Հինգշաբթի, 16 օգոստոսի

Բացահայտվել է Հարթաշենի գյուղապետի անառակաբարո գործողությունների մեկ այլ զոհ



«Հոկտեմբերի 7-ին կլրանա մեկ տարին, ինչ ես ամեն գիշեր՝ ժամը 4-ին, արթնանում եմ և այլևս չեմ կարողանում քնել: Հենց այդ գիշեր ու այդ ժամին ծնված նորածին տղայիս իմ ձեռքով նետեցի խոտերի մեջ»,- պատմում է 21-ամյա Աննա Մկրտչյանը: Նա այս մասին հայտարարել է նաև օգոստոսի 23-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվող Գորիսի տարածաշրջանի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի գործով դատական նիստում:

Գյուղապետի դեմ քրեական գործ է հարուցվել գյուղի դպրոցի 14-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով: Աննան ասում է, որ իր երեխայի հայրը եղել է նույն մեղադրյալը:

Աննայի խոսքով իր՝ դատարանում ցուցմունք տալու նախաձեռնությունն իրենն է եղել. «Ամիսներ շարունակ սպասում էի, որ մի օր այդ մասին հրապարակավ կհայտարարեմ, մինչև առիթ եղավ: Իմ կյանքը կարծես թե արդեն խորտակվել է, բայց որքան ժամանակն անցնում է, ես ավելի ու ավելի եմ մեղավոր զգում երեխայիս համար ու այլևս չեմ կարող լռել»:

Ըստ Աննայի՝ իր և Ազատ Ղուկասյանի հարաբերությունների մասին գյուղում շատերն են իմացել, բայց այն մասին, որ ինքը երեխայի էր սպասում, անգամ մայրը չգիտեր: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր հարևանի տնից ոսկեղենի գողության համար սկսեցին ինձ կասկածել: Այն ժամանակ ես 9-րդ դասարանում էի: Հիմա չգիտեմ էլ՝ այդ մեղադրանքն իրականում կար, թե նա էր հորինել, բայց մի օր ինձ կանչեց ու խոստացավ օգնել, որպեսզի գործը փակվի, և առաջարկեց գիշերով ոստիկանություն գնալ՝ իբր բացատրություն գրելու համար: Այնքան էի վախենում, որ կբանտարկեն, համաձայնվեցի, բայց մտքովս էլ չանցավ, որ անգամ Գորիս չենք հասնի… Երանի մի չորս տարի գնայի, բանտ նստեի, բայց էս մղձավանջը չապրեի:

Դրանից հետո պարբերաբար հանդիպում էինք, այդ ժամանակ դպրոցը չէի ավարտել, անգամ վերջին զանգի շորերս առավ ու միշտ սպառնում էր: Խանդում էր, վախեցնում էր, որ հանկարծ որևէ մեկին ոչինչ չպատմեմ: Գիշերվա կեսին զանգում էր, եթե հրաժարվում էի հանդիպել, ասում էր, թե գործը բացել կտա: Երբ հղի էի, հաճախ էի նկատում, որ այժմյան զոհը՝ անչափահասը, գյուղապետարան է գնում: Զանգում էի հեռախոսով, հարցնում էի, թե ինչու ես էդ էրեխուն կանչել, պատասխանում էր, թե թոշակի գործով է:

Արգելեց անգամ, որ հիվանդանոցում ունենամ երեխայիս. գիշերով տանն ունեցա ու ինքս էլ իմ ձեռքով… Այդ մասին նա էլ էր տեղյակ: Եթե թողներ, հիվանդանոցում կունենայի, երեխան կտայի բժշկին, թող մեկը որդեգրեր: Բայց երբ պիտի ծնվեր երեխան, նա փախել էր Երևան, էնտեղից էլ զանգեց, սպառնաց՝ կորցրու դրան»,- պատմում է Աննան:

Նա հավելում է, որ ինչ էլ լինի, ինքն իր ցուցմունքը հետ չի վերցնի և պատրաստ է դատարանում նորից վկայություն տալ: «Կողքից փորձում են ինձ համոզել՝ հրաժարվեմ ցուցմունքից, տղան հանդիպելիս սկսում է հայհոյել, բայց ամբողջ գյուղը գիտի այդ պատմությունը, շատերն են ինձ հավատում: Գուցե և ինչ-որ մեկը ճշմարտությունն ինձնից իմանա, կարողանա ներել ինձ ու ընդունել, ես էլ երջանիկ լինեմ»,- ասում է Աննան:

Այն հարցին, թե չի՞ վախենում, որ իրեն կարող են մեղադրել մանկասպանության համար, Աննան պատասխանում է. «Դրանից իմ դժբախտությունը չի ավելանա, բայց այս մեկ տարվա ընթացքում և հետո էլ երևի ես շարունակելու եմ տանջվել իմ արարքի համար՝ անկախ նրանից, թե որտեղ կլինեմ՝ ազատության մեջ, թե…»:

Համագյուղացիներից ոմանց կարծիքով՝ այս մասին դատարանում ցուցմունք տալու համար Աննային միայն մայրն է մեղադրում, փորձում է ամեն կերպ նրան հեռու պահել, բայց աղջիկը շարունակում է համառել և իր դժբախտության հատուցումը պահանջել:

Նույնն է պնդում նաև այս գործով տուժողի՝ 14-ամյա աղջկա մայրը՝ Էլմիրան: «Ո՞վ է ասում, թե իմ երեխան մտավոր հետամնաց է. եթե այդպես լիներ, ինչո՞ւ պիտի նա դպրոց հաճախեր: Դեպքից հետո աղջիկս այնպիսի սթրեսային վիճակում էր, որ հույս չունեինք, թե կարող է գոնե խոսելու ընդունակությունը վերականգնվի»,- ասում է Էլմիրան:

Այս ուսումնական տարվանից սկսած՝ 14-ամյա աղջիկն այլևս դպրոց չի հաճախում: «Վախենում եմ, որ կգնա նույն դասարանը, որտեղ դեպքն է կատարվել, և նորից կսկսի հուզվել: Դրա համար, չնայած աղջկաս ցանկությանը, այլևս դպրոց չենք թողնում գնա: Գիտեմ, որ աղջիկս իր նախկին խանդավառությունը, պարզամտությունն ու անհոգությունն այլևս չի գտնելու, գիտեմ նաև, որ դրանք համարյա անհնար է վերականգնել: Դրա համար եթե անգամ այս դատարանը մեղմ պատիժ սահմանի մեղադրյալի նկատմամբ, մինչև գերագույն եմ հասնելու»,- արտասվում է մայրը: Նա ասում է, որ տարբեր միջոցներով փորձում են ահաբեկել, երբեմն փող են առաջարկում, բայց դեռ հույս ունի, որ արդար վճիռ կկայացվի:

Հիշեցնենք, որ դատավոր Նապոլեոն Օհանյանի գլխավորությամբ իրականացվող դռնփակ դատավարության հերթական նիստը օգոստոսի 30-ին չի կայացել այն պատճառով, որ մեղադրյալի փաստաբանը հրաժարվել է իր պաշտպանյալից: Հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 11-ին:

Անժելա Մարգարյան

Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում՝ լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (13)
1. Toma17:34 - 4 սեպտեմբերի, 2012
ed gjuxapetin sovetsheni axbanocum petq e pahel u hac chtal, vor satki,
2. liana00:51 - 5 սեպտեմբերի, 2012
inchqan stahakner unenq mer azgum...menq vorpes azg parcenalu u glux govalu tex chunenq...miayn amachelu
3. Zarmacac23:52 - 5 սեպտեմբերի, 2012
Es patmutyan mej menak ANNAyin chkaroxaca haskanal,aveli shut ANNAsunin!!!Gyuxapeti kerparn arden isk parz a:VAVASHOT VIjVACQ,isk ay mankaspan annayi kerparn anhaskanali u mardkayin uxexum chtexavorvox...MAYR barcr ER hnchum...
4. Hay_Axchik (NeNe)18:36 - 6 սեպտեմբերի, 2012
3. Zarmacac, Inc tvume vor sranq SUT patmutyunner en... Marda petq iranc hamar vor daten,,, erevi sarqum en,,, dranc el pox en tvel .. mi xosqov mutaciayi en entarkvel SAX!!! Et vonc tenc hxiutyun tarav vor voch mek chtesav.... kam erexayin gecec xoteri mej u voch mek chimacav... Heqiatner....
5. Արմինե23:32 - 6 սեպտեմբերի, 2012
Հայ աղջիկ ես ,բայց հայավարի չես մտածում:Անհարմարա քեզ,ոնց կարա հեքիաթ լինի,որ ամեն մանրամաս չեն գրում չի նշանակում որ... Չնայած ինչքան հիշում եմ դու ամեն մի գրածի միշտ մի բացասական և ոչ լիարժեք կարծիք ունենում ես: Լավ չի մի քիչ համակերպվի մարդկանց ասած ճշմարտությունների հետ
6. Hay_Axchik (NeNe)12:02 - 7 սեպտեմբերի, 2012
5. Արմինե, Hay em, uxaki myusneri nman zombi chem... vor bolor vat heqiatnerin havatam. Hishum es amisner araj grecin vor gorisi mi gyuxum Hayry brnabarela 15 amya ir axchkan,,, sax azgy et mardun inch ases vor chasec.. menak es ei vor asum ei chem havatum,,,,, heto et axchka 5-6 amsakan erexayin heracrecin DNT arecin u parzvec vor Hayry cher.... U ov het darcav u et horic neroxutyun xndrec??? Nuynisk et mardun vtarel ein irenc gyuxic..... Hima anharmary um lini INC vory vor myusneri nman terahavat chi te et 200-300 hogun vor et xexj mardun anmex texy datapartum ein u amenavat banery asum??? Anharmary henc qez. vor baxti beh vaxti mardkanc tenc ban chases!!! Erevi menak es em mnacel vor amen mi aylaservac hodvaci tak chishtn em grum,,, u da cerq chi talis che???? Inch ases vor grum en,, harca arajanum, chka chapanish kam xumb vory kstugi u nor heto ktpagri es angraget u molorecnox,, azgy pchacnox Lragroxneri GRACY?????
7. Տիգրան12:22 - 7 սեպտեմբերի, 2012
Hay_Axchik- Լավ կլինի վերջապես սովորեք հայերեն գրել, իսկ որտեղից եք ասում, որ հայրը չի եղել: ԴՆԹ-ն տեսել եք, թե ոստիկանությունը փոստով ուղարկել է ձեզ:
8. Արմինե12:31 - 7 սեպտեմբերի, 2012
Հայ աղջիկ քեզ մի բան ասեմ,ոնց ուզում ես հասկացի,որովհետև ոնց որ զումբիտ էս արել դու ինքդ քեզ,որ էլ ոչ մի բան չես ընդունելու Էդ 15 ամյա աղջկա հաևանուհի ես եմ ,և .....լավ չգիտես:
9. Hay_Axchik (NeNe)19:17 - 7 սեպտեմբերի, 2012
Շնագայլեր հարձակվեք !!!!!
10. a..........19:29 - 7 սեպտեմբերի, 2012
anasunner
11. a;;;;;;;;;;;;;;;;21:16 - 8 սեպտեմբերի, 2012
hastateq ev anzneq ...........................
12. arm..........13:37 - 20 սեպտեմբերի, 2012
tigran mi guce dues erexu hayr@ vo etpes vstah grumes,kam mi guce dues dnt-n stugel............
13. Armenian16:47 - 25 սեպտեմբերի, 2012
http://hetq.am/arm/news/3064/
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ