HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Բախտագուշակ Վարսիկի հաճախորդները հարձակվել են «Հետքի» լրագրողի եւ ակտիվիստների վրա, սպառնացել գտնել ու «սատկացնել»

Այսօր Գավառի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Սարգիս Հակոբյանի՝ կնոջը խոշտանգելու վերաբերյալ դատը: Դատն ավարտվելուց հետո դատարանի բակում ակտիվիստների եւ «Հետքի» լրագրողի վրա հարձակվեցին սոցիալիստական շարժման ղեկավար ներկայացած Ռոբերտ Ահարոնյանն՝ իր թիմով (մանրամասները՝ տեսանյութում):

Նա երկրորդ անգամ է, ինչ Գավառի դատարան է գալիս երեք երիտասարդի, տաքսու վարորդի եւ մի կնոջ ուղեկցությամբ: Վերջինս, ինչպես «Հետքին» հայտնեց տուժող Հասմիկ Խաչատրյանը, բախտագուշակ Վարսիկի հաճախորդներից է եւ ինչով կարողանում, օգնում է նրան:


Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը օրեր առաջ հանդիպել է Հասմիկ Խաչատրյանին եւ խոստացել սպանել նրան՝ նստելուց առաջ: «Եկել էին երեխայի մոտ, որ բացատրագիր գրեին՝ այն մասին, թե ես արդյոք ծեծում եմ երեխային, թե չէ: Աղջիկս ասաց, որ չեմ ծեծել իրեն եւ այդ ամենը սուտ է: Ինքը դրանից կատաղեց, ինձ ասաց, որ ինքը նստելուց չի վախենում, բայց ինձ սպանելու է, հետո նոր նստի»,- պատմում է տուժող Հասմիկ Խաչատրյանը:

Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը, ով չցանկացավ տեսանկարահանվել: Իր ցուցմունքում նա նշեց, թե Հասմիկն ուզել է իրեն թույնել, ինչի համար էլ պատժել է նրան՝ մեկ ապտակով. «Մի օր ջուր ուզեցի, բերեց, տեսա դառն ա, ասեցի էս ի՞նչ ես լցրել ջրի մեջ, վախեցավ, ջուրը վերցրեց, փախավ: Հետո մի օր էլ ներս մտա, տեսա հեռախոսով ա խոսում, ասեցի՝ էդ ում հետ ես խոսում, ասեց՝ մորս: Ասեցի դե տուր հեռախոսդ տեսնեմ, համարը ջնջեց, նոր տվեց: Էդ էլ ու մի քանի բան էլ որ հավաքվել էր, կատաղեցի, մի հատ տվել եմ»,- իր ցուցմունքում նշեց ամբաստանյալը:

Հարցին, թե արդյո՞ք ընդունում է մեղքը, Սարգիս Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, չեմ ընդունում»: Հակոբյանը խոստովանեց նաեւ, որ ունեցել է ընկերուհի եւ Երեւանում ապրել նրա հետ: Նշենք, որ ամբաստանյալի ընկերուհին նույնպես դիմել էր «Հետքին»՝ նշելով, որ ենթարկվել է խոշտանգումների: Այդ առիթով Սարգիս Հակոբյանի հանդեպ քրեական գործ է հարուցվել, որը կարճվել է՝ տուժողի դիմումի բացակայության պատճառով:

Ամբաստանյալ Հակոբյանն իր ցուցմունքում նշեց նաեւ, որ չի պատկերացնում Հասմիկ Խաչատրյանի հետ համատեղ կյանքի վերականգնումը. «Ուզում ա նստացնել տա ինձ, էրեխեքին վերցնի, գնա եվրոպա՝ գլուխը լցրած: Բացի անբարոյականությունից ինքն ի՞նչ պիտի աշխատի, որ էրեխեքին պահի: Զզվանք էր արտադրում իրենից, գնում էր զուգարան, ձեռքերը չէր լվանում, ես ո՞նց իրա տված հացն ուտեի: Սաղ աղջիկները կերազեն իմ պես մարդ ունենան: Ես ուզում եմ ինքն ինձ հանգիստ թողնի, ես էլ իրան չճանաչեմ»,- իր ցուցմունքն ավարտեց Սարգիս Հակոբյանը:  

Մեկնաբանություններ (10)

Արթուր
Լիլիթ ջան Վարսիկի հեռախոսի համարը կամ հասցեն կարող ես ասել? :))
lilit
Վարսիկը հիանալի կին էայս ամեհը ասեկոսներ են
lilit
Վարսիկին ճանաչում եմ անձամբ նա շատ բարի ու նաճելի կին է
lilit
Կարդալով նյութերը. ես հասկացա,որ այս ամենը արվում է Վարսիկի ընտահիքին խայտառակելու համար.որը կարծում եմ չի հաջողվի. Վարսիկը ոչ միյայն լավ գուշակ է. այլ նաև լավ բշիշկ. նա համագործակցելով բժիշկների հետ բուժում է մարգկանց.
hasmik
ինչ մեղք են Քյավառի հարսները, Քյավառում քարե դար է, սարսափելի հետամնացություն
xxxx
QYAVARCINERN IHARKE TASIBOV EN,U SHAT LAV GITEN UM TASIBIN EN KANGNUM,,,
hasmik
էս այլանդակությունները թասիբի, ադաթի տակ եք քողարկում
Kristine Babaian
ushadir hetevum em ays patmutyany , ev amen angam parz erevum e vor shat koxmnapah texekutyuna trvum . Srbacrel eq Hasmikin ev Hresh darcrel Sargisin , mi ban moranalov vor amen tesk konfliktum ka 2 KOXM ev 2 EL IRENC MEXQI BAJINN UNEN! inch axmuk e bardzracrel es kiny ? ches karox el aprel et txamardy het mi apri!bayc mi urish npataka hetapndum karces te inqn e voroshel vochnchacnel ir erexaneri hory , aranc haskanalu te inch e anum! Lsum es Hasmikin , shat xexch e dzevanum , bayc lav patrastvac texterov , ankax qezanic harc e cakum te ov e ays ameni hetevy ? ov e kerel Hasmiki uxexy,ov e hamozel vor vochnchacnelv u varkabekelov kareli e vayel kyanq vayelel? kext shaxax tvoxy inqn el e kextotvum!!!!!!
Kima
Ches amachim Hasmik kochecyal inchqaan kareli e hogov ev srtov pxcvac linel. Amot@ mi zgacmunqa vor ispar bacakayuma qo mej. Qez anhaxt es patkeracnum bayc astcuc vaxeci vorovhetev qo nmanner@ datapartvum en amenadashan u ayrox patisjov. Apri qez hamar aranc tunavorelu qo erexaneri hor@ . Du uxxaki zurk es mardkayin zgacmunqneric du chkarecar irakanum tunavores qo amusnun hascnes mahvan boroshel es hogepes tunavores. Erevi qo cnoxnern el mexq unen bor andastirak ev amamot en mecavrel......
hasmik
մեղա, մեղա, մեղա վարսիկին բժիշկ էլ սարքեցիք, գուշակ բժիշկ, էլ ով դիմանա, երևում է հարսին էլ լավ բուժեց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter