Անցել է ավելի քան երկու տարի Ստեփան Հովակիմյանին և Վահրամ Քերոբյանին 2010 թ. փետրվարի 6-ին Մոսկվա կինոթատրոնում 2010 թ. հունվարի 10-ին գողություն կազմակերպելու և իրականացնելու համար մեղադրանք առաջադրելուց հետո: Նրանք գրեթե 28 ամիս կալանավորված են:
Տվյալ դեպքում ակնհայտորեն խախտվել են արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Հավատացնում եմ Ձեզ, որ քր.գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների և հնարավոր խոշտանգումների...
Երկու տարի է անցել Ստեփան Հովակիմյանին 2010 թ. փետրվարի 6-ին Մոսկվա կինոթատրոնում 2010 թ. հունվարի 10-ին գողություն կազմակերպելու և իրականացնելու համար մեղադրանք առաջադրելուց հետո:
Հետագայում ոստիկանության ապօրինի գործողությունների, խոշտանգումների վերաբերյալ որդիս` Ս.Հովակիմյանը և պաշտպան Տիգրան Սաֆարյանը դիմել են գործին առընչվող բոլոր ատյաններին` գործը վարող քննիչին, դատախազությանը, դատարանին, հատուկ քննչական ծառայությանը:...
Կենտրոնի դատարանը մոտ 1,5 տարի է` քննում է 29-ամյա Ստեփան Հովակիմյանի եւ նրա ընկերոջ` 25-ամյա Վահրամ Քերոբյանի գործը: Նրանք մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 մլն դրամ եւ 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու մեջ:
«Տեսնելով, որ ես իրենց ուզած ցուցմունքը չեմ տալիս, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Եգոր Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ լավ չեն ծեծում, շարունակեն ավելի ուժեղ ու նաեւ բերման ենթարկեն Գոհարին` ասելով. «Նա էլ հո էսքան չի դիմանա»: