Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ռազմական փորձագետ. միջադեպը ադրբեջանական դիրքի անձնակազմի խուճապի հետեւանք էր



Ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը կարծում է, որ հայկական «Մի-24» ուղղաթիռի խոցումը եղել է ադրբեջանական դիրքի անձնակազմի խուճապի հետեւանք: «Ըստ իս՝ իրենք ուղղակի չեն կողմնորոշվել ինչ անել, եւ գործել են այդպես»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ նշելով, որ որոշ քաղաքագետներ այս միջադեպը կապում են տարբեր քաղաքական գործոնների հետ, այդ թվում՝ Իրանի նախագահի Բաքու կատարած այցի: Սոֆիյանի մոտեցմամբ՝ դա հրամանատարության հետ չհամաձայնեցված գործողություն էր՝ չնայած նրան, որ ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են ներկայացնել իբրեւ այդպիսին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «Զինծառայության ժամանակ տարբերվելու համար» երրորդ աստիճանի մեդալով պարգեւատրել է ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող Իլկին Մամեդ օղլու Մուրադովին, որը, լուրերի համաձայն, ուղղաթիռը խոցող անձն է: Նույն ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ Մուրադովը կրակ է բացել երկու ուղղաթիռների ուղղությամբ, որոնցից մեկին խոցել է: Չնայած սրան՝ ադրբեջանական տեսանյութում լսվում է մեկ կրակոց: Կարելի է ենթադրել, որ կրակոցն արձակվել է դյուրակիր զենիթահրթիռային այնպիսի կայանքից, ինչպիսին է «Իգլա»-ն, որն առկա է Ադրբեջանի բանակի սպառազինության մեջ:   

Դ. Սոֆիյանը շեշտում է, որ ադրբեջանական կողմը պիտի ասեր, թե հայկական ուղղաթիռները գրոհել են, քանի որ դա պաշտպանական առաջին ռեակցիան է, ու անհնար է կարծել, թե պիտի ընդունեին, որ խփել են խաղաղ թռիչք իրականցնող տեխնիկային, ինչը հաստատվում է ադրբեջանական դիրքից նկարահանած տեսանյութից:

Մեր հարցին, թե արդյոք որեւէ կապ կարող է լինել օրերս Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի գեներալի՝ Ադրբեջան, մասնավորապես՝ առաջանագիծ կատարած այցի ու այս միջադեպի միջեւ, Սոֆիյանն ասում է, որ նման այցեր շատ են լինում, բայց իրար կապելը երեւի ճիշտ չի լինի:

Փորձագետը հուսով է, որ հայկական կողմի պատասանը ի ցույց կդրվի հանրությանը, մեր հասարակությունը կիմանա այդ մասին, քանի որ այս պարագայում դա անհրաժեշտ է. «Մենք գիտենք, որ իրենց ագրեսիաներից հետո մերոնք պատասխանը տալիս են, բայց ոչ միշտ է դա հրապարակային լինում, սակայն սա հենց այդ դեպքն է: Չեմ կարծում, թե օգոստոսյան դեպքերը կկրկնվեն, որովհետեւ դրանք լուրջ մշակված են եղել ադրբեջանցիների կողմից: Չեմ կարծում նաեւ, որ ակտիվ մարտական գործողություններ կսկսվեն: Եթե այդպիսիք լինեն, ոչ թե այսկերպ կսկսվեն, այլ կլինեն երկարատեւ անդորրից հետո, գիշերվա կեսին եւ ոչ թե ուղղաթիռի խոցումից հետո»:

Թե ինչպիսին պիտի լինի հայկական հակահարվածը, Դավիթ Սոֆիյանն ասում է. «Կարծում եմ, որ նույնատիպ պատասխան տալը ճիշտ չի լինի (ի նկատի ունի մարդկային կորստից զատ՝ տեխնիկա շարքից դուրս բերելը- հեղ.): Պատասխանն այնպիսին պիտի լինի, որ նրանք չկարողանան դա մարտական գործողությունների վերսկսման հրահրում ճանաչել հայկական կողմից: Այսինքն պատասխանը պիտի լինի այնպես, որ մենք ցույց տանք՝ սրա դիմաց այս պատիժն եք ստանում: Կոնկրետ, տեղային պիտի լինի»:   

Դատելով միջադեպի կադրերից՝ փորձագետը կարծում է, որ մեր օդաչուները զոհվել են, չնայած այդ մասին որեւէ պաշտոնական հաղոևրդագրություն չկա: Հիշեցնենք, որ ԼՂՀ արդեն դիմել է Կարմիր խաչին՝ անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման ու վերադարձման համար, այնինչ ադրբեջանական կողմը շարունակում է կրակի տակ պահել շփման գծի այդ հատվածը՝ խոչընդոտելով մեր կողմից ուղղաթիռին մոտենալու փորձերը: ՀՀ ՊՆ մամլո խոսնակն արդեն հայտնել է հրամանատարի անունը՝ մայոր Սերգեյ Սահակյանը, հայկական լրատվամիջոցները գրել են մյուս երկու զինվորականների մասին՝ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյան, լեյտենանտ Ազատ Սահակյան

Նշենք նաեւ, որ սա առաջին ավիացիոն միջադեպն էր 1994-ի հրադադարից հետո, եթե չհաշվենք ադրբեջանական անօդաչու սարքերի խոցումը հայկական ուժերի կողմից 2011-ին եւ 2014-ին


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (11)
1. Վեհարի20:42 - 13 նոյեմբերի, 2014
ՈՒսումնավարժական թռիչքները, ամեն օր դեպի մեր կողմը հազարավոր կրակոց արձակող թշնամու քթի տակ,`չեզոք գոտում, չեն անում: Եթե ինչ որ մեկը այդպիսի հրաման է իջեցրել, ապա այդ մեկը իր տեղում չէ:
2. ED23:31 - 13 նոյեմբերի, 2014
Wrong! this was clearly an order given by the Azerbaijani officials- After reviewing the video there should be no doubt that - the camera man was "ready" to record the firing !
3. Yeprem09:47 - 14 նոյեմբերի, 2014
There are too many self-styled analysts and experts in Armenia. Take this guy Sofiyan for instance - what are his credentials, i.e. education, experience, military background. As for Sofiyan's "expert analysis...What does he actually mean by saying "“The response should be such so that they cannot use it as an argument to charge the Armenian side with resuming hostilities. That’s to say our response should be such so that we show we are punishing them for what they did." Pure gobbledygook. Maybe I'm missing something here....
4. Edmond11:36 - 14 նոյեմբերի, 2014
They were just too "panic" that is why they were even ready to start filming the accident even before a Helicopter was visible in the sky!... NKR should declare at least 50 miles from its deference positions as "no fly zone" and finally to start firing and shooting down any Azerbaijani military aircraft that are within the reach of the NKR defense- The criminal action of the regime in Baku has to backfire - open the air port! -
5. bmd14:10 - 14 նոյեմբերի, 2014
Ձեր մեկնաբանությունն է ԽՈՒՃԱՊԻ հետևանք!!! Իհարկե դուք բանակից այնքան հեռու եք, որ նույնիսկ տեղյակ չեք, որ յուրաքանչյուր փամփուշտ արձակելուց առաջ պետք է ստանալ ДОБРО /ձեր լեզվով ասած/.
6. Հետք15:20 - 14 նոյեմբերի, 2014
Դ. Սոֆիյանը նաեւ գործող զինվորական է, ՀՀ ԶՈւ սպա, մասնագիտությամբ՝ հրետանավոր: Սակայն այստեղ, ինչպես շատ այլ դեպքերում, նա հանդես է եկել իբրեւ ռազմական փորձագետ:
7. Lianna17:27 - 14 նոյեմբերի, 2014
Ինչ խուճապի մասին է խոսքը,ինչ է կադրերից չի երևում,որ ուրախ զվարթ նշան են բռնում և դիպուկահարը կրակում է:Եթե 18 տարեկան զինծառայողին զգուշացնում են,որ չի կարելի գլուխը խրամատից վեր բարձրացնել,քանի որ դիմացը թշնամին է,կկրակի,ապա ինչու եք ուղղաթիռը հենց սահմանին հանում թշնամուն ցուցադրելու,միթե ուրիշ մի տեղում հնարավոր չէր այդ ուսումնավարժանքն անցկացնել,պետք է պատասխանատվություն կրի այն հրամանատարը,որը հրաման է արձակել այդ տեղանքում անցկացնելու ուսումնավարժանքը
8. Վարազ Սյունի (Ամստերդամ)19:35 - 14 նոյեմբերի, 2014
Վեհարի(1) / Lianna (7) - Միանում եմ ձեր շատ ճիշտ կոմենտներին:....................................... ՀԱՐՑ ՀՀ իշխանություններին ու բանակի վերնախավին՝ ՈՒ՞Մ շահերին եք ծառայում. ռուսի՞,թե՞ հայի:
9. իրեն հարգող ընթերցող08:27 - 15 նոյեմբերի, 2014
Փորձագետ! Ինչու էին «չեզոք գոտու» վրա ուսումնա-վարժական թռիչքներ կատարում անզեն ուղղաթիռները? Այդ երբվանից է այդպես արվում? Կա արդյոք պայմանավորվածություն հակառակորդի հետ որ այդպես էլ պիտի լիներ? Արդյոք իրենց էլ է թույլատրվում «չեզոք գոտին» նույն կերպ օգտագործելը? Թերեւս սխալ է նման հարցեր հնչեցնելը, սակայն Դուք ինքներդ եք դրդում՝ եթե ա) - ն ասվում է ապա բ) - ն եւս պիտի ասվի, եթե ընթերցողի նկատմամբ ազնիվ եք: Հակառակ պարագայում ավելի լավ կլիներ ոչինչ չխոսվեր, նման «բացատրություններ» հրամցնելու փոխարեն:
10. Վեհարի09:31 - 18 նոյեմբերի, 2014
Տեսեք, թշնամու կողմից մեր ուղղաթիռը խոցելու օրվանից մինչ օրս բանակի հրամանատարությունը ոչ մի հայտարարություն չի տարածել անզեն ուղղաթիռը դեպի թշնամու հետ սահմանակից տարածք կամ չեզոք գոտի երթուղիյով ուղարկողին պատժելու մասին: Իսկ դա նշանակում է, որ այդ երթուղին, կանխամտածված /կամ թեկուզ մտածեք թե տկարամտորեն/ հենց բանակի բարձր հրամանատարության նախագծով է իրականացվել: Եթե անգամ ընդունենք, թե ստորադաս այլ հրամանատարի անմիտ կամ դավաճանական հրամանն է գործել, ապա այս դեպքում էլ թե բանակի գլխավոր հրամանատարը և թե Պաշտպ. Նախարարը հանդես են գալիս որպես օդաչուների սպանության կոծկողներ: Բոլոր դեպքերում, այս երկուսի դեմ պետք է ըստ օրենքի հարուցել քրեական գործ:
11. Արամ20:44 - 18 նոյեմբերի, 2014
Ովքեր քիչ թե շատ գղափար ունեն ռազմական գործից կամ ուղղաթիռային թռիչքների կազմակերպումից պազորոշ հասկանում են , տեղի ունեցածը կամ բացահայտ անգրագիտության արդյունք է կամ ել կանխամտածված հանցավոր սադրանք։ կածքը թե այն հակառակորդի խուճապի արյունք է անհեթեթություն է։ ոչ մի խուճապահար զինվոր ի վիճակի չե նման ձևով խոցել ուղղաթիռ։ Դա կատարված է սառնասրտորեն և բարձր պրոֆեսիոնալի կողմից, որի ադրբեջանական զինվոր լինելը խիստ կասկածելի է։ Ակնհայտ է, որ ուղղաթռին խոցողը պատրաստված սպասել է այդ թռիչքին։ Ամեն դեպքում թռիչքի կազմակերպիչներն ու ղեկավարողները պետք է պատասխան տան այս ամենի համար։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ