Երեկ՝ կեսգիշերն անց, փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին, որը գտնվում է Թբիլիսիի հին քաղաքի կենտրոնում՝ Սերեբրյանիյ փողոցում։ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը «Հետքին» ասաց, որ փլուզման պատճառը հավանաբար մայիսի 8-ին տեղի ունեցած երկրաշարժն...
Եկեղեցու պահպանվածության վիճակին հետևելու, հնարավոր փոփոխությունները փաստելու նպատակով վրաց մասնագետները պարբերաբար այցելում են հուշարձան, իրականացնում պահպանությանը նպատակաուղղված միջոցառումներ:
Օրերս վրաց պատրիարքարանի առաջ քաշած այն պնդումը, թե Սուրբ Նշան եկեղեցու պատկանելիությունը վիճելի է, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը համարում է անհիմն:
Վրաց մասնագետները ներկայացրել են հուշարձանում կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ու 2011 թ. կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հուշարձանի վերականգնման նախահաշվային արժեքը, համաձայն ներկայացված փաթեթին, կազմել է շուրջ 1,4 մլն լարի...
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Ժողովում Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունել է հետևյալ հայտարարությունը.
Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում հունվարի 9-ին հրդեհ է բռնկվել: Վիրահայոց թեմի առաջնորդարանից «Հետքին» տեղեկացրին, որ հրդեհի հետևաքով փլուզվել է աջակողմյան վթարային գմբեթը պահող սյունը: