HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԻՏՁՄ-ն ևս արձագանքեց Հայկական ծրագրեր ընկերության հայտարարությանը

Ս.թ. մայիսի 31-ին տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվել է Հայկական ծրագրեր ընկերության հայտարարությունը, որում, մասնավորապես, բացասական որակավորումներով անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկա իրավիճակին, ինչպես նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեությանը:

Ելնելով վերոգրյալից, հայտարարում ենք հետևյալը.

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դեռևս 2000թ.-ից հայտարարվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը և այս տարիների ընթացքում, չնայած առկա որոշ խնդիրների, տարեց տարի արձանագրում է կայուն աճ (տարեկան միջինում 25%), և այս տենդենցը պահպանվեց նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին, երբ բազում այլ ոլորտներում գրանցվեց անկում: Ավելին, 2011թ. ոլորտի աճը շուրջ 30% էր:

Ոլորտում այսօր գործում է ավելի քան 350 կազմակերպություն (տարեկան ստեղծվում է միջինում 30-40 նոր ընկերություն)՝ ապահովելով 7000-ից ավելի մասնագիտական աշխատատեղ:

Նշված ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ Հայտարարության հեղինակը միայն մեծ ջանքերի գործադրման դեպքում կարող էր «հիմա ցավով արձանագրել, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է»:

Կարծում ենք, որ նշված եզրակացությունը Հայտարարության հեղինակի թյուրիմացության մեջ գտնվելու արդյունք է, որն էլ իր հերթին հետևանք է ՏՏ ոլորտային կազմակերպված կառույցներին (միություններ, ակումբներ, խորհուրդներ, աշխատախմբեր և այլն) վերջինի՝ բավական երկար ժամանակ անմասն լինելու:

Հարկ ենք համարում նաև նշել, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) 2005թ.-ից հանդիսանում է ՏՀՏ և Բարձր տեխնոլոգիաների հայաստանյան խոշորագույն բիզնես ասոցիացիայի՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ:

Վերջին տասը տարիների ընթացքում ՁԻՀ-ը, ստանձնելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական ծրագրի առաքելությունն, իր ուրույն դերակատարությունն է ունեցել այդ գործընթացում:

Հայաստանյան և միջազգային մասնավոր, պետական, հասարակական և այլ շահագրգիռ կառույցների հետ սերտ համագործակցությամբ ՁԻՀ-ի կողմից նախաձեռնվել և իրականացվում են ոլորտային այնպիսի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջոցառումներ և ծրագրեր, ինչպիսին են որակյալ կադրերի պատրաստումը, ներդրումների ներգրավումը, ենթակառուցվածքների ձևավորումը, վերազգային կազմակերպությունների ներգրավումը և, վերջապես, միջազգային շուկաներում Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական ոլորտի առաջատար երկրի վարկանիշի ձևավորումն ու բարձրացումը:

ՁԻՀ-ն իր մասնագիտական թիմով միշտ վստահելի և կայուն գործընկեր է եղել Հայաստանի ՏՏ մասնավոր ընկերությունների և միությունների համար: ՁԻՀ-ի գործունեությունը բարձր է գնահատվել նաև օտարերկրյա գործընկերների կողմից, և այսօր հայաստանյան «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի հաջողված մոդելը ներդրվում է բազմաթիվ զարգացող երկրներում:

ՁԻՀ-ի գործունեությամբ հիրավի հետաքրքրված բոլոր անձանց խորհուրդ կտայինք այցելել հիմնադրամի պաշտոնական կայքէջը (www.eif.am), որտեղ մանրամասնորեն նկարագրված են իրականացվող բոլոր ծրագրերն ու միջոցառումները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչություն

Մեկնաբանություններ (1)

Garnik
Դուք պատրաստում եք որակյալ կադրեր? էս ինչ եք ասում, բա ուր են? Շուկան լրիվ բաց է մարդ չկա որ աշխատի, մտեք մի հատ տեսեք ինչքան աշխատատեղ կա ու ինչքանն է լրացվում: Որակյալ կադրեր ինչքան Հայաստանում կա առաջացել են արատասհամանյան ընկերություններում աշխատելուց հետո: Ոնց որ Հյուսիս Կորեկան հռետորաբանություն լինի, ամոթա, ամոթ, եթե գործ ունեք մի հատ արած ցույց տվեք տեսնենք: օդի մեջ ես էլ երեք հատ գուգլ եմ գրել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter