HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը պատվաստանյութ է նվեր ստացել՝ տարօրինակ պարտավորություններ ստանձնելով

Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան 

սկիզբը

Արդեն գրել ենք այն մասին, որ առողջապահության նախարարությունն ու «The Task Force for Global Health» ամերիկյան կազմակերպության «Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոնի» միջեւ անցյալ տարի կնքվել է գրիպի 60.000 հատ պատվաստանյութի նվիրաբերության մասին հուշագիր: Խոստացել էինք ներկայացնել հուշագրի մանրամասները, որոնք բավականին հետաքրքիր են ու հարցեր առաջացնող:

Հիշեցնենք, որ ԱՆ-ին մի շարք հարցեր էինք ուղղել այս փաստաթղթի վերաբերյալ, որոնց պատասխանները նույնպես ուշագրավ են: Մասնավորապես, ցանկացել էինք իմանալ, թե կոնկրետ երբ են նախարար Արմեն Մուրադյանն ու «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ»-ի գործադիր փոխնախագահ Թոմաս Ռոսենբերգերը ստորագրել այս հուշագիրը: ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը գրել է, որ հուշագիրը մեկանգամյա նվիրաբերության վերաբերյալ է ու ստորագրվել է կառավարության 2014-ի հոկտեմբերի 30-ի որոշման համաձայն: Մենք կառավարության որոշման մասին նախորդ հոդվածում գրել ենք, սակայն պատահական չէինք հարցրել հուշագրի ստույգ ժամկետների մասին: Բանն այն է, որ կառավարության որոշման հավելվածում փաստաթղթի գործողության կոնկրետ ժամկետներ նշված չեն, սակայն դրա համար տեղ է նախատեսված` նշումով, որ կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է դադարեցնել հուշագրի գործողությունը` դրանից 30 օր առաջ ծանուցելով մյուս կողմին: Փաստորեն, ԱՆ-ն այդպես էլ հստակ պատասխան չի տվել հարցին, ինչը տարօրինակ է:

Հուշագրով սահմանված են կողմերի պարտավորությունները: Եթե «Պատվաստանյութերի համահավասար հասանելիության կենտրոնը» միայն պարտավորվել է մատակարարել «Կանաչ խաչի» տրամադրած պատվաստանյութը, ապա ԱՆ-ի առաջ մի շարք պայմաններ են դրվել: Ներկայացնենք դրանցից ամենահետաքրքիրները:

  • ԱՆ-ն պիտի ապահովի, որ գրիպի պատվաստանյութը չօգտագործվի հետազոտական նպատակներով՝ առանց կենտրոնի նախնական, ամբողջական գրավոր հաստատման:

Արդյո՞ք այս կետը պատվաստանյութի ստեղծման հեղինակային իրավունքի պաշտպանությունն է ապահովում, թե՞ դոնորները ցանկանում են գաղտնի պահել պատվաստանյութի իրական բաղադրությունը, որքան էլ որ դրա մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարած լինի: Հուշագրում ամրագրված է, որ դրա նկատմամբ կիրառվում է ՀՀ իրավունքը, այսինքն՝ մեր օրենսդրությունը: «Դեղերի մասին» օրենքը, որը վերաբերում է նաեւ իմունակենսաբանական պատրաստուկներին, սահմանում է, որ դրանք նույնպես ենթակա են պետական գրանցման: Գրանցում կատարվում է դեղերի, պատրաստուկների փորձաքննության եզրակացության հիման վրա: ՀՀ-ում դեղերի փորձաքննություն իրականացնում է ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն:

Նախարարությունը մեզ հայտնել է, որ գրիպի պատվաստանյութերն այս կենտրոնում ենթարկվել են փաստաթղթային եւ մասնակի լաբորատոր փորձաքննության, ինչպես նաեւ տեսողական զննում են անցել ՀՀ ներկրելուց հետո: «Պատվաստանյութը ԱՀԿ-ի կողմից նախաորակավորված է, ներկրված չափաբաժիններն ունեն որակի համապատասխան սերտիֆիկատներ: Պատվաստանյութերի վարման միջազգային ստանդարտ ընթացակարգերի համաձայն, եթե պատվաստանյութն ունի ԱՀԿ նախաորակավորման սերտիֆիկատ, ապա երկրների ազգային կանոնակարգող մարմնի կողմից (ՀՀ-ի դեպքում` «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն») պահանջվում է ներմուծելիս իրականացնել միայն փաստաթղթային փորձաքննություն»,- հայտնել է ԱՆ-ն:

Նախորդ հոդվածում գրել ենք, որ չնայած Հայաստանը գտնվում է հյուսիսային կիսագնդում, ու մեր երկրում գրիպի սեզոնն էլ սեպտեմբեր-մայիսին է, ՀՀ-ն ստացել է հարավային կիսագնդի սեզոնային (մարտ-նոյեմբեր) գրիպի պատվաստանյութ: ԱՆ-ն հայտնել է, որ դրանց բաղադրությունը նույնն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույն շտամներն է սահմանել 2014 թ. հարավային կիսագնդի եւ 2014-2015 թթ. հյուսիսային կիսագնդի սեզոնների համար:

Ըստ ԱՆ-ի՝ ՀՀ-ին մատակարարված պատվաստանյութն արտադրվում է Հարավային Կորեայի «Green Cross Corporation» ընկերությունում, արտադրական անվանումն է՝ «GC FLU®  ինակտիվացված»: Դեպի Հայաստան արտահանումը կատարվել է Հվ. Կորեայի մայրաքաղաք Սեուլից:    

Գրիպի պատվաստանյութն արտադրվում է Հվ. Կորեայի Հուասուն շրջանի այս գործարանում

Պատվաստվածների թիվը գաղտնի է պահվում

  • Նախարարությունը կենտրոնին պիտի հաշվետվություն ներկայացնի (մեկը՝ մինչեւ հունվարի 23-ը, իսկ վերջանականը՝ մայիսի 1-ին): Դրանում պիտի նշվեն պատվաստված անձանց թիվը՝ ըստ ռիսկային խմբերի, գրիպի մոնիտորինգի արդյունքները, պատվաստանյութերի մնացորդային պաշարը, քանակը, պիտանելիության ժամկետը, մնացորդային պաշարի գտնվելու ճշգրիտ վայրը:
  • ԱՆ-ն համաձայնում է, որ կենտրոնը այս հաշվետվությունները կամ դրանցից բխող տեղեկությունները կարող է տրամադրել «Կանաչ խաչին» կամ այլ կազմակերպությունների՝ իր հայեցողությամբ:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա ուղղակի վիճակագրական տվյալների հավաքման եւ հետագա վերլուծությունների համար է արվում (այդուհանդերձ, անհասկանալի է, թե նվիրատուներին ինչու պետք է հետաքրքրի, մասնավորապես, մնացորդային պաշարի գտնվելու ճշգրիտ տեղը): Դժվար չէ կռահել, որ հուշագիրը կազմողներն ու կնքողները հենց այդպես էլ կպատճառաբանեն, սակայն ո՞վ կարող է երաշխավորել, որ ինֆորմացիայի հավաքագրումը մատակարարի կողմից, ապա եւ դրա հնարավոր բաշխումը այլ՝ մեզ անհայտ կազմակերպությունների մարդկանց վրա կատարվող փորձարկումների հերթական օղակը չէ:

ԱՆ-ին հարցրել էինք, թե քանի մարդ է պատվաստվել մինչեւ հունվարի 23-ը: Նախարարությունը, ըստ հուշագրի, այս թիվը պիտի վաղուց ներկայացրած լիներ դոնոր կենտրոնին, այսինքն՝ նրա համար բացարձակ խնդիր չէր տվյալը ներկայացնելը, սակայն մեզ ուղղված պատասխանում նշված է. «Պատվաստումներն իրականացվել են ռիսկի համապատասխան խմբերում»: ԱՆ-ն չի հայտնում ստույգ թիվ, որովհետեւ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունի: Պաշտպանության նախարարութունում «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ գերատեսչությունը հրաժարվել է վակցինայի օգտագործումից: Հատկանշական է, որ նվիրաբերությունն ընդունելու մասին կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում էր, որ գրիպով եւ սուր շնչառական վարակների հիվանդացության դեպքերը ակնհայտ աշխուժացել են զինված ուժերում: Մյուս կողմից՝ ԶՈւ-ն թվաքանակով, թերեւս, ամենամեծ թիրախային խումբն է: Փաստորեն, ԱՆ-ի ու ՊՆ-ի մասնագետների միջեւ հակադրությունը գրիպի պատվաստանյութերի հարցում ակներեւ է: Հետաքրքիր է, թե այս դեպքում ամերիկյան կողմին պատվաստվածների ինչ թիվ է ցույց տվել ԱՆ-ն իր հունվարյան հաշվետվության մեջ:

Նվեր՝ «փաթեթավորված» պարտավորություններով

  • Եթե ինչ-որ պահի ԱՆ-ն հրաժարվի պատվաստանյութերից, ապա պիտի շարունակի կատարել իր պարտականությունները մինչ այդ արդեն մատակարարված խմբաքանակի մասով. այսինքն՝ պիտի շարունակի դրա օգտագործումը (եթե, իհարկե, կենտրոնը հետ չպահանջի մնացորդը), նաեւ հաշվետվությունների ներկայացումը:

Փաստորեն, ստացվում է, որ եթե կենտրոնը հետ չվերցնի պատվաստանյութերը, ԱՆ-ն նույնիսկ հրաժարվելուց հետո պիտի ստիպողաբար սպառի արդեն մատակարարված խմբաքականը: Նախարարությունը մեզ հայտնել է, որ ամբողջն (60.000 հատ) արդեն ներկրվել է: Ի՞նչ են մտածել ԱՆ պաշտոնյաներն ու կառավարությունը, երբ նման հուշագրի հավանություն են տվել: Եվ ո՞րն է հուշագրի իրական նպատակը՝ գրիպի դեպքերը կանխարգելե՞լը, թե՞ պատվաստանյութ փորձարկելը:

  • «Պատասխանատվություն» կետը սահմանում է, որ «ԱՆ-ն պարտավոր է հատուցել, պաշտպանել եւ անվնաս պահել TFGH-ն, GHS-ն, «Կանաչ խաչը» եւ նրանց համապատասխան տնօրեններին, ղեկավարներին, աշխատակիցներին, գործակալներին, ներկայացուցիչներին եւ անձանց բոլոր այն «մեղադրանքներից», որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առաջանում են Հայաստանում պատվաստանյութերի մատակարարման, տարածման, վերափաթեթավորման կամ կիրառման արդյունքում: Այս մասով «մեղադրանք» նշանակում է որեւէ պահանջ եւ պարտավորություն երրորդ կողմի նկատմամբ եւ վերջինիս հետ կապված ծախսեր (նաեւ դատարան, վարչական գործակալություն, դատաքննիչ կամ այլ տրիբունալ), այդ թվում, առանց սահմանափակման, վնասներ (ուղղակի, հետեւանքային, պատահական կամ պատժիչ), վճիռներ, մրցանակներ, տուգանքներ, տույժեր, բնակավայրեր, ուսումնասիրություններ, ծախսեր, իրավաբանական վճարներ եւ բաշխումներ, մտավոր իրավունքների խախտումներ Հայաստանում»:

Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը առողջական խնդիրներ ունենա, կամ, աստված մի արասցե, առավել ծանր ելք լինի այս պատվաստանյութերի կիրառումից, ապա ամբողջ պատասխանատվությունը պիտի կրի ԱՆ-ն (փոխհատուցում եւ այլն), ասել է թե՝ պետբյուջեն, ավելի պարզ՝ մենք՝ շարքային հարկատուներս:

Բուժաշխատողների կարեւորագույն առաքելությունն ու Հիպրոկրատի երդումը մարդկանց չվնասելու մասին Հայաստանի առողջապահության նախարարության ղեկավարները, կարծես, հակառակ են ընկալել:

Մեկնաբանություններ (12)

Միքայել Անանյան
Մեկնաբանությունը...Պարզապես պետք է հրաժարվել: Ակներև է, որ գիտափորձ է կատարվում…
Xunsap'ha
Պատուաստը՝ ազգ մը, համայնք մը, ժողովուրդ մը, երկիր մը կործանելու ամենահեշտ, ամենաաժան և ամենապարզ միջոցն է: Հրամմեցէ'ք դիտեցէ'ք Youtube՛ի հետևեալ վաւերագրականները: 1) Vaccination, Evidence of Harm, Review the Research and Know the Dangers. www.youtube.com/watch?v=tHagjYutj_E 2) The Dangers of Vaccinations,Vaccines and Babies www.youtube.com/watch?v=TbgFhKGsHj0 3) EXPERT PANEL:forced Adult vaccinations are component of extermination program. Refuse all vaccines www.youtube.com/watch?v=gi67boynjTw 4) Full Show 2/13/2015:The Real Vaccine Danger www.youtube.com/watch?v=EUeRrU1KGaw 5) SHOOT 'EM UP:The Danger and Tragedy of Vaccines-FEATURE www.youtube.com/watch?v=9PAJ5psOBKs 6) Dr. Suzanne Humphries - Scientific proof that vaccines are harming hospital patient and more www.youtube.com/watch?v=I3g01niS_B0 7) Dr Andrew Wakefield - The Legacy of Vaccine Injury www.youtube.com/watch?v=14I9cx3k0DI 8) Vaccines - The Truth behind vaccinations www.youtube.com/watch?v=PQsVTIMsQrI 9) Silent Epidemic; The untold Story of Vaccines Movie dire www.youtube.com/watch?v=K1m3tjokVU4 10) Vaccines:A Complete Fraud www.youtube.com/watch?v=kRNFoHOsaw0 11) How Vaccines Harm Child Brain Development - Dr Russell Blaylock MD www.youtube.com/watch?v=7QBcMYqIaDs 12) Lethal Injection - The Story of Vaccination PL www.youtube.com/watch?v=WUMu0HQNi3s 13) Shots In The Dark Silence on Vaccine www.youtube.com/watch?v=fVwLo3ImKyo 14) Dr Tenpenny, What the CDC documents say about vaccines www.youtube.com/watch?v=M1VwVBmx0Ng 15) Injected! The Truth About Vaccines www.youtube.com/watch?v=VDzTHONu5g 16) Vaccination MUST SEE! - The Hidden Truth - Australian Documentary (FULL) www.youtube.com/watch?v=MuHra7ZcAa8 17) Vaccines: The Toxic Truth www.youtube.com/?v=03K2ONrFiYc 18) Vaccines - The True Weapons of Mass Destruction www.youtube.com/watch?v=9WoMps4Pmpo 19) Dr Andrew Wakefield tells his side of the story in the MMR Vaccine causes Autism Debate www.youtube.com/watch?v=Ra0QtTUuFIc 20) Autism & Vaccines Andy Wakefield March 2015 www,youtube.com/watch?v=7Iy17pRv2D4 Վերոյիշեալ բոլոր վաւերագրականները բժիշկներու, մասնագէտներու և այլ գիտակից անձանց հայթայթած տեղեկութիւններն են: Բացի ասոնցմէ internet'ի վրայ կան նաև բազմաթիւ կարճ և հակիրճ, կապակից այլ մեկնաբանութիւններ:
Գայանե
Պատվաստվելը կարող է կանխել հիվանդության ծանր ընթացքը: 100 տոկոս պաշտպանությամբ օժտված պատվաստանյութ դեռևս ստեղծված չէ: Սեզոնային գրիպի բոլոր պատվաստանյութերը բարձր արդյունավետությամբ կանխում են ծանր դեպքերը /ընդհուպ մահվան ելքով/ և լուրջ բարդությունների զարգացումը: Եթե պատվաստված մարդն անգամ վարակվի՝ հիվանդությունը կընթանաո թեթև և առանց բարդությունների: Սա պայմանավորված է մի շարք գործոններով` 1. Հայտնի են գրիպի վիրուսի բազմաթիվ ենթատեսակներ, մինչդեռ պատվաստանյութի բաղադրության մեջ մտնում են միայն առավել շրջանառողները` GC FLU -ի մեջ մտնում են A/H1N1, A/H3N2 և B ենթատեսակների մասնիկները 2. Տարբեր օրգանիզմներ տարբեր կերպ են արձագանքում պատվաստանյութին: Մեկի մոտ առավել բարձր պաշտպանություն է զարգանում, մյուսի մոտ ավել նվազ: Սա օրգանիզմի անհատական առանձնահատկությունն է: 3. Տատվաստումից հետո մարդը վարակվել՝ հիվանդություն ավելի շուտ զարգանա , քան պաշտպանողական մեխանիզմները կզարգանան: Պատվաստումից հետո միայն 10-րդ օրվանից սկսած օրգանիզմում բավարար քանակով գրիպի դեմ պաշտպանողական հակամարմիններ են առկա, իսկ առավել բարձր արդյունավետություն ապահովվում է 4-րդ շաբաթից սկսած: Երեխաների մոտ բարձր արդյունավետությամբ պաշտպանություն դիտվում է 2 դեղաչափից հետո: Մյուս կողմից նպատակահարմար է պատվաստվել մինչև գրիպի սեզոնը` առնվազն 10-20 օր առաջ: 4. Խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց մոտ իմունիտետը ընկճված է և նրանք շատ խոցելի են գրիպի վիրուսների նկատմամբ: Նրանց մոտ պատվաստումը ևս բարձր արդյունավետություն չունի, սակայն խիստ անհրաժեշտ է ծանր բարդությունները կանխարգելելու համար:
Գայանե
Ապատեղեկատվություն է նաև այն, թե Հայաստանը «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ»-ից պատվաստանյութ է նվեր ստացել: Այնինչ 2015-16 սեզոնի համար գրիպի պատվաստանյութը GC FLU –ն է, որն Առողջապահության նախարարությունը գնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով և ոչ թե նվիրաբերվել է «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ»-ի կողմից: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը պատվաստանյութեր է գնում միլիոնավոր դեղաչափերով և մատակարարում է ոչ միայն Հայաստանին: Պատվաստանյութի պիտանելիության ժամկետը 2016 թվականի հուլիսն է, այսինքն արտադրվել է առնվազն 2015 թվականի օգոստոս-սեպտեմբերին, ուստի չէր կարող նույն «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ»-ի նվիրաբերած պատվաստանյութը լինել, ինչպես պնդում են համացանցի շատ օգտատերեր: Շուրջ 14000 մարդ է արդեն պատվաստվել և գրանցվել են միայն հատ ու կենտ տեղային ռեակցիաներ, որը կրկին ապացուցում է պատվաստանյութի անվտանգությունը:
Գայանե
Գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածման այս փուլում, կրկին շրջանառվում է գրիպի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն, թե այն Հայաստան է բերվել զուտ պատվաստումների համար: Ոչ մասնագիտական այսօրինակ մեկնաբանություններն ու հրապարակումները միայն խուճապ են առաջացնում: Հարավ-կորեական Green Cross Corporation ընկերությունը պատվաստանյութերի արտադրությունում համաշխարհային շուկայի առաջատարն է՝ դեռ 70-ական թվականներից: Ընկերության արտադրության սեզոնային գրիպի GC FLU պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից նախաորակավորված երկրորդ պատվաստանյութն է, որը մեծ պահանջարկ ունի և կիրառվում է ավելի քան 50 երկրներում: (http://www.greencross.com/eng/business/marketingsales.do): Ոչ միայն GC FLU–ն, այլև սեզոնային գրիպի բոլոր պատվաստանյութերը նախատեսված են ընդամենը 1 տարվա կիրառման համար: Սա է պատճառը, որ յուրաքանչյուր տարի պատվաստանյութի բաղադրությունը փոխվում է` ներառելով միայն տվյալ սեզոնի համար առավել շատ շրջանառող ենթատեսակները: Բայց սա չի նշանակում, որ վիրուսը նույն վիճակով է ներառված GC FLU պատվաստանյութի բաղադրության մեջ: Ի տարբերութուն, մյուս պատվաստանյութերի՝ սա մասնատված և ինակտիվացված է՝ վարակ չի առաջացնում օրգանիզմում և վիրուսներ չի տարածում:
Լևոն
Գրիպի 2016-ի սկզբի համաճարակի պատճառ կարող է լինել նաև ՀՀ Առողջապահության նախարարության «հոյակապ» գործելակերպը։ Հասկանալու համար խնդրում եմ բոլորին ուշադիր կարդալ Հետք-ի այս 2 հետաքննություն հոդվածները H1N1 (հայտնի է իբրեւ «խոզի գրիպ») և H3N2 («թռչնի գրիպ») վիրուսների դեմ ամերիկյան «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ» կազմակերպությունից նվեր ստացված պատվաստանյութերի և դրանք Հայաստանի 60 000 բնակիչների վրա պարտավորված կիրառելու տարօրինակ պատմության մասին
Petr
Я очень удивлен,что так мало отзывов !!!!!!!! Получается,что наши дети, и нетолько, являются подопытными крысами! На нас ставят ОПЫТЫ те люди,которые дали клятву нас защищать и лечить! Я недавно переехал в Арменю,на свою историческую РОДИНУ и мне казалось,что лущшего места на земле просто нет! Лучшего места для моих детей и внуков!!!!!! И что получается!? Одни ради наживы распродают национальное достояние республики,а другие убивают ГЕНОФОНД страны?!!!!!!! Мне лично хотелось бы получить ответы! Я все еще недеюсь!
Աշոտ
Դա ընդունված քաղաքականություն է դեղագործական ընկերությունների կողմից, նրանք ընտրում են որևէ հետամնաց երկիր, որտեղի չինովնոիկները կաշառակեր են: Կաշառում են նրանց, պարտադիր չէ գումարով և կատարում իրենց նոր դեղերի փորձարկումնեը: Վերջին դեպքը տեղի է ունեցել 8-րդ հիվանդանոցում, որտեղ նույնպես կորեական դեղագործական կազմակերպություն փորձարկում էր իրենց շաքարի դեղերը: Իհարկե ցավալի է, որ նման ահավոր փորձեր են կատարվում մեր վրա Իսկ ով է մեղավոր եթե ոչ ինքներս մենք...
Հասմիկ
Աշխարհը մեզ փորձաճագար է ուզում դարձնի, մեկ ֆոլաթթվով ալյուր, մեկ պատվաստանյութ։ Նորմալ է, անտեր ժողովուրդ են գտել՝ անղեկավար, անառաջնորդ, աննախագահ, անկաթողիկոս ու ինչ ուզում անում են, թող օլիգարխների զավակների վրա էդ պատվաստանյութերը փորձարկեն
Անահիտ
Հետք, հիանում եմ ձեր աշխատանքով
Վեհարի
Ինչ Հիպոկրատ կամ ինչ կարծես, պարզապես Հայաստանի առողջապահության նախարարությունը միացել է Հայոց ցեղասպանությունը շարունակողների բանակին:
Արմենակ Եղիայեան
Մեծայա՛րգ խմբագրութիւն, «Դոնոր» բառը պարզապէս կը նշանակէ «տուող»: Տողերս գրողը շատ լաւ գիտէ, որ այս եզրը շատ լայն կիրարկութիւն գտած է արևելահայերուդ մէջ: Մենք ունինք «նուիրատու», այլև «նուիրաբեր» եզրերը, որոնք շատ աւելի խորք ու բովանդակութիւն ունին և շատ աւելի ճիշդ կը թարգմանեն ինչ որ բան «անվճառ տուող»-ի գաղափարը, քան թէ «դոնոր» օսարաբանութիւնը: Ուստի, չե՞նք կրնար ակնկալել, որ դուք անտեսէք անտեղի սովորոյթը և այսուհետև գրէք մեր թուած հայերէն երկու բառերէն մէկը ու այդով ալ ջահակիրը դառնաք «դոնոր»-ը հայացնելու ճիգին: Արդեօ՞ք նման պատիւ մը չի հետաքրքրեր ձեզ: Շնորհակալութիւն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter