HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Անօդաչու թռչող սարքերը «ԴիջիԹեք»-ի երկնքում (լուսանկարներ)

«ԴիջիԹեք Էքսպո 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսում այսօր անօդաչու թռչող սարքերի թռիչք-ցուցադրություն էր:  Օդ բարձրացան ԱրմԿոպտերս» կազմակերպության և ԱրմՌոբոտիքս մրցույթների մասնակից «Աերո» թիմի անօդաչու սարքերը:

Անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն ունեն թե′ տնտեսության մեջ, թե′ ռազմական ոլորտում: Դրանք կարող են հսկել ճանապարհատրանսպորտային երթևեկությունը, նկարահանել անտառները` կանխելով որսագողությունն ու հրդեհները, արտակարգ իրավիճակների ժամանակ կարող են տեսագրել տարածքը և հաղորդել անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև բեռներ տեղափոխել անանցանելի վայրեր: Իսկ ռազմական ոլորտում այդ սարքերը կարող են իրականացնել հետախուզություն և թիրախների խոցում: 

Հատկանշական է, որ բացի ռազմական ոլորտի անօդաչու թռչող սարքերից Հայաստանում սկսում են արտադրվել նաև քաղաքացիական նպատակով օգտագործվող սարքեր, որոնք շուտով կարտահանվեն: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter