HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում են արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով

Երկու տարի է անցել Ստեփան Հովակիմյանին 2010 թ. փետրվարի 6-ին Մոսկվա կինոթատրոնում 2010 թ. հունվարի 10-ին գողություն կազմակերպելու և իրականացնելու համար մեղադրանք առաջադրելուց հետո: 

2010 թ. փետրվարի 6-ին Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 72 ժամ ձերբակալությունից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մինչ օրս Հովակիմյանը և Քերոբյանը, ում նույնպես հետագայում կալանավորել են, պահվում են Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նրանց դատաքննությունն անհիմն ձգձգվում է: Մինչ օրս չի իրականացվել անկախ և արդար քննություն: Չնայած երկու տարիների ընթացքում մեղադրանքը այլ ապացույցներով հիմնավորելու փորձերին, Հովակիմյանի դեմ հիմնական ապացույցը մնում է ոստիկանությունում 2010 թ. փետրվարի 6-ին ճնշման և հոգեբանական բռնության հետևանքով նրանից ստացված ինքնախոստովանական ցուցմունքը, որը 2010 թ. փետրվարի 6-ին ոստիկանները կորզել են ճնշումների և հոգեբանական բռնության միջոցով։ 

2010 թ. հունվարի 11-ին և 14–ին Հովակիմյանը ներկայացել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ պահվել է 10 ժամ և, ըստ Հովակիմյանի,ենթարկվել է բռնության, այնուհետև՝ ազատ է արձակվել առանց խոստովանելու: 

2010 թ. փետրվարի 6–ին Ստեփան Հովակիմյանը կրկին ներկայացել է Երևան քաղաքի վարչություն, որտեղ նրան ենթարկել են խոշտանգումների, անմարդկային ևարժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Մասնավորապես, ենթարկել են ծեծի, փորձել են հանել նրա շորերը և անարգանքի ենթարկել, հանել ենկոշիկները, ռետինե մահակներով հարվածել են ոտքերի տակ, հարվածել են գլխին։ Հարվածել են այնքան ժամանակ, մինչև վերջինս համաձայնել է տալ պահանջվողխոստովանությունը։ Հովակիմյանը պնդում է, որ նրան ոստիկանություն են հրավիրել առանց պատշաճ ծանուցման` մինչև տուժողի հայտարարությունը ստանալը ևքրեական գործի հարուցումը: Ս. Հովակիմյանին թույլ են տվել տեղեկացնել հարազատներին իր ձերբակալության մասին և պաշտպան հրավիրել միայն նրաինքնախոստովանական ցուցմունքը ստանալուց հետո: 

Հիմնվելով Ս. Հովակիմյանից կորզված ցուցմունքների վրա, Վ. Քերոբյանը կալանավորվել է 2010 թ. մարտի 12–ին. Ներկայումս նա կալանավորված է և մեղադրվում էգողություն իրականացնելու համար:

Հատուկ քննչական ծառայություն ներկայացված 2010 թ. փետրվարի 6-ին տեղի ունեցած խոշտանգումների վերաբերյալ Հովակիմյանի բողոքին ընթացք չի տրվել: ՀՔԾ որոշել է գործ չհարուցել, հիմնվելով այդ առիթով ոստիկանության ծառայողների տված բացատրությունների վրա և մերժել է հետագա քննություն իրականացնելխոշտանգումների հայտարարության վերաբերյալ: Այդ որոշումը բողոքարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում և մերժվել է 2011 թ. օգոստոսի 2-ին: Այնուհետև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումըբողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեկան դատարան, սակայն դատարանը անփոփոխ է թողել այդ որոշումը: Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Վերջինս որոշում դեռ չի կայացրել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ են անում ՀՀ իշխանություններին. 

  • Անհապաղ ազատ արձակել Ս. Հովակիմյանին և Վ. Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով.
  • Ապահովել մեղադրյալի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը՝ անթույլատրելի ճանաչելով բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները.
  • Կատարել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ և լիարժեք քննություն` մեղավորներին հայտնաբերելու և արդարադատության առջև կանգնեցնելու նպատակով.
  • Հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և Խոշտանգումների և դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների պահանջները: Կոնվենցիաները հստակ պարտավորեցնում են Հայաստանին քննություն իրականացնել խոշտանգումների հայտարարությունների վերաբերյալ և արդարադատության առջև կանգնեցնել մեղավորներին, ինչպես նաև դադարեցնել ճնշումների միջոցով ստացված ցուցմունքների հիման վրա կասկածյալներին մեղադրանք առաջադրելու արատավոր պրակտիկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter