
Սբ. Նշանի փլուզումից հետո ՄՆ-ն Վրաստան է գործուղում վերականգնող ճարտարապետի
ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ 2012 թ. մայիսի 13-ի գիշերը լույս 14-ի առավոտյան փլուզվել է Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցին:
ՀՀ մշակույթի նախարարությունը, ճշգրտված տեղեկատվության համաձայն, հայտնում է, որ փլուզվել է Սբ. Նշան եկեղեցուն կից զանգակատունը: Փլուզման պատճառ են եղել տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերն ու Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևները:
Տեղեկացնում ենք, որ 2012 թ. հունվար ամսին ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածության համաձայն՝ վրացական կողմը ս.թ. ապրիլի վերջին ՀՀ մշակույթի նախարարությանն է տրամադրել Սբ. Նշան եկեղեցու վերականգնման, ամրակայման նախագիծը՝ հայկական կողմի մասնագիտական կարծիքի համար:
Հաշվի առնելով նոր իրավիճակը՝ եկեղեցուն կից զանգակատան փլուզման փաստը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը Վրաստան է գործուղում վերականգնող ճարտարապետի, ով տեղում կծանոթանա հուշարձանի ներկայիս վիճակին, վրաց մասնագետների հետ կքննարկի ծագած խնդիրները և կներկայացնի մասնագիտական տեղեկատվություն:
Մասնագիտական կարծիքը հաշվի կառնվի ներկայացված նախագծի լրամշակման և վրացական կողմի հետ համատեղ քննարկումների ժամանակ:
ՀՀ մշակույթի նախարարություն
Մեկնաբանել