HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Վ.Բալասանյան. ««Շարժում-88»-ն առ այսօր հանդես է եկել որպես ոչ իշխանական կուսակցություն»

ԼՂՀ  6-րդ գումարման խորհրդարանում 2 պատգամավորներով ներկայացվող «Շարժում-88» կուսակցությունը չի շտապում ընդդիմադիր թևում հայտնվել։ Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորած անկուսակցական Վիտալի Բալասանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ առ այսօր «Շարժում-88»-ը հանդես է եկել որպես ոչ իշխանական կուսակցություն։ Իսկ թե 6-րդ գումարման խորհրդարանում ով կլինի ընդդիմություն, ով հանդես կգա իշականական թևում, պարզ կլինի միայն կուսակցությունների համապատասխան հայտարարություններից հետո։

Վիտալի Բալասանյանի կանխատեսումներով, «Շարժում-88»-ից պետք էր ավելի քան 5 պատգամավոր անցներ։ «Սա ժողովրդի ընտրությունն է, և մենք իրավունք չունենք քննադատելու, ոչ էլ դա առիթ է մտահոգվելու։ Ցանկացած ժողովուրդ արժանի է իր ընտրյալին։ Ինչքանով նոր խորհրդարանը կարդարացնի մեր ժողովրդի սպասումները, ժամանակը ցույց կտա»,-ասաց Վ․Բալասանյանը։

Խոսելով նոր խարհրդարանում առաջիկա անելիքներից՝ Վ․Բալասանյանն ասաց, որ նախ և առաջ պետք է այնպես անել, որ ԱԺ-ն կայանա որպես լուրջ քաղաքական մարմին։

«Մեզ համար օրակարգային կմնան Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված բանկացություններին ղարաբաղյան կողմի մասնակցությունը, ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև կնքվելիք միջպետական պայմանագիրը (ըստ որի՝ ՀՀ-ն պիտի հանդես գա որպես Ղարաբաղի բնակչության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր) և Ղարաբաղի անվտանգության հարցը։ Բայցի այս առանձնացված հարցերից՝ մենք ձեռնամուխ կլինենք նաև օրենսդրական դաշտում առկա մի շարք խնդիրների վերացմանը»,-ասաց Վ․Բալասանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter