HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչո՞ւ է քննչականի պետը նախաքննական գաղտնիք հրապարակում

«Հետքը» երկու օր առաջ հրապարակեց «Կազմակերպված սպանությո՞ւն. սենսացիոն բացահայտումներ «Արայի» «ինքնասպան» եղած սեփականատիրոջ գործով» հոդվածը եւ հրապարակեց Արմեն Պետրոսյանի քրոջ «Հետքին» տված տեսագրությունը: 

Տեսագրությունում «Արայ» ընկերության սեփականատիրոջ՝ Արմեն Պետրոսյանի նախկին կնոջ՝ Տատյանա Չադենկովայի եւ ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցությունն է: Վերապատմելով այդ խոսակցության որոշ դրվագները՝ «Հետքը» եզրակացրել էր, որ զրուցակիցներն ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին:

Այսօր գործով զբաղվող քննիչը հոդվածի առնչությամբ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանից բացատրություն է վերցրել: Իսկ դրանից ժամեր առաջ news.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Եղիշե Պետրոսյանը զարմացել է, «թե ինչու են դրա տակ (Տատյանայի եւ ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության - «Հետք») այլ ենթատեքստեր փնտրում»:

«Այդ զրույցի ընթացքում կոնկրետ Արմենին սպանելու մասին խոսք լսե՞լ եք: Որեւէ նման բան չկա, բայց ընդհանուր վարկած է: Մենք հիմա ուսումնասիրում ենք եւ մանրակրկիտ քննություն է գնում»,- ասել է քննիչը:

Բարեբախտաբար, քննիչ Պետրոսյանի ասածը դեռեւս վերջնական որոշման տեսք չի ստացել: Մենք դեռ հույս ունենք, որ քննչական խմբից որեւէ այլ անդամ կամ գոնե գործը վերահսկող դատախազը մեզ՝ «միամիտներիս» պես այդ խոսակցության տակ այլ ենթատեքստեր կփնտրի՝ մանավանդ, որ զրույցի ընթացքում ուղղակիորեն խոսվում է զենքի եւ սպանության մասին:

Մեջբերում ենք խոսակցության հիշյալ հատվածը.

Տատյանա - Դաղստանցիներ: Կամ ինգուշներ են, կամ դաղստանցիներ, մոռացել եմ: Չէ, նրանք սարերով են գալու:

Արթուր - Ո՞նց սարերով: Պետք է նաեւ զենք վերցնել, քաղաք մտնել, նայել… Արմենը սարերում չի լինում, որ…

Տատյանա Բնական է, նրանք սարերով… Նրանք ոչ մի սահմանում չեն երեւում:

Արթուր - Արմենին սարերում հո չե՞ն սպանելու, Արմենը սարերում չի լինում…

Տեսանյութի կապակցությամբ Տատյանան հարցաքննվել է: Անդրադառնալով վերջինիս արձագանքին, քննիչ Եղիշե Պետրոսյանն ասել է. «Տեսանյութից էլ է ակնհայտ երեւում, որ այն կրճատած է: Դա 2010թ-ի իրադարձություն է եւ այնտեղ խոսքը դստեր առեւանգման մասին է: Նա (Տատյանան) ասում է, որ իր երեխային պետք է հետ ստանա, բայց կոնկրետ այլ բան չկա»:

Ինչո՞ւ է Եղիշե Պետրոսյանը նախաքննական գաղտնիք հրապարակում: Չէ՞ որ նույն հարցազրույցում նա նշում է, որ Տատյանայի զրուցակցին՝ ոմն Արթուրին, փորձելու են գտնել: Իսկ եթե նրանց մոտ հանկարծ ստացվի եւ Արթուրին իսկապես գտնեն: Պարզ է չէ՞, որ վերջինս կկրկնի Տատյանայի խոսքերը: Կարի՞ք կար արդյոք, որ Արթուրը նախապես իմանար, թե Տատյանան նախաքննական մարմնին ինչպես է ստիպել հավատալ, որ սպանել ասելով իրենք նկատի են ունեցել երեխային առեւանգելը:

«Ինձ համար անակնկալ էր քննչականի պետի նման հայտարարությունները, որովհետեւ իսկապես նա հրապարակում է նախաքննական գաղտնիք: Եթե ես մինչ այդ այս հարցազրուցյը կարդացած լինեի, ուղղակի կհրաժարվեի նախաքննական մարմնին որեւէ բացատրություն տալ, քանի որ քննիչի կանխակալ վերաբերմունքն ուղղակի ակնհայտ է: Մինչդեռ տեսագրությունը առաջ է բերում բազմաթիվ հարցեր, որոնք պարզելու կարիք ունեն՝ ո՞վ է այն ձայնագրել, ովքե՞ր են խտասկավառակը դրել Արմեն Պետրոսյանի քրոջ մեքենայի դիմապակուն, ո՞վ է ոմն Արթուրը…»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը:

Մեկնաբանություններ (10)

ELSA
3.zinvor shat chist meknabaneleq huysovem dzer grace kkarda qnniche
elsa
uxaki zarmanumem inchpes kareliye nman angraget dzevov gorce varel. xaytarakutyun parzicel parza te nranq inchen xosum yev planavorum . amota chi kareli mardkanc himari tex dnel .
Վ. Առաքելյան
Հարգելի զինվոր, վերևում նշածս 99,9 % -ը ըստ հաշվարկի նշանակում է հազարից մեկը, և քանի որ Դուք թիվ 8 մեկնաբանության տողերն եք գրել ապա անկասկած հենց այդպիսի հազվագյուտ մարդկանցից մեկն եք: Եթե դժվար չէ կարդացեք` file://localhost/D:/Վեհարի/Ազնաուրի%20...908/90856..-ին%20վերաբերվող/Հետք%20Online%20»%20Հրամայված%20է%20սպանել%20զինվորին.mht Հասցեով շարադրվածը և ինձ համար մեծ կշիռ ունեցող Ձեր կարծիքը հայտնեք ինձ` [email protected] փոստային հասցեով:
zinvor
Շնորհականություն Վ. Առաքելյանին, վստահության համար, 2 տարի քննիչ եմ աշխատել, այդ տարիների ընթացքում վարույթումս 345 քր. գործ եմ ունեցել, չբացահայտված ոչ մի գործ, հսկող դատախազը զզվեցնում էր, պահանջում էր, որ գումարներ վերցնեմ, վերցրացի 50 տոկոսը իրենն էր լինելու, մյուս 50-ը բաժնինը, կեղտոտվեի ում համար?? թողեցի դուրս եկա, հիմի խիղճս մաքուր ա, ավելի հանգիստ եմ: Էս գործում մի տարբերակ էլ կա, թե ինչու է քննիչը իրեն էտպես պահում, բայց ուրեմն այս քննիչը շատ խելացի է լինելու, որ ետպիսի վարքագիծ դրսևորի, նախաքննության շահերից ելնելով չեմ ուզում դա քննարկման առարկա դարձնել, ապագան ու արդյունքները ցույց կտան, կամ քննիչը խելացի է, կամ ցուրտը ուղեղը տարել է, կտեսնենք...
Վ. Առաքելյան
Ինչպես տեսնում ենք մեր քննիչների 99,9 %-ը հարուստ հայրիկների միջոցով, փողով ավարտածներն են և այդ պատճառով են այդքան ,,խորիմաստ,, մտքեր արտահայտում: Եթե քրեական գործը հանձնվեր zinvor-ին, կամ այստեղ մեկնաբանություններ գրող ոչ արհեստավարժ մեկ ուրիշին ապա ակնհայտ է գործը բացահայտելու հույս կունենայինք: Պետք է նկատել, որ սպանության նախապատրաստման տեսագրությունը նույն ինքը` Արթուր կոչեցյալն է տեսագրել, և այդ բանը արել է հետագայում Տատյանային շանտաժի ենթարկելու նպատակով: Եվ քանի որ տեսահոլովակն արդեն լույս աշխարհ է եկել, ուրեմն ավելի հավանական է Արթուրն այլևս կենդանի չէ:
expert
Armeni qroj@ hetevox yev tesagrutyun toxnox@ petq e vor Armeni barekamnerin chanachox mard lini. Da chi karox linel Artur@, vorovhetev miayn xelagar@ (yete Artur@ chi xelagarvel hanzagorzutyuniz heto) ir hanzanqi masin khaytner Armeni qroj@. Shat havanakan e vor Arturi kinn e tesagrutyun@ toxel, vorovhetev Arturi nmaner@ irenz kananz sadizmov en verabervum u kinn el voroshel e aydpisov azatvel Arturiz. Armeni quyr@ karox e asel te ov giter ir delfinarea gnalu masin kam @ndhanrapes nra texasharzi masin.
drizzlebrain
Զավեշտալի պարզամտություն է իրեն պրոֆեսիոնալ համարող իրավապահի հայտարարություն/մեկնաբանությունը, թե` խոսքը դստեր առեւանգման մասին է…Պարզից էլ պարզ է, թե խոսքն ինչի և ում մասին է, և ինչու է նյութը հասցվել սրտացավ անձի, այն է` զոհի քրոջը: Եթե այդքանից հետո ով ի պաշտոնե իրավասու է և պետք է փաստերով առաջնորդվի, փորձ էլ չի անում օրենքի գերակայության սկզբունքով արդարությունը վերականգնել, մնում է որ այդ նույն Արթուրին այս անգամ էլ հակառակ կողմը վարձի...
zinvor
ես ուզում եմ օգնեմ ետ տրամաբանությունից զուրկ քննիչին, , վայ քննիչին: տատյանան և արթուրը պլաններ են մշակել Արմենից նախ երեխան առևանգելու , հետո նրան սպանելու:սպանողների և պատվիրատուի միջնորդը Տատյանայի դասընկերն է, Արտուրը վարկած էր առաջ քաշում սպանությունը մոսկվայու իրականացնելու, տատյանան զարմանում է, որ Արմենը կարող է մոսկվա գնալ: իր հերթին առաջարկում է իրականացնել Հայաստանում, վրաստան տանող ճանապարհին /ինչն ի դեպ կատարվել է/ Արտուրը մի պահ նույնիսկ ակնարկում է, որ ինքն էլ կանի սպանությունը,կամ գոնե կմասնակցի` ինչպես երեխայի առևանգմանը, այպես էլ սպանությանը: իմ տպավորությամբ Արտուրը մի քիչ դեբիլոտ է, հասարակ բան չէր հասկանում, երբ Տանյան ասում էր , որ մարդասպանները սովորական սահմանային անցակետերով չեն անցնում, այլ սարերով: Այժմ սպանության մոտիվների մասին: Տատյանան շատ լավ գիտեր, որ Արմենը կտակ է գրել, ենթադրվում է, որ կտակը իր երեխայի անունով է լինելու/համենայն դեպս մեծ մասը/ Արմենի մահից հետո երեխայի հսկողությունը պետք է իրականացներ Տանյան, չհաշված Տանյաի օրենքով սահմանված ժառանգության բաժինը: կարևոր դեր է խաղացել նաև վրեժխնդրությունը: Արտուրի մասով. Արտուրը տականք է, գառան դիմակով գայլ, արմենի դեմ ձևանում է ընկեր, բայց նրա նախկինի հետ նրան սպանելու պլաններ գծում, Արտուրին գումար է խոստացվել, հավանաբար մի մասը նախորոք են տվել, մյուսն էլ սպանությունից հետո, կարծում եմ տեսագրությունը կատարել է անձամբ արտուրը, հետագայում իր փայ գումարը չտալու դեպքում շանտաժ անելու համար/ինչն էլ որ կատարվել է/ հենց արտուրն է տեսաձայնագրությունը հրապարակել, տվել սպանվողի քրոջը, և նախորոք հանել է, կրճատել այն մասերը, որտեղ արդեն կոնկրետ պլաններ են մշակվել, և որտեղ կոնկրետ մշակվել է իր` արտուրի դերակատարությունը և երեխայի առըանգմանը և սպանությանը: ի դեպ, ինչ է ցանկացել փնտրել Տանյան սպանությունից հետո Արմենի Դուբայում գտնվող տանից???? կտակը, կամ մեծ գումար` մարդասպաններին վճարելու համար: հիմա ասեմ , թե ինչպես են արմենին հասցրել ինչ-որ գյուղի ճանապարհ, այսինքն տեղանք, որտեղ կարող էին իրենց սև գործը հանգիստ անել, հավանաբար հենց Արտուրը, կամ որևէ այլ մտերիմ /նորից արտուրի միջնորդությամբ/ զենք է առաջարկել վաճառելու, իսկ Արմենը գայթակղվել է ու կերել կուտը /թող ների ինձ Աստված և Արմենի հարազատները, ես հարգանքով եմ վերաբերվում Արմենի հիշատակին, նա հավանաբար ազնիվ և միամիտ մարդ է եղել/. այն բելգիական զենքը, որ դրված է եղել արմենի կողքի նստատեղին: եթե այդ կիսագրագետ քննիչի համար պարզ չէ, ապա ինձ`հասարակ մահկանացուիս համար միանշանակ է, որ հիմնավոր կասկածանքներ կան, որ Տանյան և Արտուրը կազմակերպիչներ են, այսինքն նրանց ձերբակալելու և կալանավորելու բոլոր հիմքերը կան, եթե 6-րդ վարչությունը Ջահանգիրյանին է կանգնեցնում , բերման ենթարկում ու կալանավորում միայն մի տեղեկության հիման վրա, որ ինչ որ մի տեղ, ինչ որ մեկը ինչ որ զենքով քաղաք է գալիս, ապա նման ապացույցների դեպքում չկալանավորել Տանյային ուղակի հանցագործության պարտակում է:
margo
Այնուամենայնիվ ժողովրդի պաշտպանները չեն, և ոչ էլ օրենքի պահապանները՝ այդ իրավապահները։ Եթե ոչ նրանց անմիջական մասնակցությամբ, ապա նրանց իմացությամբ են կատարվում շատ ու շատ հանցանքներ։ Իրենք իրենց հո չեն պատժելու։ Նոր համակարգ է հարկավոր
Արա
Իրոք: Շատ տարօրինակ է քննիչի գործելակերպը: Պաշտոնատար անձն այս գլխից գնահատական է տալիս տեսանյութին, առանց բավարար ուսումնասիրություն անելու, առանց փորձաքննություն նշանակելու ու դրա արդյունքները պարզելու: ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է արձագանքի քննիչի այս հայտարարությանը: Ինձ թվում է Արմեն Պետրոսյանի հարազատները, պետք է այս քննիչին բացարկ հայտնեն: Հետո էլ ասում են վստահեք իրավապահ մարմնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter