HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փախստականներ-պետություն վեճ. խնդիրը բանա՞կն է

«Հետքը» գրել էր փախստական Արտակ Մարդյանի մասին, որը, 1988-ին ընտանիքի հետ Բաքվից տեղափոխվելով Հայաստան եւ փախստականի կարգավիճակով բավականին երկար ապրելով այստեղ, 2012-ի հունվարին իմացել է, որ զրկվել է կարգավիճակից: Արտակի նման ավելի քան 140 անձ է նման վիճակում հայտնվել: Նրանցից առնվազն 23-ը բողոքարկել են միգրացիոն պետական ծառայության որոշումներն իրենց վերաբերյալ:

Կարգավիճակից զրկելու հիմքերը տարբեր են եղել, սակայն փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներն ասում են, որ շեշտը դրվել է 1983-1984 թթ. հետո ծնված արական սեռի ներկայացուցիչների վրա, իսկ ավելի պարզ՝ բանակի խնդիր է դրված, քանի որ մինչեւ 27 տարեկանները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության: Սակայն միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն այլ տեսակետ ունի. «Ծառայությունը գործում է միմիայն օրենքի շրջանակներում եւ շատ ակտիվ դիմադրություն կա նրա ընդունած որոշումների դեմ: Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ փախստական լինելու հիմքով զորակոչից ազատվում են: Վերջին 1-1,5 տարվա ընթացքում փորձում են ամեն կերպ մեր ծառայության աշխատանքները կասկածների տակ դնել»:

«Այսինքն՝ եւ ձեր եւ նրանց կողմից բանակի խնդի՞րն է դրված» հարցին Եգանյանը պատասխանում է. «Մեր կողմից միայն օրենսդրության պահանջները կատարելն է, միմիայն այն, ինչ որ օրենքով նախատեսված է: Արդյունքում կարող է այդպիսի հարց էլ առաջ գա, բայց ես դրա հետ առնչություն չունեմ»: Այն, որ թիրախում հայտնվել են հատկապես մինչեւ 27 տարեկան արական սեռի փախստականները, վերջիններիս ներկայացուցիչները որպես փաստարկ ներկայացնում են նաեւ, որ իգական սեռի ներկայացուցիչների գործերը չնչին տոկոս են կազմում՝ 2-3 գործ միայն: Սակայն Եգանյանը նախ նշում է, որ կանանց գործերն այսքան քիչ չեն, ապա հավելում, որ հենց միայն դրանց առկայությամբ ապացուցվում է, որ իրենք սեռերի միջեւ խտրականություն չեն դրել: Ըստ նրա՝ տարիքային տարբերություն նույնպես չի դրվում. ով չունի փախստական ճանաչվելու հիմքեր, զրկվում է կարգավիճակից:

Այդուհանդերձ, Արտակ Մարդյանի օրինակով կան այլ դեպքեր եւս, որտեղ գործակալությունը մի շարք բացթողումներ է թույլ տվել: Խոսքը օրենսդրական հիմքերի մասին է, որոնց խախտման արդյունքում այսօր մարդիկ հայտնվել են օդից կախված վիճակում: Մասնավորապես Արտակի վերաբերյալ վերջնական որոշումներ չկա, քանի որ գործը գտնվում է դատարանում, սակայն հենց այս ընթացքում այդ նա չունի փախստականի կոնվենցիոն ճամփորդական վավեր փաստաթուղթ (դրան ժամկետը չի երկարացվել), որը, ըստ օրենքի, «փախստականի անձը եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար նախատեսված վավեր փաստաթուղթն է: Այն նաեւ հիմք է փախստականի կողմից սույն օրենքով սահմանված իրավունքներից ու ազատություններից օգտվելու համար»: Այլ կերպ ասած՝ անձը զրկված է իր իրավունքներից, այդ թվում՝ ազատ տեղաշարժից եւ աշխատանքից: Միգրացիոն ծառայության պետը, սակայն, ասում է, որ իր ունեցած տեղեկություններով՝ «նման դեպքերի առնչությամբ լուծում արդեն կա»: Այսինքն՝ ստացվում է, որ մինչեւ դատական գործընթացի ավարտը փախստականի ճամփորդական փաստաթղթի ժամկետը երկարաձգվում է: Այնինչ, Արտակը պնդում է, որ նման բան իրականում չկա:  

Գագիկ Եգանյանն ասում է, որ «ճամփորդական փաստաթղթերը տրամադրելու լիազորությունները վերապահված են ոստիկանությանը: Միգրացիոն պետական ծառայությունն այդպիսի լիազորություններ չունի»: Այո, փաստաթուղթը երկու տարով տրամադրում է ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը, սակայն վերջինս ամեն անգամ հարցում է անում հենց միգրացիոն պետական ծառայությանը, որն էլ տեղեկանք է տրամադրում՝ տվյալ անձը համարվում է փախստակա՞ն, թե՞ ոչ: Եվ հենց այս տեղեկանքի հիման վրա են ավելի քան 140 անձինք հայտնվել նման իրավիճակում:  

«Իրենք հնարավորություն ունեն այդ որոշումները դատական կարգով բողոքարկել, ինչը սիրով անում են: Մենք գործում ենք օրենսդրության եւ մեր իրավասության շրջանակներում»,- հավաստիացնում է Եգանյանը: Ընդ որում՝ երկու հոգի արդեն շահել է դատը բոլոր ատյաններում եւ վերականգնել իրենց կարգավիճակը:   

Անշուշտ, հիմնազուրկ չէ Եգանյանի այն խոսքը, թե «մարդիկ փախստական լինելու հիմքով զորակոչից ազատվում են»: Սակայն խնդիրն առաջին հերթին պետք է դիտարկել եւ դիտարկվում է իրավական տեսանկյունից. եթե անձը, օրենսդրության համաձայն, փախստական է, չի կարելի նրան օրենքի խախտումով զրկել կարգավիճակից ու համալրել տալ բանակի շարքերը: Փախստականի կարգավիճակով հայ երիտասարդն ինքը պիտի գիտակցի հայրենիքի սահմանները իրեն փախստական դարձրած երկրի նկրտումներից պաշտպանելու կարեւորությունը: Եթե անձն ինչ-ինչ դրդապատճառներով կամավոր չի հրաժարվում օրենքով իրեն հասնող այդ կարգավիճակից (որը կրելն էլ զուտ մարդկային տեսանկյունից առավելություն չէ), դա նրա խնդիրն է…     

Լուս.՝ Արմեն Երամիշյանի

Մեկնաբանություններ (13)

Արտակ Մարդյան
Ես համաձայն եմ Արմեն ջան և պատրաստեմ օգնել ինչով կարող եմ:
ARMEN
Artak jan iharke bolorin el parz e vor xndir@ banakn e, bayc im karciqov mer payqar@ zut dranum che, qanzi tox ayd cicax arajacnox voroshumner kayacnox@ imana vor nax ev araj menq payqarum enq uxaki phaxstakani kargavichak@ pahpanelu hamar, isk inch verabervuma qaxaqaciutyan@, kasem vor voch voq mer kamqin hakarak mez vochinch stipel chi karox ayn el ays tariqum vorum menq enq. u es lav gitem bolors el krtvac mardik enq u mez etqan el hesht chi partutyan matnel. es hamozvac em menq haxtelu enq, miayn te hamatex gorcenq.
Արտակ Մարդյան
Շատ շատ ապրես Արսեն ջան:
ԱՐՍԵՆ (ՓԱԽՍՏԱԿԱՆ)
NAX BARI EREKO ES PATRAST EM ICCHOV KAROX EM FRANCUM AJAQCEL TE REPORTAJ KAZMAKERPEM UXI MIACUMOV HAYASTAN DZER HET U STEX EL MER TXANERI HAMAR U STEXI KARUYCNERUM DZER NAMAKNERN U PASTATXTERN KHASCNEM UR VOR PETQA MAKI GRASENYAKIC MINCEV MARDU IRAVUNQNERI PASHPANIN MI XOSKOV INCH PETQA INCHOV PETQA IM JAMANAKN DZER HAMARE PATRAST EM ISRTANC HARGANQNEROV DZER ARSEN ARSENYAN .................
Արտակ Մարդյան
Գուրգեն ջան, ես լիովին ձեր հետ համամիտ եմ, սակայն չեմ ուզում որ Հայաստանի անունը շեշտվի միջազգային ատյաններում նման հարցով: Բայց ետե ընտրություն էլ չունենամ, հաստատ դաել կանեմ:
Գուրգեն
Իրավունքների նման սահմանափակումը ունի միայն մեկ բացատրություն, ամեն ձևով, թեկուզ և արհեստական միջոցներով ավելացնել ՀՀ քաղաքացիների թիվը, ինչու չէ նաև զինծառայողների քանակը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հայտնվում են ծիծաղելի իրավիճակում: Պետք է պայքարել մինչև վերջ, անհրաժեշտության դեպքում նաև բողոքի ակցիաներ կազմակերպելով և միջազգային համապատասխան մարմիններին իրազելելով:
Արտակ Մարդյան
artak mardyan. Սա իմ սկայպի համարն է: Զանգեք և ես մանրամասն կպատմեմ գործող օրենքների մասին:
ԱՐՍԵՆ (ՓԱԽՍՏԱԿԱՆ)
VOXCHUNUM EM BOLORIN U SIROV MIANUM BOLOR CHISHT ASVAC XOSKERIN SHAT SRTOV ER ASVAC U CHISHT BRAVO ES KUZEYI UXAKI ASEL MI BAN ANCAC TARINERIN ERB UNEYI CHAMPORTDAKAN PASTATUXT VORN STACELEYI OVIRIC CHERKARACRECIN BAYC ES HAMARVUMEYI PAXSTAKAN ESECIN VOR UJI MECHA U KAROX ES TEXASHARJVEL BAYC ES ERB GNACI U UZMEYI GNEL INQNATIRI TOMS INDZ VACHAROXN ASEC VOR ET DZEVI PASTATXTOV ES CHEM KAROX TRCHEL PACHARN AYNE VOR PITI HRAVER UNENAM U STANM RUSASTAN GNALU HAMAR VISA BAYC DRA HAMAR EL HRAVER ER PETQ UZUM EM IMANAL NERKAYUMS EL NMAN KERPE ORENQN TE POXVELE U PACHARN VOR ASUM EN ASENQ CHEN TALIS U CHEN ERKARACNUM 140 MARDU CHAMPORDAKAN PASTATUXTN INCH EN ASUM VOR STANAN KARGAVICHAK AYSINQN HH QAXAQACIYUTYUN ? ARTAK JAN SHAT KUZENAYI QEZ HET XOSEL ETE DA HNARAVORE STEXCENQ KAPN SKYPOV KAM INCH PES DU KGTNES HARMARA HARGANQNEROV ARSEN ......
Սերգեյ Հակոբյան
Նման միջադեպն ուղղակի անհարգի վերաբերմունք է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ` այդ թվում և իմ: Այդ ամենին ականատես լինելով ուղղակի ուզում եմ հիացմունքս արտահայտել այդչափ օրինախաղտումներ անելու համար: Դրա համար էլ մարդ պիտի բնությունից ադյպիսի գիտակցության ու անսրտությոան յուրահատուկ ՇՆՈՐՀ ունենա: Խոսում ենք պատվի մասին, բայց հետո շեշտը դրվում է անպատվաբեր վերաբերմունքի վրա: Սրտի ցավով եմ հավելում, որ Հայաստանում նույնպես պետք է պայքարեմ սեփական իրավունքներիս դեմ, միչդեռ օրենքով սահմանաված կարգով յուրաքանչյուր ոք ունի ազատ ապրելու, իր կարգավիճակը պահպանելու իրավունք: Պարոն եգանյան, սա այն դեպք է, երբ ձեր անձնագրի ժամկետը վերջանա ու հանկարծ վորոշում կայացնեն, որ դուք այլևս Հ.Հ. քքաղաքացի չեք: Ձեզ օրենքով հասնում է լինել Հ.Հ. քաղաքացի, իսկ մեզ ըստ օրենքի ունենալ մեր ճամփորդական ուղեգիրը: Ոչ ոք իրավունք չունի բռնանալ մարդու իրավունքների վրա, իսկ բացի այն ամենից, թե ինչ է պահանջում անօրինականությունը, դրանից ավելի շատ պատվոբեր ու հատկանշական է մարդու այն հատկանիշներից մեկը, որին մենք անվանում ենք ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ:Բացարձակ տեղեկացված լինելով ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ հայտարարում եմ, որ մեր դեմ կիրառվել է բացահայտ խուլիգանություն և ոչ ոք թերևս չի մոռացել ինպես 1915, այնպես էլ 1988 թվականի ջարդերը: Ամաչեք գոնե ինքներդ ձեր անձի առաջ: ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ: Կայացած որոշումն ամեն անգամ կարդալիս ակամայից միտքս է գալիս ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ արտահայտությունը:
Արտակ Մարդյան
http://hetq.am/arm/articles/11068/eritasard-pakhstakany-mek-oroshman-ardyunqum-zrkvel-e-bolor-iravunqneric.html
Արտակ Մարդյան
Գուրգեն ջան, ետքանը մենակ մենք ենք հասկանում, մարդա մեկը օրենքներից ընդհանրապես գաղափար չունի, դրա համարել այս վիճակում ենք հայտնվել:
Գուրգեն
Ճամփորդական փաստաթուղթը 1951թ.-ի հուկիսի 28-ի կոնվենցիայով ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պայմանագրային պարտավորությունն է, որը չկատարելը կհանգեցնի նշված կոնվենցիայի խախտմաբը: Հետևաբար ՀՀ-ն, ի դեմս Միգրացիոն ծառայության պարտավոր են միջոցներ ձեռնարկել նշված պարտավորությունները պատշաճ կատարելու համար, հակառակ դեպքում -ը ստիպված կլինեն իրենց խախտված իրավունքների պաշտպանությունը գտնել միջազգային ատյաններում.....
Արտակ Մարդյան
Պարոն եգանյան, նախ սկսենք նրանից, որ ետե դուք օրենսդրության և ձեր իրավասությունների շրջանակներում եք գործել, ապա ինչպես են վերը նշված երկու անձիք բոլոր ատյաններում հաղթանակ տարել? Ինչ վերաբերվում է ճամփորդականներին, ասեմ հետևյալը. ԱՎՎ վարչությունից դիմել են ձեզ, պահանջելով այն փախստականների ցուցակը, որոնց վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել: Նաև ձեզ ասվել է, որ մինչև անձի վերաբերյալ վերջնական որոշում չլինի, մեզ այդպիսի ցուցակներ չուղարկեք(պարզ է որ դրանք անօրինական ցուցակներ են): Այնպես որ պարոն եգանյան, դուք այդ ցուցակները չեք ուղարկել սեփական կամքով, այլ օրենքի պահանջով, որը իդեպ հրաժարվում եիք անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter