HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում սպանվել է մեկ ընտանիքի վեց անդամ (թարմացվող)

(22:35-ի թարմացում) Ոստիկանությունը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել

(15:35-ի թարմացում) Իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ոստիկանություն  

Հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/:

2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի: Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ:

Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանքների ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

(15:30 թարմացում)

Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը:

Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

(14:55 թարմացում)

Գյումրու Մյասնիկյան փողոցի թիվ  188 տանը լուսադեմին, մոտավորապես ժամը 06:20-ի սահմաններում հնչել են կրակոցներ: Ժամը 10-ի սահմաններում նշված տանը բնակվող մեկ ընտանիքի 6 անդամները հայտնաբերվել են մահացած: Ըստ նախնական տեղեկությունների` ընտանիքի 5 մեծահասակ եւ մեկ անչափահաս անձանց գնդակահարելու մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայող: Փրկվել է միայն 6-ամսական մանկահասակ երեխան, ում հայտնաբերելուց անմիջապես հետո տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Երեխան դաշույնահարված է եղել: 

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել: Նրա մոտ կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն: Արդյունքում աարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առոջական վիճակը գնահատում են ծանր:

Շտապօգնության բուժքույրը «Հետքին» հայտնեց, որ երեխան եղել է մոր գրկում: Զարկերակը ստուգելուց հետո երեխան կենդանի է հայտնաբերվել, վերք ունի, և արագ տեղափոխվել է հիվանդանոց: 

Գյումրու դատախազության հաղորդմամբ` հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հատկանիշներով:

Լուսանկարը` Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (4)

Արսեն
Ես չեմ հասկանում մեկ բան, ոնց կարող է 1 հոգին առանձնատան տարբեր սենյակներում, բարձր ձայն հանող հրազենով այնպես կրակել (եթե իհարկե խլացուչիչ չի օգտագործվել), որ նույնիսկ մարդիք չեն ել հասցրել անկողնուց վեր կենալ, ստորը կարծում եմ մենակ չի եղել։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա սովորական հանցագործություն չէ. Սա գենոցիդային բնույթի/ազգային հողի վրա կատարված ՍՊԱՆԴ է. հետո՞ ինչ որ 6 հայ է մորթվել:Ապացույցը՝ 4-6 ամսական երեխային մորթելու փորձը:.....................................Հեր՛իք ինչքան հայը թույլ եղավ: Եթե նա «խելագար» էր, թող սպաներ իր զինծառայողներին: Ի՞նչու է/են մորթել անմեղ հայ ընտանիքի: Նա ռուսական բազայի ռուս ներկայացուցիչ է և մորթել է հայ ընտանիքի. սա՛ արդեն իսկ հարցը դարձնում է ազգային հողի վրա, ինքնիստինքյան:................................. Հայ-ռուսական հարաբերությունները ԱՐՄԱՏԱԿԱՆ վերանայման կարիք ունի. արդեն շատ վաղուց:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Էս ի՞նչ «ուժաս» է: Ռուս զինծառայողը արդեն հա՛յի հողու՞մ է ամբողջ հայ ընտանիքներ ոչնչացնում: Եթե սա Թուրքիայում լիներ, հայի համար աշխարհը փոքր կլիներ: ԴՈՒՐՍ ՎՌՆԴԵԼ «բարեկամ» ռուսին հայի հողից:
Հայ մարդ
Ռուսի սապոկիից օգուտ չկա, դրանց ներկայությունը հայի հողին, միշտ ել վատ հետևանքներով է ուղեկցվել։ Իսկ էտ լակոտին գտնելուց տեղում սատկացնել է պետք ժողովուրդ ջան, թե չէ կրեմլից արդեն զանգած կլինեն ու մեր առջի ծառայություն մատուցողները առիթը բաց չէն թողնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter