HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Լոռի» պանիրը ԱՄՆ-ում վտանգավոր է, Հայաստանում` անվտանգ

ԱՄՆ-ի կառավարության Առողջապահության և հանրային ծառայությունների վարչության Սննդամթերքի և դեղորայքի ադմինիստրացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է արտասահամանյան այն ընկերությունների ցանկը, որոնց` ԱՄՆ ներմուծած ապրանքներում հայտնաբերվել են խախտումներ:

Համաձայն հրապարակված տվյալների` հայաստանյան «ԱՄՄ» ՍՊԸ-ն արտահանել է «Լոռի» տեսակի պանիր, որի վաճառքի վրա արգելանք է դրվել օգոստոսի 7-ին: Պանրում  հայտնաբերվել է աղիքային բակտերիա (ESCHERICHIA, COLI TYPICAL): Հայտանաբերված խախտման վերաբերյալ ահազանգը կայքում հրապարակվել է սեպտեմբերի 13-ին:

«ԱՄՄ» ընկերությունը գործում է Գյումրիում: «Մենք գիտենք, որ փորձաքննությունը դեռ ընթանում է, դեռ վերջնական պատասխանը չենք ստացել»,- ասաց ընկերության մենեջեր Աստղիկ Հակոբյանը: Նա նշեց, որ մոտ երեք տարի է, ինչ իրենց ընկերությունը գործում է: «Լոռի» պանիրը այս տարվանից է սկսել արտահանվել ԱՄՆ:

«Բայց մենք էստեղ ունենք անալիզների պատասխան, որ ստուգումների ժամանակ մեր արտադրանքից ոչ մի բան չեն հայատնաբերել: Հայաստանում լաբորատոր փորձաքննություն անցել է, և ոչ մի բան չի հայտնաբերվել: Կարող եք գալ և նայել»,- առաջարկեց Ա. Հակոբյանը:

Թե որ լաբորատորիայում է անցել փորձաքննությունը, ընկերության մենեջերը հստակ չէր հիշում: Նա ավելացրեց, որ  իրենց արտադրանքը ստուգել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: «Մի ժամանակ, հիշում եք երևի, բոլոր տեղերում անցկացվեցին նմանատիպ ստուգումներ, և միայն մեր և մի քանի այլ ֆիրմաներիում չի հայտնաբերել ոչ մի տեսակի ցուպիկ. և ոչ միայն ցուպիկ, ոչ մի վտանգավոր բան չեն հայտանբերել: Ամենամաքուր անալիզի պատասխաններն ունենք»,- ասաց Ա. Հակոբյանը:

Ավելացնենք, որ Սննդամթերքի անվտանգության ծառայություն «ԱՄՄ» ՍՊԸ-ի արտադրանքի  վերաբերյալ վերջին հրապարակումը եղել է 2012թ. օգոստոս ամսին: Այդ ժամանակ ծառայությունը ստուգված 59 ընկերություններից 18-ի արտադրանքը ճանաչել է վտանգավոր մանրէաբանական (ԱՑԽՄ) ցուցանիշներով: Այդ 18 ընկերությունների ցանկում է նաև «ԱՄՄ» ՍՊԸ-ն: 

Մեկնաբանություններ (2)

hayk
hayastani shukanerum vajarvox panirneri mec mas@ chi hamapatasxanum snndi anvtangutyan normerin.artadroxner@ ev vajaroxner@ parzapes ogtvum en bnakchutyan canr socialakan vijakic ev vajarqi en hanum aynpisi mterq, vor@ mormal paymannerum voch-voq cer arni.
Ara Boyadjian
Giardia and Zoonose are two bacterias among others found in food and they are transmitted by flies. It is very important to keep any type of food away from fly infestation both at manufacturing and retail levels. Prevention is the best cure of illnesses.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter