HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաթարվող ճակատագրեր. գյուղապետի վարքի մասին գիտեին բոլորը

Երբ գրեցի հարթաշենցի Աննա Մկրտչյանի պատմությունը, որ նա բռնության է ենթարկվել այժմ արդեն նախկին գյուղապետի կողմից, հետո էլ  իր ձեռքով ազատվել իր նորածնից, մտքովս էլ չէր անցնում, որ կարող եմ խախտել լրագրողի չգրված պարտականություններից մեկը` չվնասել:  Չէի մտածել, որովհետև  Աննան հրապարակավ այդ մասին  նախ հայտարարել էր  նաև օգոստոսի 23-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվող Գորիսի տարածաշրջանի Հարթաշենի գյուղապետ  Ազատ Ղուկասյանի գործով դատական նիստում:  

Ինչպե՞ս կարող էի ենթադրել, որ դատարանում հնչած նրա հայտարարությունն անտեսվելու էր, բայց օրեր անց  ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշերով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում  Հարթաշեն համայնքի ղեկավար Ա. Ղուկասյանի կողմից անչափահաս Աննային իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ նոր գործ հարուցվելուց հետո   աղջիկը  հայտնվելու էր անազատության մեջ: Մեկ այլ պարագայում թերևս ոգևորվեի, որ իրավապահներն արագ արձագանքել են կատարվածին, բայց այս դեպքում, երբ մտածում եմ, որ 22-ամյա աղջիկը տարիներ անց քաջություն է ունեցել բարձրաձայնելու իր հետ կատարվածի մասին, փորձելով  այս կերպ մեղմացնել ապրած ցավը` անգամ իր ձեռքով երեխային եղինջների մեջ նետելու խոստովանության գնով, առնվազն ատարօրինակ է: Հետաքրքիրն այն է, որ այս դեպքին  գուցե ոչ ուղղակի  առնչություն ունեցող որոշ մարդիկ դեռևս շարունակում են իրենց առօրյան` ինչպես, օրինակ դպրոցի տնօրենը, այն մանկավարժները, ովքեր ուշադրություն չեն դարձրել տուժողի համադասարանցիների հորդորներին, թե  իրենց ընկերուհուն ուսուցիչը փակել է դասասենյակում, ավելին, ասել են`  «մենք շուտ ենք իմացել, մտածել ենք՝ թող անցնի գնա»:

Ի՞նչ բարոյականությամբ են նույն այդ մանկավարժները հիմա դասավանդում նույն այն դասարանում, որտեղ նախկինում սովորում էր դասերի ընթացքում սեռական բռնության ենթարկված աղջնակը: Ոչ պակաս հետաքրքրական է և այն, որ թե առաջին և թե երկրորդ տուժողների հետ կատարվածի մասին, ըստ էության տեղյակ էին ամբողջ գյուղում,  նաև իրավապահները, բայց այդ ընթացքում որևէ մեկն աղջկա ճակատագրով չէր հետաքրքրվել, ավելին, ոչ պաշտոնական տվյալներով  այդ դեպքի համար որպես մեղադրյալ շրջանառվել  է բոլորովին այլ երիտասարդի անուն:

Գուցե Աննայի՝ ազատությունից զրկվելուն ուղղված մտահոգությունս անհամեմատելի է այն փաստին, որ այնուամենայնիվ, երեխայի կյանքն է եղել նժարին, բայց արդյո՞ք նույն ջանասիրությամբ «հետաքննություն», անցկացվեց, երբ անցյալ տարի նույն մարզում 13-ամյա աղջնակը հղիացավ: Մեկ տարի անց, այսօր էլ  նույն աղջիկը, առանց կրթության շարունակում է  հոգեբուժարանից-ոստիկանություն տեղափոխվել, անհանդուրժող հարևանների պատճառով  մոր և քրոջ հետ վարձակալված տներ փոխել և այն պատճառով, որ որևէ մեկն այդպես էլ չպատժվեց,  հուսահատ և արդեն ինչ որ տեղ նյարդային ու չարացած մայրն…այլևս չի կարողանում «կառավարել» սթրեսից դեռևս   դուրս չեկած աղջնակին ու շարունակում է պաշտոնյաների դռներ թակել:

Գուցե տարիներ հետո սեռական  բռնության արդյունքում հղիացած այս աղջնակին էլ մեղադրեն, որ համաձայնվել է  արհեստականորեն ընդհատել իր հղիությունը, մանավանդ, որ իրավապահները կարծես թե իրենց գործն ավարտված են համարում, ասելով, թե աղջիկը սեփական հորից չի հղիացել…

Հնարավոր է, եթե տարիներ առաջ բռնության ենթարկված աղջկա թեկուզ ուշացած ՕԳՆՈՒԹՅԱՆ  ձայնը պաշտպանություն չգտնի հասարակության շրջանում:

Ա. Մ.

 

Մեկնաբանություններ (5)

arm..................
sayl@ texic kamac kamac sharjvume
nare
Առաջին հոդվածը կարդալուց անմիջապես հետո, հասկացա, որ երեխային սպանած աղջկան մեղադրանք է առաջադրվելու: Իրականում դա սպանություն է ու կարեւոր չէ, թե ինչ հանգամանքներում: Լրագրողն ուզեցել էր սենսացիա անել, բայց ունքը շինելու տեղը աչքն էլ հետն էր հանել: Դրա համար մի քիչ էլ իրավական գիտելիքների պիտի տիրապետի լրագրողը: Հիմա մեղայականով հանդես է եկել, որ ինչ...???? Գուցե արժեր ավելի երկար-բարակ մտածել, մինչ գրելը, հը...????
ARM............
NARE CHISHTEQ CHMTACVAC MEXADRUMEN VO4IN4 4IMANALOV GITEN TE LAV BANE AREL IRAKANUM MARDE SPANEL U IR KAMQOV,UZUMEIN BARDEL EN MARDU VRA,SHAT LAVE DRANC HASNUME 4MTACVAC BAYC OGNAC...................
es
et axzhiknel vochnchov chi tarbervum azatic, hargeli lragrox ,inchn verabervuma vaxin et tipy vax chuni,isk et axzhkan drtoxnery chen mtacel erkar barak. mardu eutyuny poxel chi lini. nehenc vor et axzhiknel mi bani ptux chi, karch pchacaci mekne ,zgush mnaceq dranic hargeli lragrox naxoroq iravaban varzeq))
HURI
hargeli lragrox, mexa galu kariq chka, axjka bantum haytnveln orinachap er u kanxateseli... voch mi hancanq anpatizh chpetqe mna, inch xosq, parzapes hima petqe hashvi arnel axjka inqnaxostovanutyun@, zxjum@, hancanqi pahin anchapahas tariq@ yev ayln u datakan atyanneri ushadrutyun@ severel dranc vra... karcum em , texin kliner yevs mi harcazruyc unenayiq axjka het, exelutyunn ir teskatic meknabaneiq u aneiq dzezanic kaxvac amen inch patizh@ mexmelu paymanakan darcnelu hamar... mexqe iroq...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter