HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հրդեհի հետևանքով փլուզվել է գմբեթի սյունը

Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում հունվարի 9-ին հրդեհ է բռնկվել: Վիրահայոց թեմի առաջնորդարանից «Հետքին» տեղեկացրին, որ հրդեհի հետևաքով փլուզվել է աջակողմյան վթարային գմբեթը պահող սյունը, հետևաբար՝ նաև գմբեթը:

Թե ինչից է հրդեհը բռնկվել, առաջնորդարանում չգիտեն, սակայն ենթադրում են, որ տարածքում բնակիչներ են ապրում, հնարավոր է՝ անզգուշաբար կրակն ընկել է եկեղեցի:

1703 թվականին կառուցված եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես գրապահոց: 2002-ին նույն եկեղեցում առաջացած հրդեհի հետևանքով պահված պարբերականներն այրվել էին: Այս անգամ էլ հրշեջները հրդեհը հանգցրել են ջրով, և եկեղեցին ավելի է վնասվել:

Վիրահայոց թեմը տեղյակ է պահել եկեղեցու հրդեհման մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությանը: Այստեղից եկել, նայել են եկեղեցու վիճակը: Վիրահայոց թեմը դիմել է նաև Թբիլիսիի քաղաքապետին: Սպասում են Հուշարձանների պահպանության վարչության որոշմանը:

Սուրբ Նշանը կանգուն տաճար է: Առաջնորդարանն ուզում է, որ նախ եկեղեցու աղբի զանգվածը մաքրվի, այնուհետև ամրացման աշխատանքներ կատարվի մինչև եկեղեցու հիմնանորոգումը: 2011-ին արվել են Սուրբ Նշանի վերականգնման աշխատանքների նախագծային հաշվարկները: Փորձում են նախագիծն ընդգրկել պետական բյուջեում, որպեսզի հնարավոր լինի այս տարի սկսել վերկանանգնման աշխատանքները: «Այս պահին իշխանությունների կողմից տեսնում ենք անկեղծ մտահոգություն, դեռևս շոշափելի արդյունք չկա, բայց քննարկում են»,- փոխանցեցին առաջնորդարանից՝ հավելելով, որ Վիրահայոց թեմին հուզում են ավելի շատ կանգուն եկեղեցիները, որպեսզի դրանք հնարավոր լինի փրկել:

Առաջնորդարանից նաև տեղեկացրեին, որ Սուրբ Նորաշեն եկեղեցու ամրացման համար նույնպես նախագծային հաշվարկներ են կատարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter