HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրադատարանն ընդդեմ Ռուսաստանի. 1.86 մլրդ եվրո՝ «Յուկոս»-ին

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես ընդդեմ Ռուսաստանի որոշում է կայացրել՝ նավթային «Յուկոս» ընկերության օգտին լուծելով 2011-ից քննվող գանգատը:  Այս մասին հայտնում է BBC-ն: Համաձայն Եվրադատարանի որոշման՝ Ռուսաստանի Դաշնությունը 1.86 մլրդ եվրո պետք է փոխհատուցի «Յուկոսի» բաժնետերերին: «Յուկոսը», սակայն, պահանջել էր 98 մլրդ եվրո:

ՄԻԵԴ-ի այս որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել ՄԻԵԴ-ի Մեծ պալատում երեք ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը օրերս ևս մեկ որոշում էր կայացրել ընդդեմ Ռուսաստանի, համաձայն որի՝ ՌԴ-ն պետք է 50 մլրդ դոլար վճարի «Յուկոս»-ին:

Ամստերդամի դատարանում դեռևս ընթանում է «Յուկոս»-ի հայաստանյան դստեր խմբի դատավարությունը: Նավթային «Յուկոս» ընկերությունը, հիշեցնենք, Հայաստանում հիմնադրել էր «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենտ»-ը, որի դուստր ընկերությունների ակտիվները կրկնակի գերազանցել են ՀՀ պետական բյուջեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter