
Էդվարդ Նալբանդյանը գաղտնի է պահում «Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի» տեքստը
«Ի պատսխան Ձեր հարցման՝ կապված «Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի» տեքստի հրապարակման հետ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի հրապարակման ժամանակ առաջնորդվում է ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքով» սահմանված դրույթներով»:
Այսպիսի պատասխան ենք ստացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված մեր հարցմանը: Իսկ նախախարին մենք հարցրել ենք.
«Հետքին» դիմել են բազմաթիվ ընթերցողներ՝ խնդրելով հրապարակել «Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի» ամբողջական տեքստը: Մեր ընթերցողների, ինչպես նաև մեր բազմաթիվ փորձերը՝ գտնել համաձայնագրի հրապարակված տեքստը, ապարդյուն անցան: Ըստ այդմ, ղեկավարվելով «Տեղեկատվական ազատության մասին» ՀՀ օրենքով, խնդրում ենք տրամադրել ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը կամ տեղեկացնել, թե որտեղ է այն հրապարակված ամբողջությամբ (եթե հրապարակված է)»:
Այժմ խմբագրությունը նախարարին ուղղված նոր հարցմամբ խնդրել է նշել պատասխանի մեջ հիշատակած օրենքի այն դրույթները, որոնք արգելում են հրապարակել «Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի» տեքստը:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել