթե իսկապես ազգային անվտանգությանը վերաբերող իրավիճակ կստեղծվի, ապա, բնականաբար, բանակը հենց դրա համար էլ ստեղծված է: Դա Սահմանադրությունից է բխում»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագիծը փետրվարի 8-ին Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Այս օրինագծով նախատեսվում է նաև զինված ուժերի միջամտությունն արտակարգ դրության ժամանակ:

Պարույր Հայրիկյանը հավելեց, որ ցավոք, նույնիսկ մարդու իրավունքների գերակայությունը ընդունող երկիր համարվող ԱՄՆ-ում վերջերս այս առումով չարաշահումներ են եղել:

«Ես ուզում եմ հավատալ, որ այս օրենքը ընդունելիս նրանք, ովքեր զբաղվելու են դրույթների վերջնական ամրագրմամբ, շատ հստակ կնշեն, թե որոնք են այն իրավիճակները, որոնք կարող են թույլատրելի համարել զորքի միջամտությունը ներքաղաքական կյանքին»,- ասաց բանախոսը:

Օրինագիծը շրջանառության մեջ դնելը հենց այս օրերին նա չի պայմանավորում նախընտրական շրջանով, քանի որ «նախընտրականի համար առանց այդ էլ արդեն անցյալում ինչ-որ բան կար»: Բայց ոչինչ բացառել չի կարելի:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք օրինագծի ընդունումը չի՞ հանգեցնի մարտի 1-ի կրկնությանը՝ Պարույր Հայրիկյանն ասաց, որ ոչ թե բանակի միջամտությունն է հանգեցնում մարտի 1-ի իրավիճակին, այլ բանակին հրաման տալը:

«Դու կարող ես, առանց բանակ մտցնելու, 10 ստահակի հանձնարարել կրակել: Դա բանակի մտնել-չմտնելու հետ կապ չունի»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Մեկնաբանություններ (1)

GB
Army's commanders have nothing to do with politicians and politics! Best for Mr. Hayrikian to relax and have a good long rest, for now!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter