HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության Գավառի բաժինը նյութեր է նախապատրաստում «Հետքի» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի վերաբերյալ

Այսօր ոստիկանության Գավառի բաժնի քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Գնդոյանը հարցաքննել է «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին՝  երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրի դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին:

Հիշեցնենք, որ կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող Սարգիս Հակոբյանի դատալսումից հետո դատարանի շենքի առջեւ սոցիալիստական շարժման ղեկավար ներկայացող Ռոբերտ Ահարոնյանը եւ նրա հետ Գավառ ժամանած անձինք վիրավորել, հայհոյել եւ քաշքշել են իրավապաշտպաններին, իսկ վերջինիս Երեւանից Գավառ տեղափոխած տաքսու վարորդը խոչընդոտել է «Հետքի» լրագրողի աշխատանքին՝ մի քանի անգամ հարվածելով տեսախցիկին: Վերջինս եւ նրա ուղեւորուհին սպառնացել են Երեւանում գտնել լրագրողին եւ «սատկացնել»:

Ոստիկանությունից «Հետքին» տեղեկացրին, որ Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում տաքսու վարորդի կողմից լրագրողի աշխատանքին խոչընդոտելու եւ սպառնալու վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter