Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին փլուզվել է (լուսանկարներ)



Երեկ՝ կեսգիշերն անց, փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին, որը գտնվում է Թբիլիսիի հին քաղաքի կենտրոնում՝ Սերեբրյանիյ փողոցում։ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը «Հետքին» ասաց, որ փլուզման պատճառը հավանաբար մայիսի 8-ին տեղի ունեցած երկրաշարժն էր և վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաքում անընդհատ տեղացող անձրևը։

Այս պահին վրացի բանվորների խումբը փորձում է եկեղեցու բակից դուրս բերել փլված հատվածի քարերն ու բեկորները։ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունից առաջնորդարանին տեղեկացրել են, որ պահպանված քարերը համարակալվելու են՝ վերականգնողական աշխատանքները վերսկսելու նպատակով։

Հիշեցնենք, 2002-ին Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով այրվել էին եկեղեցում պահվող մի շարք պարբերականներ: 2011-ին կատարվել էին Սուրբ Նշանի վերականգնման աշխատանքների նախագծային հաշվարկները: Այս տարի փորձում են նախագիծն ընդգրկել պետբյուջեում:

Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 1703 թ., վերջին անգամ վերանորոգվել է 1780-ին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)00:05 - 15 մայիսի, 2012
Կեցցեն Երևանում սնկի պես աճող օլիգարխային եկեղեցիները ու վերջինիս «բարեգործական» ունեցվածքները: Ժամանակը չէ,որ պարոն օլիգարխիկոսը (ու իր «աստվածավախ» եղբայրը ) հետ գնան իրենց Արարատյան բիզնեսներին ու Ամենայն Հայոց Կաթողիկոս ԱՐԱՄ Ա-ն գա Էջմիածին?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ