
«Նա հիմա ռուսների մոտ է, բռնել են, տարել են»,- Շիրակի մարզի դատախազ
Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովին մոտ մի ժամ առաջ բռնել են Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում։ Նա փորձել է հատել Հայաստան-Թուրքիա սահմանը եւ նկատվել է սահմանապահների կողմից։
Ինչպես Galatv.am-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ «նա հիմա ռուսների մոտ է, բռնել են, տարել են»,- ասել է դատախազը։ Այլ մանրամասներ կասկածյալի գտնվելու վայրի մասին դեռեւս չկան։
Հիշեցնենք, որ Պերմյակովը կասկածվում է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տան 6 անդամների սպանության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել