HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ` «Հետքի» լրագրողի հաղորդման հիման վրա

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ավագ քննիչ Հ. Վ. Մկրտչյանի կողմից հարցաքննվել է «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը: Քննիչը գրությամբ հայտնել է, որ լրագրողի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 2014թ. մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 40101214 քրեական գործը ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Կատարվում է նախաքննություն:

Հարցաքննության ընթացքում քննիչ Հ. Վ. Մկրտչյանը նշել է, թե «Դուք էլ եք բզբզացել, ինքն ասել է ինձ մի նկարի, դուք նկարել եք»: Քննիչի կանխակալ գնահատականին ի պատասխան՝ «Հետքի» լրագրողը հրաժարվել է շարունակել ցուցմունքը՝ նշելով, որ քննիչն արդեն իսկ դիրքորոշում ունի նախաքննության փուլում: Հ. Վ. Մկրտչյանը ներողություն է խնդրել լրագրողից եւ խնդրել պատասխանել իր հարցերին: 

Այս գործով քննվել են նաեւ լրագրողի աշխատանքը խոչընդոտած տաքսու վարորդ Արմեն Ղեւոնդյանը եւ Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը:

Ավելի վաղ ոստիկանությունից «Հետքին» տեղեկացրել էին, որ Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում տաքսու վարորդի կողմից լրագրողի աշխատանքին խոչընդոտելու եւ սպառնալու վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար: 

Մեկնաբանություններ (2)

Սառա
Դավիթ քանի որ ապրում ենք Հայաստանում...և տեսնում ենք թե ոնց են արդարացնում սրիկաին, անամոթ ամուսնուն...ամեն ինչ սպասելի է... (((
Դավիթ
Սա այդ դեպքը չէ։ Լրագրողի աշխատանք է խոչընդոտվել, որը քրեորեն պատժելի արարք է։ Կլորիկ գումարը էստեղ չի անցնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter