HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայի դատարանը վճռել է «Նաիրիտից» բռնագանձել 107 մլն դոլար՝ հօգուտ Միջպետական բանկի

Մոսկվայի արբիտրաժային դատարանը այսօր բավարարել է Միջպետական բանկի՝ 107 մլն դոլարի հայցն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության, որը պաշտոնապես «Նաիրիտ գործարանի» սեփականատերն է: Այս մասին հայտնում է http://rapsinews.ru-ն:

Դատարանը վճռել է բռնագանձել 68.8 մլն դոլար հիմնական պարտքից, ինչպես նաև վարկի մարումն ուշացնելու համար նախատեսված տույժ- տուգանքները:

Հիշեցնենք, որ Միջպետական բանկը հայց էր ներկայացրել 25.2 մլն դոլարի բռնագանձման պահանջով, սակայն անցյալ նիստին հայցվորն ավելացրել է գումարի չափը: Ինչպես նախորդ նիստերին, այս նիստին էլ Rhinoville Property Limited-ից կամ «Նաիրիտ գործարանից» ներկայացուցիչ  ներկա չի եղել, չնայած կողմը պատշաճ ծանուցված է եղել:

Այս գումարն ամբողջապես պետք է մարի ՀՀ կառավարությունը, քանի որ, ինչպես արդեն գրել ենք, Rhinoville Property Limited-ի բաժնետեր է «Նաիրիտ գործարանը»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter