HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց

ԼՂՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչությունը կարճել է Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 

Հիշեցնենք, որ ԼՂՀ  ոստիկանության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում կատարելու հատկանիշներով:  ԼՂՀ դատախազության հաղորդագրության համաձայն` Գոռ Մանուկյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, իր հանձնարարությամբ 2011-2013թթ. ընկած ժամանակահատվածում խմբակավարների միջոցով կազմակերպության արվեստի բաժնի խմբակների սաներից յուրաքանչյուր ամիս հավաքագրել էր 600-ական դրամ գումար և մուտքագրել կազմակերպության դրամարկղ` հիշյալ անձանց շահերին պատճառելով ընդհանուր 1.071.000 դրամի չափով գույքային վնաս: 

Տնօրեն Գ.Մանուկյանի նկատմամբ երկրորդ մեղադրանքը վերաբերում էր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում կատարելուն: Ըստ դատախազության հաղորդագրության, Գոռ Մանուկյանը, շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ուրիշի գույքը վատնման եղանակով հափշտակելու նպատակով, 2012-2013թթ. ընկած ժամանակահատվածում նույն կազմակերպության աշխատակից, Միջնավան քաղաքի պարի խմբակների խմբակավար-պարուսույց Կարեն Մարտիրոսյանի կողմից իրականում չպարապած դասաժամերի համար վերջինիս է վճարել ընդհանուր 209.305 դրամ աշխատավարձի գումար` վատնման եղանակով պետությանը պատճառելով զգալի չափով գույքային վնաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter