HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

12 վիրավոր, որից 3-ը` ոստիկան

Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանի մոտակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախման հետևանքով վիրավորվել է 12 հոգի: Այս մասին «Հետք»-ին հայտնեց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Նրա խոսքով` վիրավորներից 9-ը հանրահավաքի մասնակից քաղաքացիներ են, 3-ը` ոստիկաններ: Ոստիկաններից 2-ը վնասվածք է ստացել գլխի հատվածում: Այս պահին վիրավորները առաջին բժշկական օգնություն են ստանում: 

Հիշեցնենք, որ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարան շարժվելու ճանապարհին գյումրեցի ցուցարարների և ոստիկանների միջև բախում էր սկսվել: Ցուցարարների մեծ մասը պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ քիչ առաջ շարժվեց դեպի Շիրակի մարզի դատախազություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter