HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Իրավապահները սպասում են Սերժ Սարգսյանին

Ղարաբաղի N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի վիճակը ծանր է: Նա վիրավորվել է կեսգիշերին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Տեղում սպանվել է նրա եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը: Վիրավորվել է նաեւ Սուրիկ  Խաչատրյանի թիկնապահը:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նորից հայտնվեց ընդամենը հերթական սկանդալի մեջ: Այս մեկը, ինչպես եւ բոլոր նախորդները, քրեական պատասխանատվություն է նախատեսում: Իշխող կուսակցությունը գրկի մեջ սեղմած պահում է նրան, հանկարծ բան չպատահի, հանկարծ նույնիսկ հարբուխով չհիվանադանա: Որովհետեւ Սուրեն Խաչատրյանը կուսակցության սիմվոլներից մեկն է, և նրան պիտի ամեն գնով պահպանեն:

Միջադեպը տեղի է ունեցել Գորիսում՝ խնջույքի ընթացքում եւ հետո: Ըստ գորիսեցիներից մեկի պատմածի՝ վեճ է ծագել, Սուրիկ Խաչատրյանը հայհոյել է Բուդաղյան եղբայրների մորը: Եբայրներից մեկը ապտակել է մարզպետին: Վեճը վերսկսվել է Սուրիկ Խաչատրյանի տան մեջ եւ դրա շրջակայքում: Եղբայրներից մեկը գործարար է, մյուսը՝ բանակի գնդապետ, զորամասի հրամանատար:

Սուրիկ Խաչատրյանը գուցե հիմա ոստիկանությունում է, էական էլ չէ նրա գտնվելու վայրը: Հիմա բոլորը սպասում են հանրապետության նախագահի որոշմանը: Իրավապահները բացարձակ անելիք չունեն, երբ չկա քաղաքական որոշում: Իսկ այս դեպքում քաղաքական որոշումը դեռ չի կայացվել: Դա երեւում է իրենց ենթակայությամբ աշխատող լրատվամիջոցների լուրերից: Եթե այդպիսի որոշում լիներ, այդ լրատվամիջոցները «կբզկտեին» Սուրիկ Խաչատրյանին: Մյուս կողմից էլ՝ չեն կարող ասել, որ զորամասի հրամանատարը հանցագործ է, նա բանակի լավ հրամանատարներից մեկն է համարվում:

Ինչու է Սերժ Սարգսյանն այսպես պաշտպանում Սյունիքի մարզպետին: Նախագահը գուցե բացատրի, որ հասկանալի դառնա գոնե Հանրապետական կուսակցության խորհրդի անդամներին, ովքեր տարբեր առիթներով ոչ հրապարակային դժգոհություններ են հայտնում: Իսկ այժմ հստակ է, որ հասարակությունը կգտնի մարզպետին հեռացնելու հասարակական մեխանիզմ: 

Մեկնաբանություններ (22)

Harry
Armenia cannot register any progress in any sectors without cleansing its own house parasites once in for all. Wake up Armenia and you are running out of time.
ընթերցող
հարգելի մեկնաբանողներ, դուք ամեն ինչ ասում եք, բացի գլխավորից, դուք հերոսների մասին խոսում եք բայց ոչ իրենց համար հասկանալի լեզվով. ահա այն ինչ պետք է ասել նրանց` գյադադան բագ` օլմազ
HAYG
varazin - dexi andexi karcik es talis erevi eli parap es mnacel ha?
Հայկազ
«Ապահով Հայաստան առանց մեկնաբանութեան» հեղինակ՝ ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսեան
moscow
Sranic lav arit chi lini azatagrel mer Gorisy, mer Syuniqy es taptpukneric. Inchqan mexq e im joxovurdy vor sranc dzerqin tarapum e. Voch mi artaqin tshnami esqan vnas chi tvel joxovurdin....
Goris
Արտակ Բուդաղյանին տեղ հասնելու պես կրակել է մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը--------------------------
Tamara
Ես խոսքեր չեմ գտնում ասելու էս ամեն ինչին, ու չեմ գտնում պատասխան էն հարցին, թե արդյոք մենք չենք կարող լուծում տալ էս վիճակին, ամեն օր կարդում եմ մեկնաբանություններ, մեկնաբանություններ ու վերջ. ոչ մի քայլ ոչ ոքի կողմից, ոչ ոք ռիսկ չի անում կամ վախենում է կոնկրետ քայլերի դիմելուց: Ինչին են պետք էս անթիվ մեկնաբանությունները, եթե սրանցով ոչ մի հարց չի լուծվում, խոսում ենք միայն, խոսում, խոսում, իսկ այդ ընթացքում նոր բարբարոսություններ են իրականացնում լիքը անասուններ...
hasmik
teseq lickan inchpes e xonaehv
Գեղամ
Սուրիկ Խաչատրյանը ճշտին նվիրված ՀՀԿ անդամ է. և ցավը կայանում է նրանում որ այդպիսի արյունախում մարդիկ են շրջապատում Սերժ Սարգսյանին,,Մի բան կա ուրախալի այսօր հանրապետությունում,որ ժողովուրդը առանց դժվարության լքում է երկիրը դրանուվ փրկելով իր կյանքը և ապահովելով ապրուստը դրսում.Ցավալի է որ իրավապահները ոչ մի մեկնաբանություն չեն անում մինչև համապատասխան հրահանգ չստանան նախագահականից,որից հետո նոր գրեն համապատասխան սցենարը,,,Ա Մ Ո Թ
Աննա Վանաձորից
Տղաիս հրամանատարն էր, ազգասեր արժանապատիվ հայ հրամանատար է եղել, նա շատ խիստ էր, բոլորը՝ սպա, թե զինվոր, քնած թե արթուն միշտ զգաստ էին, դրա համար էլ նրա զորամասում ոչ մի զինվոր իրան չխեղեց, ինքնքասպան չեղավ, կամ մյուսներին չկրակեց, միգուցե հիմա ուշացած լինի շնորհակալությունս իսկական հայ հրամանատարին, թող պն-ն իմանա, որ նրա նման հրամանատար ինքը շատ քիչ ունի, մի բարբարոս դեպքից հետո էին նրան տեղափոխել այդ զորամաս կարճ ժամանակում այդ զորամաս ճանաչվեց լավագույնը, զինվորները ողջ առողջ հասան տուն։
Mi mard
Yev akanatesneri yev Tesagrutyan pasterov arajin krakory liskai vordin e (mahacorin) u tiknapahy um yerbayneric canr viravorel e, yev heto viravor yerbayry patasxan krakic viravorum e tiknapahin, aysqan ban, u giti aydqany amborj Gorisy.
Տեղին հարց
Հավանաբար էս անգամ էլ կպաշտպանի, բայց դրանով էլ կկործանի իր լիսկոյին ...
iravaban
Ժողովուրդ, զգում եք ինչ ա կատարվում?, 2 սպանություն, 2 դեպքում էլ պատճառը էսպես ասած ,, գողական,, գնալն ա. ռազմական ինստիտուտի սովորողը իրա կուրսեցուն ասում ա չկրակողի մերը... ու մյուսը կրակում ա, այսինքն էտ ինստիտուտում գողական բարքեր են սովորացնում, ու դա հետո տեղափոխվում ա բանակ. մյուս դեպքում մի տականք զինվորականի ,,մերա քրվում,, այսինքն էլի գողական բարքեր. ով ա էս գողական բարքերը հասցրել այսքան բարձր մակարդակի` բանակ, կառավարություն, մարզպետարան??? ԳՈՒՑԵ ԴՈՒ ՍԵՐԺ???? ուզում եմ հիշել Ոստիկանապետի հարցը ,, Արա դուք պատգամավոր եք ? թե գողական?,, հիմա երևի Վովա Գասպարյանը նույն հարցը սերժ սարգսյանին կտա արա դու պրեզիդենտ ես թե գողական??? իսկ ես հարցնում եմ այլ կերպ. առա մենք պետության մեջ ենք ապրում թե սովետական գաղութում? ու ով ստեղ զոն նայողը, որ սենց բաներ ա լինում.
Զավեն
Եթե մարդը չի հասկանում երկրի ժողովուրդը ինչ վիճակումա էլ ինչ ղեկավար? Սրանք բոլորը թալանչիներ են, ավազակներ և մարդասպաններ վերջ իմ կարծիքով… Լքտիության ինչ գագաթնակետ, ինչ ստորություն, էլ արդեն մարդ չի էլ ուզում էս անտեր երկրի լուրերին հետևի, ամեն օր մի նոր զզվանք ու լքտիություն, վրչոից չպրծած խրչոնա մի նոր հերթական հանցագործություն անում այ մարդ սենցել անտերություն կլինի բա? Բավականին կբարձրանա մեր երկրի rating-ը սենց որ շարունակվեց: Ռուսի ասած толе еше будет ой ой ой. Դե ձեզ տեսնենք հարգելի լրագրողներ, գոնե էս անգամ պինդ բռնեք սրանց պոչից ու ինչ կա չկա բացահայտեք թող գնան փդեն բանտերում, հերիք եղավ բոլ եղավ էս անմեղ ժողովրդին արյունաքամ արին բառիս բուն իմաստով: Մեր հույսը դուք էք, պինդ կացեք, Նժդեհի ու անդրանիկի ցավ ու չոռը սրանց գլխին գա, թող բանտախցում կռծեն իրար ու չկշտանան: Տղերքից մեկը մի սրամիտ բաներ արել, սրանց “անվճար” բաժանած կրակայրիչների (зажигалька) վրաի գրված սուտ լոզունգը “ՀԱՎԱՏԱՆՔ ՈՐ ՓՈԽԵՆՔ” Փ-ն ջնջել էր ու տեղը Կ- էր գրել, և ինչ ճշմարտություն.
Նահապետ
Բացահայտ խուժանապետություն, այս ինչ երկրում ենք ապրում
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՀՀԿ-ից/լիսկաներից ազատագրման հայ գաղտնի բանա՞կ:
Գարիկ
Եթե նախկինում էդ Զարզանդ կոչեցյալին դատեին Սյունիքում մի երիտասարդի միչեւ կոմայի հասցնելը ծեծելու համար, հիմա նա մարդ չեր սպանի: Դեռ լկտի կերպով էլ հայտարարում էր, թե: Մարզպետն էլ անամոթաբար այդ ժամանակ հայտարարեց, թե ինքը Զարզանդ անունով թիկնապահ չունի: Այս է մեր իրականությունը: Չի բացառվում, որ դրան էլի չդատեն: Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, որ կրիմինալներին պաշտոն են տալիս, որ ստրկության մեջ պահի սեփական ժողովրդին, ու հետն էլ պարգեւատրում են, որ իր լավ է կատարում: Բա մեր իշխանությունները հիմա ի՞նչ պատասխան պիտի տան ազգաբնկչությանը: Ախր իրեն նշանակածը, հենց իրենց` իշխանությունների իրական դեմքն է ցույց տալիս:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Խայտառակություն,(քաղաքական) այլասերվածություն,ՈՂՈՐՄԵԼԻ «ոստիկանություն»: Երիտ-հայերի վերածված ՀՀԿ-ից ԳԱՐՇԵԼԻ հոտ է գալիս:..................................... Այս «ոչ հանցագործ» 'մարզպետը': Էս «նժդեհական» ՀՀԿ-ականը կործանել-կրծել է Սյունիքը: Այս «մարտական խաչի» «մեդալակիրը» Սյունիքի գլխին ԱՄԵՆԱՄԵԾ պատուհասն է դարձել:Այս ՉԸՆՏՐՎԱԾ անձը: Նժդեհի անունը պղծող «նժդեհական»: Դավիթ-Բեկի անունը պղծող «Դավիթ-Բեկի ուխտակից»: Էս մարդը պիտի փտի բանտում:.............................................. Չեմ հավատում «անկախ» ոստիկանության ասածներին. տրամաբանական չէ: ՀԵՆՑ դրա տան ՄԵՋ է կատարվել հանցագործությունը (կամ գոնե մի կարևոր մասը): Թող տեսախցիկների նկարածը ՀՐԱՊԱՐԱԿԵՆ հանրությանը:..............................................Երիտ-հայերի վերածված ՀՀԿ-ն ոչնչացնում է իսկական,անկախ,արդար Հայի/Սյունեցու տեսակը:.............................................. ՀԳ. Սողոմոն Թեհլերյան:
Հայ
Հիմա բոլորը սպասում են հանրապետության նախագահի որոշմանը: Իրավապահները բացարձակ անելիք չունեն, երբ չկա քաղաքական որոշում: Իսկ այս դեպքում քաղաքական որոշումը դեռ չի կայացվել: Դա երեւում է իրենց ենթակայությամբ աշխատող լրատվամիջոցների լուրերից: Եթե այդպիսի որոշում լիներ, այդ լրատվամիջոցները «կբզկտեին» Սուրիկ Խաչատրյանին: ճիշտ է:
Alen
Mardaspan takanq, Asum en henc inqn el krakel spanel e, 3 anchapahas erexeqi hayr er Avon
Grigor
Թողենք իրար ուտեն կշտանան.
Vahe Gabrielyan
hertakan angam karox enq pastel,menq mec qaylerov gnum enq depi APAHOV HAYASTAN,vortex mardkayin kyanq@,hay qaxaqacu kyanq@ ejan e angam mi pampushtic....mek gisherva mej 2 spanutyun,voric mek@ avax........noric zinvor.....mardkayin gitakcutyan mej chem karoxanum texavorel ayn,te vortex enq hima,ev ur enq gnum,inch e spasvum mez......Hargarjan Serj Sargsyan,arden vaxuc jamanakn e,zer isk vordegrac DEPI APAHOV HAYASTAI chanaparhin molaxoter@ armataxil anelu,ev arajin hertin petakan aparati molaxoteric....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter