HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ահարոն Ադիբեկյանը «Գելափին, բանին» չի հավատում

Անցած տարիներին նախընտրական շրջանում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պարբերաբար հայտնվում էր կապույտ էկրանին ու հայտարարում իր ղեկավարած «Սոցիոմետր» ընկերության հետազոտության արդյունքները: Այս անգամ՝ մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ, այդ դերը ստանձնել են այլ, ընդ որում՝ միջազգային ընկերություններ: Սակայն ավադույթը չի խախտվում. ինչպես միշտ Ադիբեկյանի հարցումներով, այնպես էլ հիմա միջազգային սոցիոլոգների տվյալներով ժողովրդի համար իշխանություններն անփոխարինելին են:

Երեք հեռուստաընկերությունների՝ «Արմնյուզի», «Շանթի» եւ «Արմենիայի» պատվերով հարցումներն անցկացնում են «The Gallup Organization»-ը, Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը եւ «Gallup International Association»-ը: Բայց սոցիոլոգ Ադիբեկյանն այս ընկերություններին չի հավատում, քանի որ տեղյակ է նրանց աշխատանքի մեթոդաբանությունից եւ գործիքների անկատարությունից: Բացի այդ՝ վերջիններս «Հայաստանում ունեն կատարողներ, որոնց արածի որակը բավականին կասկածելի է»:

«Օրինակ՝ ինձ մոտ ԲՀԿ-ն 30 տոկոսից պակաս դեռ չի ստացել, իրենց մոտ 22 է: Իրենք պատահական մարդուն հարցնում են՝ եթե վաղը լինի ընտրությունը, ձայնդ ո՞ւմ կտաս: Մեկն ասում է՝ Պողոսյանին, մյուսը՝ Պետրոսյանին, մի մասն էլ ասում է՝ չգիտեմ: Իրենք կարծիքները բաժանում են եւ ասում, թե ով է 1-ին, 2-րդ, 3-րդ տեղում: Իսկ ես այդ հարցին պատասխանելու համար տալիս եմ 11 հարց, որ կարողանամ վարկանիշը պարզել,- նշում է Ահարոն Ադիբեկյանը,- մենք ունենք հարցման վերահսկման 6 աստիճան, իրենք նման բան չունեն: Նրանց տվյալների տատանումը կկազմի մինչեւ 10 տոկոս, իմս միշտ եղել է 1-2 տոկոս»:

Հիշյալ միջազգային ընկերությունների պատվիրատուները իշխանությունների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն են: Արդյոք սա չի՞ նշանակում, որ Ահարոն Ադիբեկյանին այլեւս չեն վստահում: Հարցին ի պատասխան՝ սոցիոլոգը նախ նշում է, թե «Շանթին» չեն վերահսկում. այն լիովին անկախ է, հետո ավելացնում է, թե «էս անգամ եղավ այն, ինչ եղավ»:

«Ես խաղում եմ իմ սեփական խաղը, ես գիտնական եմ: Ունեմ մեծամասնականով առաջադրված 8-9 պատվիրատու, ունեմ կուսակցություններին խորհրդատվական ծառայություններ մատուցելու պատվեր: ԲՀԿ-ից են զանգում ինձ ու հարցնում՝ մեր գործերը ո՞նց են, Հանրապետականից են զանգում՝ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը կարող է զանգ տալ, ՀՅԴ-ից են ինձնից հետաքրքրվում՝ իրավիճակը ո՞նց է: Հիմա ում են վստահում՝ ի՞նձ, թե՞ «Գելափին»,- հարցնում է Ադիբեկյանը եւ ինքն էլ պատասխանում,- ինձ, որովհետեւ էսքան տարի ես անսխալ եմ, իմ մեթոդաբանությունը կատարյալ է»:

Վերջինս հիշում է Ազգային ժողովի անցած ընտրությունների նախաշեմը, երբ պարզել էր, որ Միավորված աշխատանքային կուսակցությունը խորհրդարանում չի լինի, իսկ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը «ցինիկ կերպով ասել էր՝ մենք կմտնենք ԱԺ, եւ թող սոցիոլոգները բացատրեն, թե դա ոնց եղավ»:

«Նա չանցավ: Արսենյանը առել էր 59 հազար 985 ձայն: Գիտեմ՝ ոնց էր առել եւ ում էր առել, էն էլ՝ 2 անգամ նույն տարածքում: Հիմա նույն տարածքում իմ կլիենտն է աշխատում, ասում է՝ որ տուն մտնում եմ, հաշիվ են ուզում: Բայց ինքը փող տվող չի, Դավիթաշենի թաղապետն է, լավ գործ է արել, իրեն սիրում, հարգում են: Ու եթե ինքը (Արսենյանը) գար ինձ մոտ եւ հարցներ՝ պարոն Ադիբեկյան, քանի՞ ձայն պետք է ունենանք, որ 5 տոկոսն անցնենք, պետք է ասեի՝ ընկեր ջան, եթե ուզում ես անցնել, 70 հազար ձայն պետք է գնես»,- ասում է սոցիոլոգ Ադիբեկյանը:

Նա նշում է, որ իր հաճախորդներին գաղտնի չի պահում, օրինակ՝ նախորդ ընտրություններում պատվեր է ստացել ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից: Եվ երբեւէ չի ունեցել այնպիսի պատվիրատու, որ ստիպի ինչ-որ թիվ փոխել: Պարզապես ինքը հրապարակում է միայն այն տվյալները, որոնք պատվիրատուի վարկանիշին չեն վնասի:

Թե ովքեր կլինեն նոր խորհրդարանում, Ադիբեկյանը վերջնականապես կպարզի ընթացող զարգացումների՝ քաղաքական ուժերի եւ գործիչների ելույթների, բաժանվող տրակտորների ու մուրաբաների եւ կառավարության՝ հարկային ոլորտի փոփոխությունների ազդեցությունը հաշվարկելուց հետո:

«Իսկ այսօրվա տվյալներով՝ ՀՀԿ-ն հավակնում է ընտրողների մինչեւ 40 տոկոսի քվեին, ԲՀԿ-ն՝ 35, ՀԱԿ-ը՝ 10: Մյուս 3 կուսակցություններին մնում է 15 տոկոս, բայց նրանց մեջ կան 6-ից 6,5 տոկոսի հավակնողներ: Չորրորդը լինելու հնարավորություն ռեսուրսային առումով ունի ՕԵԿ-ը, բայց հեղինակության առումով՝ ՀՅԴ-ն: «Ժառանգությունը» կարող է արհեստական խաղի վիճակի մեջ գտնվել»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Մեկնաբանություններ (7)

Նազիկ
Ադիբեկյանը ամաչելու փոխարեն,իրեն գովազդ է անում:մեր այս վիճակի համար ինքը պիտի պատասխան տա:Հանուն փողի այդ մարդը ժամանակին կեղծել է սոցհարցումների արդյունքը:Եվ քանի որ պայքարի ելած բոլոր ուժերը ժամանակին իրենք վճարելով ուռճացնել են տվել արդյունքները,այսօր չեն հավատում նրա հաղորդած թվերին:Ժամանակին մի ընտրության ժամանակ մի մարդ որոշեց ընտրության օրը հարցում անել և ապշեց արդյունքներից,այն թեկնածուին,որն ըստ Ադիբեկյանի 0 տոկոս ուներ,տասից յոթը ցանկացել էին ձայն տալ,սակայն շանս չունենալու պատճառով ձայն չէին տվել:Այնպես որ նա փայլուն էր կատարել իր առաքելությունը,մինչդեռ այդ թեկնածուին ձայն տալով,շատ հնարավոր է բոլորովին այլ Հայաստան ունենայինք:Բայց բոլորը չէ,որ հավատում էին նրա հարցումներին:Ես ինքս մասնակցել եմ հարցումների և արդյունքը բոլորովին այլ բան էր ասում Ադիբեկյանի կատարած հարցումների համեմատ:Այնպես որ իշխանությունների հետ հավասար մեղքի բաժինն ունի նաև Սուդիբեկյանը:
Սարգիս
Ինչքան Ադիբեկյանն է կատարյալ, էնքան էլ իր մեթոդաբանությունը: Եթե Ադիբեկյանը գիտնական է, ապա պետք է գիտենա, որ երկրիս երեսին կատարյալ ոչինչ գոյություն չունի, բացի բնությունից, իսկ իր սուտի սոցհարցումները շատ հեռու են կատարյալ լինելուց: Բոլորին էլ պարզ է, որ նա ներկայացնում է այն թվերը, որոնք իշխանությունները պետք է նկարեն, ոնց որ եղավ 2008թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը իբր ստացավ 50 տոկոսից ավել քվե, այն ինչ անընդհատ լցնում էր ժողովրդի ականջը Ահավոր Սուդիբեկյանը: Եթե նա ճիշտ մարդ լինի, կխոստովանի, որ սուտ թվեր է հայտնում, իսկ այդ սոցհարցումները ավելորդություններ են, անտեղի ժամանակի և փողի կորուստ, դրանք երբեք էլ ճիշտ չեն արտահայտում ժողովրդի կամքը:
մեծն ադիբեկյան
Օ մեծն ադիբեկյան, այդ ով է իրավունք վերապահել արհամարհել քո մեթոդաբանությունն ու կասկածի տակ դնել քո կատարելության աստիճանը, սրիկաներ, միթե մեր ազգային ադիբեկյանին մոռացել եք, միայն իրական սոցհարցումներ կարողանում է ապահովել ահարոնը, իսկ դուք ինչ-որ օտարահունչ ու կասկածելի կազմակերպությունների եք վստահում ադիբեկյանի սուրբ գործը, չկա չկա գոնե էդ մարդուն կարգին փող տվեք, ձեր հոգու ու խղճի հանգստության համար իրական պատկերն իմացեք.... բայց այսուհետ թող ոչ ոք չհանդգնի արհամարհել աշխարհի ամենամեծ սոցիոլոգին...
Norik
Adibekyann el ishxanutyunic ichecrac patverna katarum miamit mardkanc tive qchacela paron Adibekyan
Vardan
Vay Adibekyan, qo harcumnerin ski qo kin@ chi havatum, es vonc havatam? te havatam vor poxes?
KAREN
ES GELLAPO@ JAZZVE PAK BAJNETIRAKAN @NKERUTYAN MEJ A MTNUM ?
GAGIK
GELLAPIN POX TALU POXAREN ADIBEKYANIN TVEK GONE GITENK MER HAYN A

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter