HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորի որդին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Ինչպես տեղեկացրել էինքմարտի 15-ին մի շարք համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արմավիր քաղաքում այդ օրը ընտրելու են քաղաքապետ:

Արմավիրի քաղաքապետ ցանկանում էին դառնալ 6 թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, վերջինիս քրոջ որդին՝ փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Արտակ Գևորգյանը, Արմավիրի մարզպետի օգնական, Արմավիրի ավագանու անդամ Նվեր Պետրոսյանը,  «Պարիտետ Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Սիմոնյանը և Էդվարդ Վարդումյանը:

6 թեկնածուներից 4-ը՝ Հանրապետական կուսակցության անդամներ էին: Ինչպես տեղեկացրեցին թիվ 21 ընտրատարածքային հանձնաժողովից` այսօրվա դրությամբ ընտրապայքարը կշարունակեն երկու թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Խլղաթյանն ու Արմավիրի մարզպետի օգնական Պետրոսյանը, մյուս թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:

Նշենք, որ Ռուբեն Խլղաթյանը և Նվեր Պետրոսյանը ՀՀԿ անդամներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter