HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ լեռնագնացին կօգնեն երկու հայ փրկարարներն ու օսեթական փրկարարական խումբը

Այսօր` ժամը 11.30-ին, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը Ճգնաժամային կառավարման կենտրոնից ուղիղ կապ հաստատեց ՀՀ քաղաքացի Անդրանիկ Միրաբյանի հետ, ով լեռնագնացության նպատակով բարձրացել էր Վրաստանում գտնվող Ուշբա լեռը և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արդեն երրորդ օրն է չի կարողանում ինքնուրույն ցած իջնել:

Անդրանիկը Ա. Երիցյանին հայտնեց, որ ինքը լավ է և անհանգստանալու կարիք չկա: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց ԱԻՆ-ին՝ ձեռնարկած միջոցառումների և անհանգստության համար: ՃԿԿ-ում ներկա էր նաև Ա. Միրաբյանի մայրը: Այնուհետև կապ հաստատվեց Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից տեղեկացրին, որ այսօր առավոտյան ժամը 4-ին օսեթական փրկարարական խումբը երկու հայ փրկարարների հետ սկսել է Ուշբա լեռի վերելքը: Երեք օր անընդհատ ԱԻՆ ՃԿԿ-ն կապի մեջ էր Վրաստանի ու Ռուսաստանի գործընկերների հետ:

ԱԻ նախարար Ա. Երիցյանը կապ հաստատեց նաև Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ, ճշգրտվեցին փրկարարական աշխատանքների հետ կապված որոշ մանրամասներ, որից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ, նախարար Երիցյանը լրագրողներին ասաց, որ Անդրանիկ Միրաբյանի կյանքին ներկա պահին վտանգ չի սպառնում, նա ունի սննդի ու ջրի բավարար պաշար, և օգնության մեկնած փրկարարական խումբը կամ ուղղաթիռը բոլոր դեպքերում նրան անվնաս ցած կիջեցնեն:

Ըստ Վրաստանի և Հայաստանի ԱԻՆ օդերևութաբանական ծառայությունների կանխատեսումների' այսօր գիշերը և վաղն ամբողջ օրը եղանակը զգալիորեն կբարելավվի ու նպաստավոր պայմաններ կստեղծվեն փրկարարական աշխատանքների համար: ՀՀ ԱԻՆ-ն ամեն ինչ կանի դժվարության մեջ հայտնված ՀՀ քաղաքացուն անվտանգ հայրենիք վերադարձնելու համար:

Մեկնաբանություններ (1)

Լեռնագնաց (կատաղած)
Լավ եր ասում Մուրադը, լոպազ շան որդի: Դու որ օրվա լեռնագնացն ես? որ էդքան հետւյքտ չեր ներելու խի ես բարձրացել ու բոլորին ել խառնել ես իրար?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter