HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Իրավիճակը պղնձի միջազգային շուկայում տագնապալի է Հայաստանի համար

Միջազգային շուկայում նկատվում է պղնձի գների էական անկում, ինչը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար: Վերջին շաբաթների ընթացքում պղնձի տոննայի գինը կայուն ցածր է 6500 դոլարից՝ մոտենալով վերջին 3 տարում նվազագույն մակարդակին (2010թ.՝ 6037 դոլար/տոննա): Նշենք, որ անցյալ տարի պղնձի գինը հիմնականում բարձր էր 7000 դոլարից, սակայն նույնիսկ այդ գինը նպաստավոր չի համարվել՝ 2012թ. պղինձը 8000 դոլարից թանկ էր:

Պղնձի արդյունահանումն ու մշակումը ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 5%-ը, պետական բյուջեի եկամուտների մոտ 7-8%-ը, արտահանման մոտ 40%-ը: Թվում է՝ հանքարդյունաբերական ճգնաժամը տնտեսական համակարգի վրա էական ազդեցություն թողնել չի կարող, սակայն այդպես չէ: 2009թ. ճգնաժամը ցույց տվեց, որ հանքարդյունաբերական խոշոր ընկերությունները համակարգաստեղծ են, նրանց աշխատանքից կախված են մի քանի հարյուր փոքր ու միջին ձեռնարկություններ: Հիշեցնենք՝ 2009թ. Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը միայն բյուջետային վարկերի շնորհիվ կարողացավ շարունակել աշխատանքը: Ըստ որոշ գնահատականների՝ եթե պղնձի գինը նվազի 6000 դոլարից, իսկ վառելիքը չէժանանա (վառելիքը հանքարդյունահանման ոլորտում ինքնարժեքի ամենաթանկ տարրն է), ապա պղնձի հանքերի մեծ մասը կդառնա ոչ շահավետ: Հայաստանի ֆինանսական կայունության համար շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ պղնձի խտանյութի արտահանումից ստացվում են զգալի արտարժութային ռեսուրսներ:

Պղնձի միջազգային գների անկումը հիմնականում կապվում է Չինաստանի տնտեսական աճի դանդաղման հետ, քանի որ այդ երկիրը աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է: Սակայն փորձագետների մի մասն այն կարծիքին է, որ պղնձի գնի անկումը ժամանակավոր երևույթ է: Commerzbank-ի զեկույցում նշվում է, որ պղնձի գնի նվազման հիմնարար գործոններ չկան, ընդհակառակը՝ այդ շուկայում նույնիսկ դեֆիցիտ կա, ինչը վաղ թե ուշ կանդրադառնա գնի վրա: Բացի այդ՝ գնի անկումը կկասեցնի ներդրումներն այս ոլորտում, ինչը կխորացնի դեֆիցիտը: Այնուամենանիվ, նույնիսկ ամենալավատեսական գնահատականներով պղնձի գնի վերականգնում 2012թ. մակարդակին չի սպասվում:

Հայաստանի համար իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ այս տարի սպասվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսման՝ սա կարևոր նշանակություն կունենա Հայաստանի տնտեսական աճի արագացման տեսանկյունից, պղնձի միջազգային գնի հարաբերական կայունության պահպանման պայմաններում: Սակայն, մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ նման կանխատեսումները չափից ավելի ռիսկային են: ԿԲ կանխատեսումներից անցել է ընդամենը 1 ամիս, ու այդ կանխատեսումների հիմքում ընկած բազային սցենարներն արդեն իսկ ենթակա են վերանայման:

 

 

Մեկնաբանություններ (5)

barséghian ardachèce
Indz polorovin anhédagergir, indz g'édagergré vor yérp as polor hankére 12, 13 ... bidi bédaganadznén ? Vor godjvadz gousakdzoutioun ge bahandjé ? Vor gousakdzoutsootioun tjegah, bahandj djegah yèv hezgaagan porén ge charounagén sépan kerbanér létsnél, ardasahmani tramadunéroun, yév écolokiagan djarte ir mardagayn azgayn hédévanknérov ge charounagvé .
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ա) հանքարդյունաբերության ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ կամ գոնե կիսով չափ ազգայնացում.այսինքն՝ ԲՈԼՈՐ հանքերում պետության առնվազն 51% սեփականություն: Ու յուրաքանչյուր հանքից տարեկան արտահանվող հումքի ՊԵՏԱԿԱՆ պլանավորում, որպեսզի դադարեցվի/զսպվի հանքերից ներկա վիշապային չափերի հասնող հումքի գերարտադրությունը:...............................................................բ) կամ՝ բոլոր հանքերի ժողովրդականացում. այսինքն՝ բաժնետոմսերի առնվազն 51%-ի վերաբաժանում աշխատողներին և/կամ ժողովրդին:...................................................................................գ) կամ՝ ՀԱՏՈՒԿ ՀԱՐԿԻ (10 %) գանձում բոլոր հանքերից: Այս փողով ստեղծել ՊԵՏԱԿԱՆ բանկ,որը պիտի խթանի երկարաժամկետ-մաքուր-այլընտրանքային տնտեսության ստեղծումն ու զարցացումը. կա՛մ պետական նախաձեռնությամբ, կա՛մ երկարաժամկետ ՊԵՏԱԿԱՆ անգրավ վարկեր տրամադրելով (10-15 տարով ու 1-2%-ով):
նազենի
ազգայնացումը հարց չի լուծի, որովհետև բոլոր ներդրումները կանգ կառնեն
barséghian
g'amagrém ayn dendésagan bédagan gardzigin vor 51% badgané bédoutian vor loudzénk écologiagan lourdj azgayn vedankavor xentire. Dji vaxénank negadi arnélov midjazgayn nyutérou chougan, as talanor engéroutiounér vor ge chahagordzén achxargi nyutéri hankér chad go ge menan 49% irents kerbane. Tor mér godjvadz régavarnér bédoutian dendésagan hachvén amortizasian ayn midjazgayn porér vor garorén nérdenén azgayn chaéroun, Kanté sépagan kerbanér (44 darva, indjbés hamadzaynevédzan vardzél mèr Giyumi horér ... baron poutinin ...)
barséghian
leradsoutjidj hankérou dendésagan, socialagan, asgenalov vor garorénk, indjbés as odarnérou orinagov, véramechagél (orinag brinze, électragan larér ... molybdén ...) darpér dzeragirnérov, abranknér ardahanélov midjazgayn chougayn, vor ge pazmabadé 10, 20, 30 ... ankam chaouyte, yèv socialagan kordz dalov hay karakatsinéroun, nor harkér nevirélov bédoutian ... Ourén as hayastani dendésagan das devornér ? Patsé as godjvadz dendésagédnér vor, naxkin naxarar vor neviréts mér razmadiragan, badmagan zavod (Pernod Ricard) kanim gachargov. Ounim im kerabaharan hamadzaynagir, baymanagir. Kani harg vedjarérén bédoutian, kani chaouyt dérapoxérén odar dramadounéroun ? kani nérderoum gadarérén ? hamamédapar kani avélort kin vedjarérén mér horadéréroun ? kani kovadz gelxag nevirérén mér karakatsinéroun ? 49% dogos djér pavararér as achxargi Draculanérou ? Housam vor mér hargéli mamoule, garavaroutian censura i dji yéntargevér ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter