HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնոց է նետում հանրությանը

«Դինո Գոլդ մայնինգ» կանադական ընկերությունը 2013 թ. հուվարին դատական հայց է ներկայացրել հայ բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ:

 Բանն այն է, որ Ե. Ներսեսյանը 2012 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հանքագործների նկատմամբ «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունն էլեկտրաշոկ է կիրառել[1]:

Սակայն ընկերությունը ժխտում է էլեկտրաշոկի մասին լուրերը, պահանջում է հերքել բարձրաձայնված տեղեկությունը և չարատավորել իր բարի համբավը: Հայկական մամուլը բազմիցս անդրադարձել է «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությանը, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալ ընկերության գործունեությանը և պարզել, թե որքանով է այդ համբավը «բարի»:

«Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը կանադական «Դանդի փրեշըզ մետալզ» միջազգային հանքարդյունաբերական ընկերության մասնաճյուղերից մեկն է: Հայաստանում այն հիմնադրվել է 2004 թ.-ին` Սյունիքի մարզի Կապան քաղաքում: «Դանդի Փրեշըզ Մեթալս» կազմակերպության պաշտոնական կայքում (http://www.dundeeprecious.com)[2] հստակ նշված են այս ընկերության կողմից դավանած արժեքները՝ թափանցիկ աշխատելաոճ, հարգանք դեպի մարդու արժանապատվությունը, անվտանգ աշխատանքային պայմաններ, շրջակա միջավայրին վնաս չհասցնելու պարտավորություն և այլն: Այսպիսի արժեքներ նշված են լինում գրեթե բոլոր հանքարդյունաբերող ընկերությունների կայքերում, սակայն  այդ արժեքները իրականում չեն գործում Հայաստանում և նմանատիպ երկրներում, որոնք, ըստ էության, դարձել են այլ երկրների հանքահումքային կցորդներ: Բացառություն չէ նաև «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը, որն իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել և խախտում է վերոնշյալ արժեքները: Այդ մասին են վկայում  մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները, որոնց ցանկանում ենք անդրադառնալ հերթականությամբ. 

 Բնապահպանական խնդիրներ

1.«Դանդի փրեշըզ մետալզ»-ն իր հրապարակած արժեհամակարգի մեջ նշում է, որ ստանձնել է բնապահպանական որոշակի պարտավորություններ, որոնք ենթադրում են շրջակա միջավայրին չվնասող գործունեության ծավալում: Սակայն փաստերը խոսում են այն մասին, որ «Դինո Գոլդ մայնինգ»ն իր բնապահպանական պարտավորությունները չի կատարում կամ կատարում է խիստ թերի: Այսպես, ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարում արդեն մի քանի վթար է տեղի ունեցել[3]: Ուսումնասիրության արդյունքներով`2012 թ.-ի նոյեմբերի 15-ին[4] և նույն թվականի դեկտեմբերի 1-ին[5] այս վթարները շրջակա միջավայրին, հողատարածքին և ջրային ռեսուրսներին հասցրել են զգալի վնասներ (վնասը գնահատվել է համապատասխանաբար 2 մլն 280 հազար դրամ և 2 մլն 4 հազար 8 հարյուր դրամ): Ի դեպ, բնակիչներն ի սկզբանե դեմ են եղել պոչամբարի կառուցմանը[6], սակայն այն կառուցվել է, որով, փաստորեն, ոտնահարվել է համայնքի բնակիչների՝ իրենց վերաբերող որոշումներին մասնակցելու իրավունքը: Ընդ որում՝ ընկերությունն ի սկզբանե հավաստիացնում էր, թե Գեղանուշի պոչամբարի նախագիծը կազմվել է` հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը, և հետևաբար` պոչամբարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հասցված է նվազագույնի: Պոչամբարում տեղի ունեցած վթարները վկայում են հակառակը: Իսկ 2013 թ.-ին ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կազմած եզրակացության համաձայն՝ Գեղանուշի պոչամբարի ջրատարը կառուցվել է հին պոչամբարի վրա՝ խախտումներով և նախագծային շեղումներով: Ֆինանսավորումը իրականացվել է «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի» (EBRD) 4 միլիոն դոլար վարկային միջոցներով[7]: Եթե կառուցման մեջ նախագծային շեղումներ կան, և պոչամբարում վթարներ են գրանցվում, հետևաբար գումարը նպատակին չի հասել, իսկ որ պակաս կարևոր չէ, շրջակա միջավայրն ու բնակիչները ապահովվագրված չեն հետագա այլ վթարներից:

2007 թ.-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում իրականացված բնապահպանական ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր մի շարք խախտումներ ընդերքի ոլորտում: Ընկերությունում հայտնաբերված խախտումների տուգանքի չափը, ըստ Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչության, կազմել էր ավելի քան 300 մլն դրամ, այսինքն` ապօրինաբար յուրացվել էր 550 կգ ոսկի[8]:

ՀՀ  բնապահպանության նախարարության կողմից 2008 թ.-ին ընկերությունում նշանակվեց կրկնակի ստուգում, և 2007 թ.-ի տուգանքների չափը նվազեց մոտ 20 անգամ` դառնալով 12 մլն դրամ, այսինքն` ապօրինաբար յուրացված էր 50 կգ ոսկի: Առաջին ստուգման հանձնաժողովի անդամ, ընդերքի փորձագետ Սամվել Գասպարյանը, որն էլ հայտնաբերել էր վերոհիշյալ խախտումները, 2008-ի կրկնակի ստուգման ժամանակ չընդգրկվեց ստուգման հանձնաժողովի կազմում և պայմանագիրը նրա հետ խզվեց[9]:

Ուստի, հիմնավոր կասկածներ են առաջ գալիս, որ հայաստանյան պաշտոնյաների գործունեության մեջ կան կոռուպցիոն ռիսկեր, իսկ հանքարդյունաբերող ընկերության անպատասխանատու գործունեությունը հանգեցնում է նրան, որ կազմակերպությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, որից հետո` խույս տալիս լիարժեք պատասխանատվության ենթարկվելուց: Մի՞թե կանադական ընկերությունը բնապահպանական պարտավորություններ վերցնելով ի նկատի ունի դրանք մասնակիորեն կատարելը, բնությանն ու մարդկանց հասցված վնասը լիարժեք չփոխհատուցելը և կոռումպացված պաշտոնյաների հետ համաձայնության գալը:

Բացի այդ, ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ նաև «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գործունեության արդյունքում Կապան համայնքը և շրջակա համայնքներն աղտոտված են ծանր մետաղներով և թունավոր տարրերով, սակայն ընկերությունն այս վնասները վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում[10]:

Ավելին, ընկերության կողմից Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործման պատճառով անհնար է դառնում տվյալ տարածքում ապրելը և գյուղատնտեսությամբ զբաղվելը[11]:

 Հարգանք դեպի մարդու աշխատանքը

2. «Դանդի փրեշըզ մետալզ» ընկերությունն իր արժեքների մեջ նշում է հարգանքը դեպի մարդու աշխատանքն ու կարիերայի զարգացումը, գործընկերների հետ շփման մեջ կարևորում է ազնվությունը և այնպիսի լուծումներ գտնելը, որոնց դեպքում կհարգվեն թե´ մարդկանց անհատական կարիքները, թե´ կորպորատիվ շահերը: Սակայն 2009 թվականից սկսած` «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունում պարբերաբար բարձրանում են բողոքի ալիքներ, օրեր շարունակվող գործադուլներ: Պատճառը` աշխատողներին չվճարված գիշերավճարներն են, վնասակար աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձերը, ընկերությունում կատարվող կրճատումները, ցածր աշխատավարձերը[12]: Ավելին, գործադուլներին ու բողոքներին հաջորդում են աշխատանքից հեռացումները, ինչը դժգոհության նոր ալիք է բարձրացնում[13]: Ընդ որում` աշխատանքից ազատվում են հիմնականում նրանք, ովքեր գործադուլի են դուրս եկել և պահանջել են իրենց ոտնահարված իրավունքների վերականգնում: 2011 թ. դրությամբ՝ հաշվարկների համաձայն` ընկերությունը միայն գիշերավճարի դիմաց աշխատողներին պարտք էր ամսական 11 մլն դրամ: Այսինքն` միայն գիշերավճարների մասով ուներ տարեկան 264 մլն դրամ պարտք, որը կուտակվել էր օրենքը սխալ կիրառելու հետևանքով[14]: Աշխատակիցներից շատերն իրենց հասանելիք աշխատավճարները կարողացան ստանալ միայն դատական կարգով: «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն 2005-2007 թթ. նախկին և ներկա աշխատակիցներին գիշերավճարների պարտքը ամբողջությամբ վճարեց միայն 2011 թ. գարնանը[15]: Դատական մի գործ ցայտուն կերպով ցույց է տալիս, թե որքանով է «Դինո Գոլդ Մայինինգ»-ը հոգում իր աշխատակիցների առողջության ու իրավունքների պաշտպանության մասին: Հանքում աշխատելու պատճառով հիվանդություն ձեռք բերած մի աշխատակցի ընկերությունն ազատում է աշխատանքից՝ խուսափելով տեղափոխել նրա առողջական վիճակին համապատասխան մեկ այլ աշխատանքի և հրաժարվելով հոգալ նրա բուժման ծախսերը: Աշխատակիցը ստիպված է լինում դատական գործ հարուցել ընկերության դեմ, և միայն սրանից հետո կարողանում է վերականգնել աշխատելու և բուժում ստանալու իր իրավունքները[16]:

 Թափանցիկ աշխատանք

3. Ընկերությունը նշում է, որ իր գործընկերների և աշխատակիցների հետ աշխատում է թափանցիկ և բաց: Սակայն աշխատակիցներին աշխատանքից ազատելիս մեծամասամբ չեն բերվում օրինական հիմնավորումներ: Բացի այդ, թափանցիկ աշխատելաոճի կարևորագույն խախտումներից է այն, որ «Դինո Գոլդ մայինինգ»-ը պարբերաբար հրաժարվում կամ խուսափում է տրամադրել իր գործունեության մասին տեղեկատվություն, որն անմիջականորեն վերաբերում է ՀՀ քաղաքացիների առողջությանը և բնապահպանական խնդիրներին: ԶԼՄ-ները բազմիցս նշել են, որ իրենց չեն տրամադրվում 2007-2009 թթ. կատարված բնապահպանական ստուգումների արդյունքները: Բնապահպանական նախաձեռնությունները նույնպես դիմել են «Դինո Գոլդ մայինինգ»-ին՝ ստանալու համար մինչև օրս իրականացված բնապահպանական ստուգումների ակտերի կրկնօրինակները, հարցում է ուղարկվել, թե արդյոք աշխատակիցներն ունեն առողջապահական ապահովագրություն, թե ոչ, բժշկական ի՞նչ հետազոտություններ են անցնում աշխատակիցները, ի՞նչ հիվանդություններ են հայտնաբերվել և այլն:

Ի դեպ, թերթերից hetq.am-ը նշում է, որ իրենց տրամադրության տակ կա մի փաստաթուղթ, որտեղ նշված են մեկ այլ ստուգման արդյունքներ` կատարված 2010 թ.: Ըստ այս ստուգման` 2010 թ. առաջին եռամսյակի հաշվետվությունում չեն հաշվարկվել մետաղների հետևյալ չափաքանակները' Zn-152,20 տ, Pb-22,7 տ, Au - 38,81 կգ, Ag -100 կգ: Հայտնաբերված չարաշահումների համար «Դինո Գոլդ Մայնինգ»-ը տուգանվել է մոտ 250 մլն դրամ: Սակայն այդ ակտն այսօր պարզապես չկա: Եվ այս ստուգումների մասին նախարարությունը թերթի հարցման պատասխանում չի հիշատակել: Ո՞ւր է անհայտացել այս ակտը և ի՞նչ պատասխանատվության ու թափանցիկության մասին կարող է խոսք գնալ այստեղ:[17]

Սակայն հարցումներից շատերը մինչև օրս մնում են անպատասխան: Վերջերս կայացած ասուլիսում ընկերության նորանշանակ տնօրեն Հրաչ Ջաբրայանը հրապարակային հայտարարեց, որ չի պատրաստվում իրենց գործունեության մասին որևէ տեղեկատվություն տրամադրել բնապահպաններին, քանի որ «նրանք իրեն վիրավորել են»[18]: Սա որևէ կերպ չի ապացուցում, որ ընկերությունն աշխատում է թափանցիկ ու բաց:

 Անվտանգություն

4. Ընկերությունը նշում է նաև, որ աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը կարևորագույն տեղ ունեն իրենց արժեհամակարգում, որ մարդկանց անվտանգությունը չի կարող վիճարկվել: Սակայն «Դինո գոլդ մայնինգ» ընկերությանը պատկանող հանքավայրում, ցավոք, մահվան մի շարք դեպքեր են գրանցվել: Հայկական մամուլում առկա է առնվազն 6 հոգու մահվան դեպք՝ 2006թ., 2008թ., 2009թ., 2011թ.:[19] Մեզ հայտնի է միայն մեկ մահվան դեպքի հետաքննության արդյունքը, ըստ որի՝ աշխատանքի համար պահանջվող մի շարք պայմաններ բավարարված չեն եղել, որոնք, ուղղակիորեն դժբախտ պատահարների պատճառ չհանդիսանալով, կարող էին նպաստել դժբախտ պատահարների տեղի ունենալուն[20]: Հարց է առաջանում. որո՞նք են անվտանգության այն երաշխիքները, որոնք վիճարկման ենթակա չեն և որոնք պետք է պաշտպանեն ընկերության աշխատակիցների կյանքը, առողջությունն ու անվտանգությունը, ունեն արդյո՞ք աշխատակիցները կյանքի ապահովագրման պայմանագրեր: Ի դեպ, «Դանդի փրեշըզ մեթալզ» ընկերության պաշտոնական կայքում նշված է մահվան միայն մեկ դեպք «Դինո Գոլդ Մայնինգ»-ում[21]: Ի՞նչ պատասխան ունի «Դինո Գոլդ մայնինգ»-ը մամուլում նշված այս բոլոր մահվան դեպքերի առնչությամբ, որո՞նք են եղել այս աշխատակիցների մահվան պատճառները, ինչո՞ւ մինչև օրս որևէ հրապարակային պարզաբանում չի տրամադրվել:

Համայնք և սոցիալական ծրագրեր

5. Դժվար է չկիսել «Դանդի Փրեշըզ մեթալզ»-ի այն համոզմունքը, որ ընկերությունները պետք է ձգտեն ավելի լավը դարձնել այն համայնքի բնակիչների կյանքը, որտեղ իրենք գործունեություն են ծավալում և անհրաժեշտության դեպքում այս ուղղությամբ ներդրումներ կատարեն: Սակայն «Դինո Գոլդ մայնինգ» ընկերության գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ լքել են իրենց բնակավայրերը կամ տարհանվել: Հարց է առաջանում. համայնքին օգնելը և տվյալ բնակավայրն ապրելու համար ավելի լավ վայր դարձնելը ինչպե՞ս է պատկերացնում ընկերությունը. արդյո՞ք տվյալ համայնքի բնակիչներին իրենց բնակավայրից տարհանելով:

 Դատական հայց՝ բնապահպան ակտիվիստի դեմ և նոր հանքի շահագործման նախագիծ

Փաստորեն, «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը բազմիցս ոտնահարել է իր աշխատակիցների իրավունքները, իր գործունեությամբ վնաս է հասցրել շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը, չի ապահովել իր կողմից շահագործվող հանքի պոչամբարի անվտանգությունը, մինչև օրս չի տրամադրել հանրության կողմից պահանջվող տեղեկատվությունը, և այսքանով հանդերձ՝ դեռ ծրագրեր ունի բաց եղանակով շահագործելու Շահումյանի ոսկու հանքը, այն դեպքում, երբ նոր հանքի շահագործման դեմ բազմաթիվ մասնագիտական փաստարկներ կան[22]:

Ճիշտ է, ընկերությունը մերժում է էլեկտրաշոկ կիրառելու մասին լուրերը և դատական հայցով փորձում է վերականգնել իր, այսպես կոչված, բարի համբավը: Սակայն հարկ է նշել, որ այս մասին տեղեկությունը մամուլում հայտնվել է Եղիա Ներսեսյանի ելույթից շատ ավելի վաղ: Ըստ «Սյունյաց երկիր» պարբերաթերթի՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտան անհնազանդ հանքագործների հանդեպ էլեկտրաշոկ կիրառելու պատրաստություն էր տեսնում: Թերթի ունեցած տեղեկություններով, «այդ մասին ընկերության սեփականատերը տեղեկացվել է փոքր-ինչ ուշացումով, ինչը և դարձել է առանձնահատուկ քննարկման առարկա»:[23] 2011թ. ապրիլին բնապահպան ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանն այս մասին նշել է իր հարցազրույցում[24], սակայն ընկերությունը նրանից առ այսօր ոչ մի հերքում չի պահանջել: Ի դեպ, 1in.am-ում տեղադրված մի նյութում նշվում է, որ ««Առաջին լրատվական»-ին հաջողվեց ճշտել, որ իրականում էլեկտրաշոկ գնել էին: Բայց դա ոչ թե անհնազանդ բանվորների համար էր, այլ պիտի օգտագործվեր հատուկ դեպքերում»:[25] Այժմ ընկերությունը ժխտում է, որ ձեռք է բերվել էլեկտրաշոկ: Սակայն լրատվական կայքին միգուցե նո՞ւյնպես պետք է հարցաքննության կանչել. հնարավոր է` նրանք ճշգրտեն, թե կոնկրետ ումից են ստացել այդ տեղեկությունը: Հատկանշանական է նաև այն փաստը, որ ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետտան պաշտոնանկ արվեց 2011թ.՝ ընկերությունում բարձրացած գործադուլների ալիքից, դատական գործերից ու էլեկտրաշոկի մասին տեղեկությունների տարածումից հետո: Հարց է ծագում, թե ինչո՞ւ դատական հայց ներկայացվեց Եղիա Ներսեսյանի դեմ և ինչո՞ւ հենց 2012 թ. ԱՄՆ-ում ունեցած ելույթից հետո։ Կարելի է եզրակացնել, որ Եղիա Ներսեսյանի՝ ԱՄՆ-ում հնչեցված խոսքերն ավելի լայն արձագանք գտան, և «Դինո Գոլդ Մայնինգ»ը, լինելով մեծ չափի վարկ ստանալու ճանապարհին, պահանջում է չարատավորել իր բարի համբավը՝ ցանկանալով մեծացնել բանկից վարկ ստանալու իր հնարավորությունը: Սակայն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ թերահավատ են ընկերության ասածների հանդեպ, քանի որ արդեն տեսել են ընկերության կողմից հռչակված արժեքների, ասված խոսքի և գործնականում կատարվող քայլերի միջև լուրջ հակասություններ: Իսկ ընկերության բարի համբավը արատավորվում է հենց ընկերության կողմից թույլ տված բացթողումների, օրինախախտ ու մահաբեր գործունեության արդյունքում: Ուստի, մենք հիմքեր ունենք մտածելու, որ ակտիվիստի նկատմամբ կիրառվող ճնշումը նպատակ ունի լռեցնելու բնապահպանների ձայնը և իրագործելու ընկերության հաջորդ նախագիծը՝ բաց հանքի շահագործում բնակելի տարածքից ընդամենը 1,5-2 կմ հեռավորության վրա:

 Պահանջում ենք, որ «Դանդի Փրեշըզ մեթալզ» ընկերությանը պատկանող «Դինո Գոլդ Մայինինգ» ընկերությունը հավատարիմ մնա իր կողմից հռչակված արժեքներին, հետևի շրջակա միջավայրին չվնասելու` իր կողմից ընդունված պարտավորությանը, հարգի աշխատակիցների իրավունքներն ու ապահովի աշխատանքային այնպիսի պայմաններ, որտեղ չեն վտանգվի մարդկանց կյանքն ու առողջությունը:

 Կանադայում և այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներին կոչ ենք անում հետևել բոլոր այն ընկերությունների գործունեությանը, որոնք հանքեր են շահագործում Հայաստանում և չեն կատարում իրենց պարտավորությունները՝ վնաս հասցնելով հայ ժողովրդին ու Հայաստանի բնությանը։

Ողջ հայությանը կոչ ենք անում անմասն չմնալ հայրենի բնության պաշտպանության գործից, քանի որ իրենց անմիջական մասնակցությունն ու աջակցությունն այդ հարցում խիստ կարևոր է: Ցանկալի կլինի, որ մեր հայրենակիցները նույնպես իրենց բողոքի ձայնը բարձրացնեն գերմանական, կանադական, ամերիկյան, ռուսական ընկերությունների անպատասխանատու և ապօրինի գործունեության դեմ: Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին կոչ ենք անում արտահայտել իրենց բողոքը օրենքով չարգելված բոլոր միջոցներով՝ կոչեր, հայտարարություններ, դիմումներ, բողոքների կազմում և հրապարակում, հարցազրույցներ ԶԼՄ-ով, բողոքի ակցիաներ այս ընկերությունների գլխավոր գրասենյակների վարչական շենքերի դիմաց և այլ միջոցառումներ: Բնապահպանների դեմ հարուցված որևէ գործ չի կարող մեզ կանգնեցնել` պայքարելու ընդդեմ Հայաստանի էկոգաղութացման և հանուն մեր հայրենի բնության պահպանության ու սոցիալական արդարության հաստատման: Համատեղ ջանքերով մենք ավելի հեշտությամբ ու ավելի արագ կկարողանանք վերջ տալ Հայաստանում առկա բազմաթիվ բնապահպանական խնդիրներին: Տեղեկացեք, միացեք, աջակցեք և մի´ մոռացեք, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է:

Իսկ բոլոր այն կազմակերպություններն ու բանկերը, որոնց գործունեության արդյունքում կվնասվի մեր բնությունը, կվտանգվի ՀՀ քաղաքացիների առողջությունն ու կյանքը և հարցականի տակ կդրվի նրանց անվտանգությունը, կարժանանան հանրության խորը անվստահությանն ու կվարկաբեկեն իրենց գործարար անունն ու համբավը:

 

Համահայկական բնապահպանական ճակատ

Facebook group: https://www.facebook.com/groups/armecofront/ 
E-mail: [email protected]

Լեւոն Գալստյան, Աննա Աղլամազյան, Մարիամ Սուխուդյան 



[1] http://www.youtube.com/watch?v=HnbdQbRDEKQ (22:28)

[2]http://www.dundeeprecious.com/English/sustainability/overall-approach/our-values/default.aspx

[3]http://www.pastinfo.am/hy/node/6459

[4]http://www.ecolur.org/hy/news/mining/already-second-breakdown-at-deno-gold-mining-in-2012-photos/4348/   

[5]http://arminfo.am/index.cfm?objectid=6217C0D0-3D2E-11E2-9013F6327207157C

[6]http://archive.168.am/am/articles/30704-pr

[7]http://www.aravot.am/2013/04/12/230508/

[8]http://old.hetq.am/am/ecology/deno-4/ 

[9]Տե´ս 7-րդ հղումը:

[10]http://www.aravot.am/2010/04/29/185249/

[11] http://www.ecolur.org/hy/news/mining/environmentalists-and-deno-gold-mining-crossed-swords-again/656/ 

[12]http://www.aravot.am/2011/03/10/170696/

[13]http://www.aravot.am/2013/03/15/215074/

[14]http://hetq.am/arm/print/1774/

[15]http://www.ecolur.org/hy/news/mining/deno-gold-mining-company-served-debts-for-overtime/2545/

[16]http://econews.am/hy/?p=13155

[17]http://hetq.am/arm/news/646/

[18]http://www.youtube.com/watch?v=vfGwZ7FYgCE

[19]1) http://hetq.am/arm/print/10709/, 2)http://www.armtown.com/news/am/a1p/20080110/56200/, 3) http://old.hetq.am/am/society/deno-gold-mining-4/, 4)http://www.aravot.am/2011/02/09/172147/

[20]http://www.ecolur.org/hy/news/mining/deno-gold-mining-company-workers-death-cause-revealed/2262/

[21]http://www.dundeeprecious.com/English/sustainability/our-people/health-and-safety/health-and-safety-data/default.aspx

[22] http://www.ecolur.org/hy/news/mining/we-oppose-to-opencast-development-of-shahumyan-polymetallic-mine-in-kapan-armenia/2008/

[23]http://www.1in.am/arm/armenia_society_10446.html

[24]http://www.1in.am/arm/a_a_17788.html

[25]Տես 21-րդ հղում

Մեկնաբանություններ (9)

Anna
Below you can find the main goals of Pan-Armenian Environmental Front. We pursue the realization of our goals irrespective of the companies we have to deal with. The aim of Pan-Armenian Environmental Front (PAEF) is to ensure the protection of nature, rational economic development and social justice in Armenia. To achieve this goal PAEF will pursue the protection, restoration and development of the environment, rational usage and reproduction of natural resources, as well as will aim to prevent and remove negative impact of the economic or other activities on the environment and distribute natural resources on the principle of social justice. To achieve the stated goals, PAEF organizes a pan-Armenian coordinating network of environmental monitoring, which will act exceptionally on principles of legality, transparency, accountability and rationality. The results of the monitoring will be presented to the society and the Government. If the Government for some reasons doesn’t have the opportunity or the wish to stop the violations and solve the raised problems, PAEF will be determined to demand solutions within the scope of Constitution and laws or, by its own efforts, prevent and recover the damage, which was caused or/and is going to be caused to the nature.
hasmik
bravo...
Tankdown
Dear Hetq, Thank you for your attemt at clarification, however it does not justify what you have done. By providing a forum for them to write their slanderous lies, you are guilty by association. If you do not agree with what they have written, why would you post it on your site? It is an article chock-ful of lies, yet you have chosen to publish it. There is no lawsuit against an environmentalist, there is however a lawsuit against a so called activist who tells lies and throws around accusations without any proof or evidence. The onus does not lay on Deno Gold to prove its innocence against any false claims, lies, or ludicrous accusations by someone who has nothing better to do. This is the same person who calls himself a soldier. When the acussing party comes with even a little bit of proof, then by all means go ahead and write what you want. However, at the moment, you are just encouraging an organization to spread false information against a company which is very well respected. They have also cited Hetq as a reference, as well as having information against Deno. When the above article is proven to be a lie, then many of your readers are going to be left wondering as to why Hetq would allow a piece like this to be on its website. With all due respect, not many people have heard of the Pan-Armenian Environmenatl Front. Have you tried googling the website? So the general public is not going to say they heard the false tales from them, the fingers will be pointed squarely at you. I sincerely hope that Hetq would be wise enough to remove this piece from its website, and restore some of the integrity it is know to have. I implore you as a concerned citizen of Kapan, not to partake in spreading lies and rumours about the one company in the city which helps us prosper. I believe in freedom of speech just like any other person, however, the said words should be substantiated with evidence, and the burden of proof belongs to the ones slinging the mud. Dear Hetq, again, I kindly ask you to remove this article, as its contents are far more poisonous to our society than any mine could ever be.
Barev
Shahumyan mine will be developed closed only way for residents of Kapan does not matter which company will develop Shahumyan mine. For the state, too, does not matter which company to develop Shahumyan mine. For the state, it is important that the company is in the development of the field did not steal the gold. For the state, it is important that the company is in the development of the field meet the governmental requirements and not to private individuals.
Hetq
Dear Tankdown, Let us again clarify some points. Said “activist” Yeghia Nersesyan has been taken to court by Deno Gold for the accusations he made against the company. As you state, it is up to the defendant to prove his claims as valid. If not, he will be held accountable. The Pan-Armenian Environmental Front, in its article cites a number of articles of various Armenian media outlets, not merely Hetq. If you peruse these citations you will see that many deal with past legal proceedings involving Deno Gold dealing with unpaid salaries, safety and other issues. That’s to say they deal with real issues and not innuendo. The Front also cites the RA Academy of Sciences report (via Ecolur) about Kapan pollution concerns. It would behove the company to refute these and other charges in an official capacity. You argument that “not many people have heard about the Front” is really beside the point. Again, the current court case will decide whether activist Nersesian engaged in slander or not. In the meantime, Hetq would welcome a company rebuttal to the Front’s article. As you state, we all believe in a free and open press that serves as a forum for opposing viewpoints.
Sveta
Dear Tankdown, We all want to get correct and unbiased information about the activities of mining companies in Armenia. If all the violations, cases of death, risks of corruption and etc. stated in this article do not correspond the reality, people will be glad to get the opposite facts. If the news sites give misleading information and cast a shadow on the good reputation of the company, let Deno Gold file a lawsuit against the news sites as well (we all see that the activist's one sentence was enough to file a lawsuite against him). It's very important that people see all the violations by mining companies, see the contradictions between the values proclaimed by these companies and their actual operating procedure, realise the negative long- and short-term impacts that mining industry can have on their health, nature and community.
Sveta
Please check out these two articles by Hetq.am as well. Does the company reject the statements and facts brought in this research? http://old.hetq.am/en/court/dino-gold-8/ http://old.hetq.am/en/economy/dino-gold-9/
Վալոդյա
հմմ, բա դատարան տալիս են ինչ որ բան ապացուցելու համար: Խնդիրը որն ա? Է թող դատարանը արդարացնի, կամ չարդարացնի, ինչի եք սենց տառապում?
Լևոն
Մեր ճակատի հիմնական նպատակները սրանք են, որոնցով զբաղվել ենք և շարունակելու ենք զբաղվել` առանց տարբերություն դնելու թե ինչ ընկերություն է գործունեություն ծավալում Հայաստանում... «Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) նպատակ է դրել մեր հայրենի բնության պահպանության, տնտեսության բանական զարգացման և սոցիալական արդարության ապահովումը: Այս նպատակին հասնելու ճանապարհին, ՀԲՃ-ն հետամուտ է լինելու բնական միջավայրի պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը և վերարտադրությանը, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխմանը և վերացմանը, սոցիալական արդարության սկզբունքով բնական ռեսուրսների օգտագործման արդյունքների բաշխմանը: Նշված նպատակին հասնելու և խնդիրների իրականացման համար ՀԲՃ-ն ձևավորում է բնապահպանական մոնիթորինգի և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը բացառապես պետք է գործի օրինականության, թափանցիկության ու հաշվետվողականության, բանականության սկզբունքներով: Մոնիթորինգի արդյունքները կներկայացվեն հանրությանը և պետական մարմիններին: Եթե պետությունը տարբեր պատճառներով հնարավորություն կամ ցանկություն չի ունենա վերացնելու խախտումներն և լուծելու ներկայացված խնդիրները, ապա ՀԲՃ-ն ձգտելու է Սահմանադրության և օրենքների պահանջների սահմաններում պահանջելու կամ ինքնուրույն կերպով կատարելու բնությանը հասցված և/կամ հասցվելիք վնասի կանխարգելման և վերականգնման աշխատանքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter