HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոքնռոլի փառքի սրահում - 2

սկիզբը

Նաիրա Հայրապետյան

Ամերիկացի կիթառահար, երգիչ և երգահան Չարլզ Էդուարդ Անդերսոն Բերին նույն ինքը՝ լեգենդար Չաք Բերին, համարվում է ռոքնռոլի պիոներներից մեկը: “Maybellene”, “Roll Over Beethoven”, “Rock and Roll Music” և “Johnny B. Goode”. 50-ականներին ստեղծված այս երգերի միջոցով Չակ Բերին ռիթմ ընդ բլյուզը մշակեց և զարգացրեց այնպիսի մակարդակի, որ այլևս հստակ չափանիշներ հնարավոր եղան հաշվի առնել՝ տարբերակելու ռոքնռոլի՝ իբրև երաժշտության առանձին տեսակի առանձնահատկությունը: Բացի այդ, նրա երաժշտության անբաժանելի լիրիկական մասն ու կիթառի սոլո հայտնությունները կարծես թե ռոք երաժշտության համար հիմնաքարային նշանակություն ունեցան: Չակ Բերին առաջիններից մեկն էր,  ով ընդգրկվեց 1986թ-ին բացված Ռոքնռոլի փառքի սրահում և հետևյալ մակագրությամբ` «Նա ոչ միայն ռոքնռոլի հիմքը դրեց, այլև հստակեցրեց նրա դիրքորոշումը »:

Աշխարհահռչակ  «Rolling Stone» ամսագրի՝  «Բոլոր ժամանակների լավագույն արտիստները»  100 անուն ընդգրկող ցանկում Չակ Բերին զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ  «Փառքի սրահի»  առանձնացրած «500 երգեր, որոնք ձևավորել են ռոքնռոլը» ցանկում ընդգրկվել են նրա “Maybellene”, “Rock and Roll Music” և “Johnny B. Goode”  երգերը: Այսօր էլ 86 տարեկան հասակում Չակ Բերին շարունակում է նվագել և զարմացնել իր կատարման վարպետությամբ: 

«Ռոքնռոլի փառքի սրահում» 1997թ-ի արարողությամբ ամրագրված նոր անունների շարքում էր նաև «Bee Gees»: Բարրի, Մորիս և Ռոբին Գիբ եղբայրները խումբը հիմնադրեցին 1958թ-ին:  Այս տրիոն ռոքնռոլի պատմության մեջ համարվում է ամենահաջողակներից մեկը` իր ալբոմների մինչ օրս վաճառված ավելի քան 220 մլն. օրինակով: Խմբի երաժշտական կարիերան երկու կարևոր փուլ է ներառում` 60-ականների վերջերին ռոքային, իսկ վաղ 70-ականներից` դիսկո ոճերում: Թեև սրանք իրարից  շատ հեռու ու ասելիքով ծայրահեղ  տարբեր տարածքներ էին, խումբը, միևնույն է, միայն կանաչ լույսի տակով էր ճանապարհն անցնում:  

  1977թ-ին   Bee Gees-ն ընդունեց պրոդյուսեր Ռոբերտ Սթիգվուդի առաջարկը և համաձայնեց մասնակցել ամերիկյան “Saturday Night Fever” ֆիլմի սաունդթրեկի ստեղծման աշխատանքներին:

Ֆիլմի համանուն սաունդթրեք-ալբոմն էլ թերևս դարձավ խմբի կարիերայի գագաթնակետը. ալբոմում ընդգրկված նրանց երեք սինգլը` “How Deep Is Your Love”, “Stayin' Alive”,  “Night Fever”, գլխավորեցին ոչ միայն ԱՄՆ-ի հայտնի հիթ-շքերթները, այլև  աշխարհի տարբեր մայրցամաքներում մեծ տարածում և ճանաչում գտան` կարծես միաժամանակ ազդարարելով դիսկոդարաշրջանի ամենապոպուլյար փուլի մասին:

Ռոքնռոլյան  «Փառքի սրահում» նրանք բնորոշվել են նաև այսպես` “Only Elvis Presley, the Beatles, Michael Jackson, Garth Brooks and Paul McCartney have outsold the Bee Gees”. 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter