HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ դատարանը Վարդան Պետրոսյանի գործով բողոքները կլսի 20 օր անց

Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ քրեական դատարանի նիստն սկսվեց Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ ու կարճ ժամանակ անց հետաձգվեց մինչև ապրիլի 21-ը: Վերաքննիչ երկու բողոքներն այսօր չլսվեցին. պաշտպանական կողմը 20 օր ժամանակ խնդրեց, որպեսզի Վարդան Պետրոսյանի մյուս փաստաբանները նույնպես կարողանան իրենց դիքորոշումները հայտնել:

Դատավարությանը ներկա փաստաբաններ Ռուբեն Ջաղինյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը նշեցին, որ Ֆրանսիայում ապրող մյուս երկու փաստաբանները չեն տիրապետում հայերեն գրավոր ու բանավոր լեզվին, ուստի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դատախազի ու տուժողների ներկայացուցչի բողոքները թարգմանվեն ֆրանսերեն: Դատախազ Արթուր Սարգսյանն ու տուժողների ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը չառարկեցին:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի կայացրած դատավճռով Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով 2013 թ.-ի հոկտեմբերի 20-ին Երևան- Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարի մեջ:

Դատախազը, բողոք բերելով Վերաքննիչ դատարան, միջնորդել է մասնակիորեն` պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ավելի խիստ պատիժ: 

Ռուբեն Բալոյանը ևս միջնորդել է բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով և նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով: Տուժող կողմը նաև միջնորդել է բեկանել դատավճիռը լրացուցիչ պատժի մասով և նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, ինչպես նաև բեկանել դատավճիռը հայցի մասով, ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter