HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազություն. ընթացք է տրվել 72 հաղորդման, հարուցվել է 2 քրգործ

ՀՀ Նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքում՝ ժամը 23:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 72 հաղորդման, որոնցից 50-ին ընթացք է տրվել՝ դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում, 5-ին թեժ գծով ստացված ահազանգերի հիման վրա:

Քննարկման արդյունքներով հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ քվեարկելը) և 34-153-րդ հոդվածի (մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելը) հատկանիշներով։

1 նյութ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, մնացած ահազանգերով ստուգումները շարունակվում են ոստիկանությունում։

Սիաժամանակ տեղեկացնում ենք, որ թեժ գծով փետրվարի 18-ին ստացվել է 20 հեռախոսազանգ, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ էր պարունակում միայն 5-ը, որոնք ինչպես արդեն նշեցինք, օրենքով սահմանված կարգով գրանցվել և ուղարկվել են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ քննություն իրականացնելու։

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter