HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն հերքում է. վերահաշվարկ իրականացվում է միայն 2 ընտրատարածքային հանձնաժողովում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքում է Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը, փաստելով հետևյալը.

Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 և թիվ 3:

Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է:

Թիվ 3 ընտրատարածքում վերահաշվարկվել է մեկ տեղամասի քվեարկության արդյունք, որին ներկա է գտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Արշակի Վարդանյանը, ինպես նաև վերահաշվարկվող թիվ 3/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակված Դանիել Իոաննիսյանը:

Ինչ վերաբերում է միասնական ձևաթղթերով ներկայացված դիմումներին, որոնք ստորագրված են թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ապա դրանք ոչ թե վերահաշվարկի պահանջի, այլ տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ են և կքննարկվեն ԸԸՀ-ներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

ԿԸՀ-ն հայտնում է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ կարող էին ներկայացվել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ մինչև ս.թ. փետրվարի 19-ը` ժամը 18.00-ն:

Սահմանված ժամկետում թիվ 2, թիվ 3 և թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին 4 և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 47 դիմումներ են ստացել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter