Ավագանու ԲՀԿ-ական թեկնածուն անարգել ելումուտ է անում ընտրատեղամասում
Աջափնյակ համայնքի 6/01 ընտրատեղամասի բացվելուց 10 րոպե անց արդեն կուտակումներ էին, և ընտրատեղամասում 15-ից ավելի անձինք կային: Հանձնաժողովի նախագահ Լուսիկ Միքայելյանը այդ փաստին ուշադրություն դարձրեց այն բանից հետո, երբ «Բարև Երևանի» վստահված անձը եկավ և արձանագրեց այդ փաստը և նախագահից պահանջեց միջոցներ ձեռնարկել: Ընտրատեղամասում հաշվարկվեց 15-ից ավելի ընտրող, նախագահը փակեց դուռը:
Իսկ տեղամասի բացվելու հետո և ամբողջ ընթացքում ազատ ելումուտ էր անում ԲՀԿ ավագանու թեկնածուն (լուսանկարում): Անցած` խորհրդարանական ընտրություններում այս անձը ներկայացել էր Աջափնյակ թաղամասի բնակիչ, թեկնածու Գրիգոր Գրիգորյան: Այս տարվա ցուցակում նա 18-րդն է: Այն ժամանակ էլ նույն վարքագիծն էր դրսևորում` մուտքի մոտից նաև ուղորդելով ընտրողներին, ինչը անում էր նաև այսօր:
Տեղամասի հանձնաժողովի նախագահ Լուսիկ Միքայելյանը պարբերաբար զրույցի էր բռնվում թեկնածուի հետ, ժամանակ առ ժամանակ էլ զգուշացնու, որ դուրս գա տարածքից, քանի որ թեկնածուն իրավունք չունի լինել ընտրատեղամասում:
Կուտակումներ` տեղամասում | ԲՀԿ-ի երկու ներկայացուցիչ` նույն տեղամասում |
Չնայած նախագահի զգուշացումներին` թեկնածուն շարունակում էր կրկին մտնել, զրուցել և դուրս գալ:
ԲՀԿ-ի ավագանու թեկնածուին չազդեց նաև ոստիկանության աշխատակիցների զգուշացումները, նա շարունակում էր տարբեր պատրվակներով մտնել և դուրս գալ ընտրատեղամաս:
Մեկնաբանել