HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Այվազյանին, թե գյուղացիներին. ո՞ւմ կտրվի Սամցխե-Ջավախքի լճում ձուկ որսալու իրավունքը

Հուլիսի 28-ին պարզ կդառնա, թե Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչների պայքարն ըննդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի ինչպիսի հանգուցալուծում կստանա: Թբիլիսիի քաղաքային դատարանն այդ օրը կհրապարակի Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» ՍՊԸ-ի դեմ Տաբածղուրի գյուղացիների հայցով վճիռը:

Հուլիսի 8-ին գործով վերջինն նիստն է տեղի ունեցել: Այն տևել է մոտ 30 րոպե: Դատական նիստին ներկա Տաբածղուր գյուղի բնակիչ Աշոտը «Հետքին» պատմեցին, որ չնայած «Լճեր» ՍՊԸ-ի ներկայացուցիչների պնդմանը, որ Տաբածղուր լիճը լցված խեցգետինները չեն կարող մանրաձուկ ուտել, այլ ընդամենը սանիտարական ֆունկցիա են կատարում, գյուղացիները դատարանին են ներկայացրել միջազգային փորձագետի կարծիքն առ այն, որ խեցգտինները ոչնչացնում են մանրաձուկը: Հետևաբար, Վարդան Այվազյանի նախաձեռնությամբ Հայաստանից Տաբածղուր լիճը լցված խեցգետինների պատճառով է, որ ձկան ծավալները լճում էականորեն նվազել են: Դատավորը, սակայն, փորձագետի եզրակացությունը գործին չի կցել՝ պատճառաբանելով, որ այն ուշացած է, և ինքն արդեն պատրաստվում է վճիռը հրապարակել:

«Իրենց փաստաբանն ասաց, որ իբր մենք ուզում ենք թալանել լիճը, բայց եթե մենք նման բան ուզենայինք, մենք դատի չէին տա, մենք արգելք չէինք դնի լճին, մենք օրենքով ենք ուզում գործել և լճում ձուկ որսալու իրավունք ստանալ»,-ասաց գյուղացին:

Դատավորի պահվածքից տաբածղուրեցիները կասկածում են, որ Վարդան Այվազյանն արդեն իր ծանոթություններով միջամտել է գործին, այլապես դատարանը չէր մերժի փաստաթուղթը գործին կցելու իրենց միջնորդությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի համագյուղացիները՝ Սամցխե-Ջավախքի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղի բնակիչները, դատի են տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  

Եթե հուլիսի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը չբավարարի գյուղացիների պահանջը, նրանք բողոքարկելու են վճիռը վերադաս ատյանում և մտադիր են, ինչպես իրենք են ասում, գնալ մինչև վերջ: 

Մեկնաբանություններ (1)

Հայ
Հետաքրքիրա որ Վրացիները գաին Հայաստան մի գործ անեին էդ ժամանակ Վրացիք եդքան մտահոգ կլինեին Հայերի մասին թե ոչ?:) Այ մարդ հիմա էլ պարոն Այվազյանը Վրաստանումա գործ ձեռնարկել ինչումնա հարցը, թողեք թող անի, չէ որ եդ եկամուտի մի մասն էլ ՀՀ-ում է ծաղսվելու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter