HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանը 50 մլրդ դոլար պետք է վճարի «Յուկոս»-ին

Հաագայի դատարանը որոշել է, որ Ռուսաստանը խախտել է Էներգետիկայի խարտիան «Յուկոս»-ի գործում, և, փաստորեն,  ճանաչել է, որ նավթային ընկերությունը «բռնագրավվել է»: Այս մասին «Կոմերսանտ» թերթին հայտնել է գործին տեղյակ աղբյուրը:

Այս գործը սկսվել է դեռևս 2005թ.: Դատարան դիմել է «Յուկոս»-ի մեծ բաժնետեր Group Menatep Limited-ը (GML), որը դատարանում ներկայացրել է ընկերության խոշոր բաժնետերեր Լեոնիդ Նևզլինի և Վլադիմիր Դուբովի շահերը: GML-ը պահանջել է 114 մլրդ դոլարի փոխհատուցում, սակայն դատարանը ընկերության կորուստը գնահատել է 50 մլրդ դոլար:  Բացի դրանից, Ռուսաստանը պետք է փոխհատուցի դատական ծախսերը՝ 65 մլն դոլարի սահմաններում:

Հիշեցնենք, որ նավթային «Յուկոս» ընկերությանը մեղադրանք էր առաջադրվել հարկերից խուսափելու համար, ինչի հետևանքով կալանավորվել էր ընկերության նախագահ և մեծ բաժնետեր Միխայիլ Խոդորկովսկին և այլ աշխատակիցներ, այդ թվում «Յուկոս»-ի գործադիր փոխնախագահ, իրավաբան Վասիլի Ալեքսանյանը: 

Սա «Յուկոս»-ի մի ճյուղի դատավարությունն էր: Ամստերդամի դատարանում դեռևս ընթանում է «Յուկոս»-ի հայաստանյան դստեր խմբի դատավարությունը: Նավթային «Յուկոս» ընկերությունը, հիշեցնենք, Հայաստանում հիմնադրել էր «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենտ»-ը, որի դուստր ընկերությունների ակտիվները կրկնակի գերազանցել են ՀՀ պետական բյուջեն

Լուսանկարը՝ այստեղից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter