HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազդարարի» խմբագիրը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ

«Ազդարար» ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ:

ՀՀ ոստիկանությունը «Հետքին» հայտնել է, որ Մարտիկ Սարգսյանի և Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Հերմինե Թովմասյանի կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ սեպտեմբերի 14-ին Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափով խարդախություն կատարելու հանցակազմով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։ 

Հիշեցնենք, որ Մարտիկ Սարգսյանը և Հերմինե Թովմասյանը, ըստ տուժող Նորիկ Ղահրամանյանի, խաբեությամբ ներքաշել են իրեն և որդուն վարկային պատմության մեջ` նրանց անուններով «ՎՏԲ-Հայաստան» բանկում կոշտ գրավի վարկային պայմանագիր կնքելով: 

Նախաքննության րնթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հոկտեմբերի 24-ին Մարտիկ Սարգսյանին, իսկ հոկտեմբերի 25-ին նաև Հերմինե Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ (1)

stepan
verchapes martikin bantarkecin .vaxuc er petq bantarkel.hima em haskanum , te ov er finansavorelu martiki naxagahi teknacutyun@ . abrahamyan hovik@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter