Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հայաստանին դժվար ուղի է սպասվում մինչեւ Ֆրանսիա



Երեկ ֆրանսիական Նիս քաղաքում կայացավ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ապագա մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականները:

53 թիմեր նախապես բաժանվել էին 6 զամբյուղների: Արդյունքում կազմվեց 8 խումբ՝ 6-ական հավաքականով, եւ մեկը՝ 5-ով: Հենց վերջին՝ 9-րդ խմբում էլ, որտեղ խաղալու է Հայաստանի ընտրանին, հանդես կգա 5 հավաքական: «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլի տանտեր Ֆրանսիան, որն ազատված է ընտրական խաղերից, պարապուրդի չմատնվելու համար այս խմբի թիմերի հետ ընկերական հանդիպումներ կանցկացնի: Այսինքն՝ կենտ թվով խմբում ազատ մնացած հավաքականը ընտրական փուլում երկու անգամ կմրցի ֆրանսիացիների հետ:

Վիճակահանությամբ կազմվեցին հետեւյալ խմբերը.

1.Հոլանդիա, Չեխիա, Թուրքիա, Լատվիա, Իսլանդիա, Ղազախստան
2.Բոսնիա եւ Հերցեգովինա, Բելգիա, Իսրայել, Ուելս, Կիպրոս, Անդորրա
3.Իսպանիա, Ուկրաինա, Սլովակիա, Բելառուս, Մակեդոնիա, Լյուքսեմբուրգ
4.Գերմանիա, Իռլանդիա, Լեհաստան, Շոտլանդիա, Վրաստան, Ջիբրալթար
5.Անգլիա, Շվեյցարիա, Սլովենիա, Էստոնիա, Լիտվա, Սան Մարինո
6.Հունաստան, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ֆարերներ
7.Ռուսաստան, Շվեդիա, Ավստրիա, Մոնտենեգրո, Մոլդովա, Լիխտենշտայն
8.Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ադրբեջան, Մալթա
9.Պորտուգալիա, Դանիա, Սերբիա, Հայաստան, Ալբանիա   

Խոստովանենք, որ մեզ բավականին դժվար խումբ է բաժին ընկել, քանի որ, ի տարբերություն մյուսների, սա միակն է, որտեղ չկա ամենաթույլ՝ 6-րդ զամբյուղի ներկայացուցիչ ընտրանի: Ճիշտ է, Հայաստանն այսօր ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում գտնվում է իր համար ռեկորդային 30-րդ տեղում՝ գերազանցելով տարածաշրջանում իր բոլոր հարեւաններին, աշխարհի գալիք առաջնության մասնակից մի շարք հավաքականների եւ անուն հանած ընտրանիների: Սակայն մեր թիմն իր ապագա մրցակիցների հետ խաղալու փորձ ունի, եւ բոլորն էլ ցույց են տվել, որ ամուր հավաքականներ են, ու մեզ հեշտ խաղեր չեն սպասվում: Չի կարելի ասել, թե սա մահվան խումբ է, բայց միայն այն, որ իրենց պոտենցիալով թիմերը շատ հեռու չեն միմյանցից, ամեն ինչի մասին խոսում է. սպասվում է թեժ պայքար:

Հիշեցնենք, որ «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլում խաղալու են նախկինի պես ոչ թե 16, այլ արդեն 24 թիմեր: Եզրափակիչի ուղեգիր են ստանալու ընտրական խմբերում առաջին երկու տեղերը գրաված ընտրանիները ու լավագույն արդյունք ցույց տված երրորդ տեղի թիմը (ընդհանուր՝ 19 հավաքական), երրորդ հորիզոնական զբաղեցրած մյուս 8 թիմերը փլեյ-օֆ փուլում խաղարկելու են 4 ուղեգիր, իսկ վերջում նրանց միանալու է Ֆրանսիան:

Եզրափակիչ փուլում կազմվելու է 6 խումբ՝ 4-ական թիմով: 1/8 եզրափակիչ են անցնելու առաջին երկու տեղերը գրաված 12 թիմերն ու լավագույն արդյունք գրանցած երրորդ տեղի 4 թիմերը: Այսինքն՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ լինելու է 1/8 փուլ, այնինչ մինչ այս խմբային փուլին հաջորդում էր 1/4-ը:

Ստացվում է, որ 54 անդամ ունեցող ՈւԵՖԱ-ի այս նոր մրցաշարին կարող է մասնակցել երկրների գրեթե կեսը, բայց թե ինչ կլինի կոնկրետ Հայաստանի պարագայում, պարզ կդառնա միայն 2015-ին: Խմբային մրցաշարը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերին եւ տեւելու է մինչեւ 2015-ի նոյեմբեր: Իսկ Եվրոպայի 15-րդ առաջնությունը տեղի կունենա 2016-ի հունիսի 10-ից հուլիսի 10-ը:

Ներկայացնենք մեր խմբի թիմերի հետ կայացած նախորդ խաղերի վիճակագրությունը՝ մոտավոր պատկեր ձեւավորելու համար:  

16.08.1995, Երեւան, ԵԱ-1996, Հայաստան-Դանիա՝ 0-2
15.11.1995, Կոպենհագեն, ԵԱ-1996, Դանիա-Հայաստան՝ 3-1 (գոլի հեղինակ՝ Արթուր Պետրոսյան)
05.06.1996, Լիլլ, ընկերական խաղ, Ֆրանսիա-Հայաստան՝ 2-0
31.08.1996, Երեւան, ԱԱ-1998, Հայաստան-Պորտուգալիա՝ 0-0
09.11.1996, Տիրանա, ԱԱ-1998, Ալբանիա-Հայաստան՝ 1-1 (Հակոբ Տեր-Պետրոսյան)
20.08.1997, Սետուբալ, ԱԱ-1998, Պորտուգալիա-Հայաստան՝ 3-1 (Էրիկ Ասադուրյան)
06.09.1997, Երեւան, ԱԱ-1998, Հայաստան-Ալբանիա՝ 3-0 (Հարություն Վարդանյան, Էրիկ Ասադուրյան, Գառնիկ Ավալյան)
31.03.1998, Սեն Դենի, ԵԱ-2000, Ֆրանսիա-Հայաստան՝ 2-0
08.09.1999, Երեւան, ԵԱ-2000, Հայաստան-Ֆրանսիա՝ 2-3 (Կարապետ Միքայելյան, Արմեն Շահգելդյան)
11.10.2006, Բելգրադ, ԵԱ-2008, Սերբիա-Հայաստան՝ 3-0
22.08.2007, Երեւան, ԵԱ-2008, Հայաստան-Պորտուգալիա՝ 1-1 (Ռոբերտ Արզումանյան)
13.10.2007, Երեւան, ԵԱ-2008, Հայաստան-Սերբիա՝ 0-0
17.11.2007, Լեյրիա, ԵԱ-2008, Պորտուգալիա-Հայաստան՝ 1-0
28.02.2012, Լիմասոլ, ընկերական խաղ, Սերբիա-Հայաստան՝ 2-0
11.06.2013, Կոպենհագեն, ԱԱ-2014, Դանիա-Հայաստան՝ 0-4 (Յուրա Մովսիսյան, Արաս Օզբիլիզ, Յուրա Մովսիսյան, Հենրիխ Մխիթարյան)
14.08.2013, Տիրանա, ընկերական խաղ, Ալբանիա-Հայաստան՝ 2-0
10.09.2013, Երեւան, ԱԱ-2014, Հայաստան-Դանիա՝ 0-1

Ինչպես երեւում է, միայն Ալբանիայի հետ է մեր հաշվեկշիռը հավասար (եթե հաշվենք գոլերը, ապա դրական է), իսկ մյուսների հետ խաղերում ավելի շատ են մեր թիմի պարտությունները:

Ալբանիա՝ 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն, գոլերը՝ 4 խփած, 3 բաց թողած
Պորտուգալիա՝ 0-2-2, գոլերը՝ 2-5
Դանիա՝ 1-0-3, գոլերը՝ 5-6
Սերբիա՝ 0-1-2, գոլերը՝ 0-5

Արդեն հայտնի է 9-րդ խմբի խաղացանկը.

Օրը

 

 

Հանդիպումը

 

Ժամը (+1 ժամանային գոտի)

07.09.14

 

 

Դանիա-Հայաստան

 

18:00

07.09.14

 

 

Պորտուգալիա-Ալբանիա

 

20:45

11.10.14

 

 

Հայաստան-Սերբիա

 

18:00

11.10.14

 

 

Ալբանիա-Դանիա

 

20:45

14.10.14

 

 

Դանիա-Պորտուգալիա

 

20:45

14.10.14

 

 

Սերբիա-Ալբանիա

 

20:45

14.11.14

 

 

Պորտուգալիա-Հայաստան

 

20:45

14.11.14

 

 

Սերբիա-Դանիա

 

20:45

29.03.15

 

 

Ալբանիա-Հայաստան

 

18:00

29.03.15

 

 

Պորտուգալիա-Սերբիա

 

20:45

13.06.15

 

 

Հայաստան-Պորտուգալիա

 

18:00

13.06.15

 

 

Դանիա-Սերբիա

 

20:45

04.09.15

 

 

Դանիա-Ալբանիա

 

20:45

04.09.15

 

 

Սերբիա-Հայաստան

 

20:45

07.09.15

 

 

Հայաստան-Դանիա

 

18:00

07.09.15

 

 

Ալբանիա-Պորտուգալիա

 

20:45

08.10.15

 

 

Ալբանիա-Սերբիա

 

20:45

08.10.15

 

 

Պորտուգալիա-Դանիա

 

20:45

11.10.15

 

 

Հայաստան-Ալբանիա

 

18:00

11.10.15

 

 

Սերբիա-Պորտուգալիա    

 

18:00

 

 

 

 

 

 

 

 

 

Հաշվարկից դուրս

 

 

07.09.14

 

 

Սերբիա-Ֆրանսիա

 

20:45

11.10.14

 

 

Ֆրանսիա-Պորտուգալիա

 

20:45

14.10.14

 

 

Հայաստան-Ֆրանսիա

 

18:00

14.11.14

 

 

Ֆրանսիա-Ալբանիա

 

20:45

29.03.15

 

 

Ֆրանսիա-Դանիա

 

20:45

13.06.15

 

 

Ալբանիա-Ֆրանսիա

 

20:45

04.09.15

 

 

Պորտուգալիա-Ֆրանսիա

 

20:45

07.09.15

 

 

Ֆրանսիա-Սերբիա

 

20:45

08.10.15

 

 

Ֆրանսիա-Հայաստան

 

20:45

11.10.15

 

 

Դանիա-Ֆրանսիա

 

20:45

Մինչ օրս Հայաստանը չունի ազգային թիմի գլխավոր մարզիչ, սակայն արդեն մարտի 5-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացելու Ռուսաստանի ընտրանու հետ: Թե ով թիմը կգլխավորի այդ խաղում ու նաեւ, ըստ էության, առաջիկա շրջափուլում, պարզ կլինի առաջիկայում: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ