HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ղարաբաղյան ճեղքումը մոտ է․ հայկական կողմի ընտրությունը-2

սկիզբը

Տարբերակ երկրորդ

Հայկական կողմը ադապտացվում է ներկայիս «ավելի շատ պատերազմ, քան կայունություն» իրավիճակին` շեշտը դնելով հակառակորդին ցավալի կորուստներ պատճառելով նրան զսպելու վրա։ Սա այլ կերպ կարելի է անվանել մերթ ընդ մերթ բռնկվող և փոփոխական հաջողություններով ուղեկցվող «սողացող պատերազմ», որի իմաստը միմյան գործող ստատուս քվոն և 1994 և 1995թթ․ հրադադարի համաձայնագրերը ցանկացած գնով պահպանելն է՝ զուգահեռաբար մանևրելով դիվանագիտության մեջ և փորձելով ամրապնդել բանակցային դիրքերը։ Այս դեպքում խնդիրը փորձ է արվում ժամանակավորապես լուծել Ադրբեջանին հարաբերական խաղաղություն կամ կայունություն պարտադրելու եղանակով, հայկական բանակի մարտունակությունն ամենօրյա ռեժիմով հակառակորդին ի ցույց դնելով։

Այս տարբերակն ընտրելը, սակայն նշանակում է տրվել Բաքվի սադրանքին և շարունակել նրա թելադրած «խաղը»։ Խնդիրն այն է, որ որքան Հայաստանը շատ ռեսուրսներ է վատնում պարզապես հակառակորդին զսպելու վրա, այնքան ավելի է մաշեցնում իր «զինապահեստը», այն դեպքում, երբ Ադրբեջանը, թանկացող նավթից և գազից ստացված միջոցներով ունակ է անընդհատ համալրել իր արսենալը։ Դրան դիմակայելու ֆինանսական ռեսուրսների և մարդկային ներուժի հայկական կողմը պարզապես չի տիրապետում և տեսանելի ապագայում չի էլ տիրապետելու։ Սա Ադրբեջանի կողմից կիրառվող հյուծման քաղաքականություն է։ Դրա հետևանքը կարող է լինել միմիայն այն, որ երբ Ադրբեջանը համոզվի , որ հայկական կողմի ռեսուրսների գերակշիռ մասը վատնվել են այս, գլխավորապես գիշերային հեռահար պատերազմում, կարող է իրեն թույլ տալ անցնել լայնածաված ռազմական օպերացիայի։ Ապրիլյան «բլից քրիգի» ձախողումը Բաքվին համոզել է, որ դեռ պետք է սպասել՝ Երևանի հետ պատերազմական «մուկնուկատու խաղալու» միջոցվ։

Ակնհայտ է՝ հայկական կողմը ոչ այս մարտավարությամբ խնդիրն արմատապես լուծելու ռեսուրս ունի և ոչ էլ, առավելևս՝ երկարաժամկետ կտրվածքով լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվելու։ Բաքվում ոչ միայն սրա վրա են խաղադրույք կատարում, այլև նրա, որ վախենալով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու հեռանկարից՝ Ռուսաստանը կխուսափի Երևանին  ինտենսիվորեն զինտեխնիկա և ռազմամթերք մատակարարելուց։ Դա երկու օր առաջ շատ պարզ հասկացրեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Մյուս կողմից՝ եթե Ալիևը որևէ խնդիր չունի իր երկրի երիտասարդությանը «մսաղացի» բերանն ուղակրելու, նրանց «թնդանոթի միս» դարձնելու հարցում, Սարգսյանը դա իրեն թույլ տալ ուղղակի չի կարող։

Տարբերակ երրորդ

Վերցնել նախաձեռնությունը և իրականացնել «կայծակնային պատերազմի» սեփական սցենարը՝ պատերազմական գործողությունները տեղափոխելով Ադրբեջանի տարածք, ապա ամրապնդվելով այնտեղ՝ անցնել խորը, մի քանի շերտով պաշտպանության։

Այս տարբերակը պետք է լուծի երկու խնդիր։ Առաջին՝ պարտադրել նոր ստատուս քվո և միջազգային հանրությանն ապացուցել, որ հարցը պետք է լուծել հայկական կողմի պահանջների, այլ ոչ թե Ադրբեջանի մաքսիմալիստական ամբիցիաները բավարարելու տրամաբանությամբ։ Այս իրավիճակում, բանակցությունների տրամաբանությունը բոլորովին այլ կլինի և կստիպի արագացնել կարգավորումը, հասնել նախընտրելի պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրման։ Երկրորդ՝ կոտրել ադրբեջանական բանակի ամենազորության վերաբերյալ այն ընկալումները, որոնք Բաքվի իշխանությունները ներարկել են սեփական ժողովրդին, վերջինիս շրջանում հանրային հուսահատության, խուճապայնության ալիքի առաջացնել։ Այս դեպքում Ադրբեջանի հասարակությունը հարցերի պատասխանը կփորձի ստանալ ոչ թե հայկական կողմից, այլ սեփական իշխանությունից և Ալիևի վարչակազմից։ Որևէ կասկած չկա, որ նոր ռազմաճակատում նոր պարտությունները ոչ միայն հասարակական ըմբոստության տեղիք են տալու, այլև Ադրբեջանում ուժեղացնելու են էթնիկ անջատողականության դրսևորումները հատկապես լեզգինների և թալիշների շրջանում, ինչն այդ երկիրը կարող է կանգնցնել բառի բուն իմաստով պառակտման, ներկայիս ձևով ու կառուցվածքով գոյության դադարման փաստի առաջ։

Սակայն այս տարբերակը ռիսկային է մի քանի պատճառով, որոնք ռազմաքաղաքական ղեկավարությունը հաշվի չառնել չի կարող։ Նախ՝ նման հակահարձակումը, որպես կանոն, անհնար է առանց լուրջ մարդկային կորուստների։ Երկրորդ՝ խնդիրը ոչ այքան հաջող հակահարձակում կազմակերպելն է, որքան ձեռք բերածը տևական ժամանակ ցանկացած գնով պահելը, որպեսզի հետագայում հնարավոր լինի այն տրանսֆորմացնել քաղաքական և դիվանագիտական կապիտալի։ Պարզ է՝ նման դեպքում հակառակորդը ձգտելու է շատ արագ ետ բերել կորցրածը և այդ նպատակին է ուղղելու իր ողջ զինանոցը և մարդկային կոնտիգենտը։ Երրորդ՝ պետք է նկատի ունենալ, որ սա կարող է պատերազմի ձգձգման տանել, ինչից հայկական կողմը պետք է խուսափի ցանկացած գնով։

Այս սցենարն ընտրելու դեպքում հիմնական խաղադրույքը պետք է արվի երկու գործոնի վրա։ Առաջինը առաջացած ներքին խուճապի պայմաններում Ադրբեջանի հասարակության, ընդդիմության կողմից ալիևյան իշխանությանը քավության նոխազ դարձնելն է և ներքաղաքական ցնցումներ առաջացնելը, ինչը զգալիորեն կթուլացնի թշնամուն։ Ղարաբաղյան առաջին պատերազմում նմանատիպ դրսևորումների պերմանենտ կրկնությունը չափազանց լուրջ դերակատարություն է ունեցել հայկական  կողմի հաղթանակներում։ Երկրորդ՝ հայտնվելով փաստի առաջ՝ միջազգային հանրությունը՝ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրները, պետք է շտապեն հանգցնել կրակը՝ լոկալ պատերազմը տարածաշրջանայինի, իսկ գուցե նաև համաշխարհայինի չհասցնելու համար։ Դրանում հիմա հավասարապես շահագրգռված են թե ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը և թե ԵՄ-ն։ Եվ նրանց միջամտությամբ հնարավոր կլինի խուսափել տևական, արյունաքամ ու ռեսուրսատար պատերազմից։

Այս տարբերակն ընտրելը մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Դժվար է ասել՝ հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրա՞ստ է այդ պատասխանատվությունը վերցնել։ Սա չափազանց լուրջ, խորքային ու մասնագիտական վերլուծությունների ենթակա հարց է։ Սակայն մեկ բան ակնհայտ է․ ԼՂ հարցում բեկում մտցնելու և այս պատերազմից պարտված դուրս չգալու այլ միջոց, կարծես թե չկա։ Ներկայիս իրավիճակում ևս մարդկային կորուստներ ենք ունենում։ Սակայն ողջ ցավն այն է, որ այդ ծանր «կորուստների գնով» (անգամ մեկ զինվորի կորուստը մեզ համար ծանր է) ըստ էության, ոչ մի ռազմավարական խնդիր չի լուծվում և մղձավանջի վերածվող այս նյարդայնացնող անորոշությունը չի վերանում։ Այն չի վերանալու անգամ այն դեպքում, եթե հայկական ուժերին հաջողվի ետ գրավել ապրիլի սկզբում ադրբեջանական զինուժի հանկարծակի հարձրակման հետևանքով կորցրած դիրքերը և կանգ առնել նախկին բնագծերը վերականգնելուց հետո։  

Հայաստանը երկար ժամանակ ԼՂ ներկայիս փակուղային դրության մեջ մնալ չի կարող և պետք է շուտափույթ որոշում կայացի։ Իրադրության առանձնահատկությունն այն է, որ առաջիկայում համապետական ընտրություններ են թե Հայաստանում, և թե Ադրբեջանում։ Եվ այս գործոնը թույլ չի տալիս մասնավորապես հայկական կողմին կայացնելու վճռորոշ, պատմական և պատասխանատու այդ որոշումը։ Բայց մյուս կողմից՝ չստացվի այնպես, որ բեկում մտցնելու որոշումն Ադրբեջանն ավելի շուտ կայացնի։ Ավելի շուտ հենց դա իշխանությանն ընտրություններից առաջ կկանգնեցնի փաստի առջև…

Մեկնաբանություններ (12)

Арам
Вугар Гасанов ваши азеры реально дали 360 погибших и заехали всего то 1200 метров на северо-западе, а на юге 900 метров, так что заманивайся дезинформацией, это я те точно говорю.
saqo
Էդ քանի հոգու միչեւ են կիսել կերածը որ բանակին կոպեկ չի հասել, զինվորին՝ ուտելիք, շոր, կոշիկ տանից են ուղարկում բանակ, դրա համար վարկերի տակ կքած են ու ավելի աղքատ: Շվեցարիայում 8 նախարար կա՝ առանց տեղակալի, մեզ մոտ անքանակ, աննպատակ, պարապ բարեկամ -ծանոթ-թալանչիների թիմեր, հիմնականում անգրագետ ու բազմաբիզնես, թալանչի: Սթափվեք, կրճատեք, վերադարձրեք թալանածը, լուծեք բանակի զինման, ապահովման ու սոված ժողովրդի հացի խնդիրը:
Gagik
Saqo....Քեզ ովա ասել որ դիրքերը պիտի լինեն էլիտար...դու ընդհանրապես ծառայել ես???դու դիրք տեսել ես((ինչիա հողածածկ))խրամատ ասելով արդեն պիտի հասկանաս որ, գետնի մեջ ես,ինչով պիտի ապահովված լինի դիրքը,կարողա?գիտես ՍԱՆԱՏՈՐԻԱ Է,բլինդաժը պիտի լինի հողածածկ,ռմբապաստարնը պիտի լինի հողածածկ,որ քո պես ջահելներն ավելի ապահով լինեն դիրքում,ովա?ասել որ տաք սուպ չեն ուտում,որ դատարկա գլուխնա մոտդ խոսել,որ դու էլ անգիր ես արել,ու եկել մտել ես ստեղ խելացի խելացի ես խաղում,այո ծառայությունը դա գոյատեվել է նշանակում,որ պատերազմա ոնց կարա քնի,սկի մարդիք տանը չեն քնում էտ պայմաններում::: Հակառակորդի դիրքերը եթե քո ասածի պես լավ սարքածա,էտ դեռ չի նշանակում որ տենց էլ պիտի լինի,էտ նրանիցա որ ուղեղ չունեն,որովհետև երբ ականը պայթի խրամատի մեջ,էտ ասածդ սալիկն ու բետոնը ավելի են վնաս տալու իրանց բեկորների պատճառով
Միշա
Գագիկի հետ լրիվ համամիտ եմ: Խրամատն ւ բլինդաժը մի սարքեք շոուի վայր:
Ando
До последнего времени потери Азербайджана в ходе боев в Нагорном Карабахе в начале апреля оценивались приблизительно в 180-200 погибших, в том числе, около 30 спецназовцев, два вертолета, три танка и два беспилотных летательных аппарата. Однако по закрытым данным, которые озвучиваются источниками аналитического центра OSTKRAFT в Генштабе Азербайджана, реальные потери Азербайджана составили почти 800 человек. Именно размер этих потерь вынудил руководство Азербайджана остановить агрессию и вернуться за стол переговоров. http://ostkraft.ru/ru/news/1753
KAren
ребята не спорте,вот придет время покажем кто чего способен...эти земли наши и всегда останутся нашими...
Адиль Агаев
Арам и где тела и вообше родственники етих 360 погибших якобы Азербайджанских солдатов ? Чтото не видно и не слышно даже о пропавших безвести...Насчет дезинформации думайте как хотите ,блицкрик удался на 75 % процентов чего и планировалось.Почему не 100% ? Думаю был план освободить и село Талыш (даже первые дни ето удалось) но потом ваши его снова взяли под свой контроль... Насчет статьи ... Думаю нормальная статья и нашим надо почитать все ето,Из всех вариантов выше перечисленных сейчас вроде идет второй вариант ,война артилерии ,к чему ето приведет ? Ну поживем увидем
Jirair
Ադրբեջան ունի Նավթ , իսք Հայաստան ունի Սփյուրք: Սփյուրքից եկածը և տեղ հասած գումարը կարող է ավէլի մէծ լինի քան Նավթից եկածը:Հարկավոր է լուրջ կազմակէրպէլ
Հայ
Суречик Հայերենով գրի վոր բան հասկանանք
Էս գրածը կարդալուց լաց եմ էղել
«Ես ամեն օր ելնում եմ առավոտները, տղուս հետ եմ խոսում, գիշերները երազիս մեջ իրա հետ տանկով կռվի եմ գնում, ես ել եմ տանկիստ եղել, միշտ պատկերացնում եմ՝ ոնց ենք ես ու ինքը տանկի մեջ կռվում թշնամու դեմ, ու աչքիս առաջ գալիս են իրա աչքերը»,- ասում է հայրը:
Gagik
խնդիրը
saqo
Ինչի՞ են մեր դիրքերն ու խրամատները հողածածկ, գետնափոր, անապահով՝ առանց տարրական պայմանների, ուր ամիսներով գոյատեւում է 18 տարեկան հայ զինվորը՝ կարծես սարերում կորած դպրոցական լինի՝ անխնամ, սառած ու կարմրած, չարչարված տեսքով, կարծես ամիսներով չի լողացել ու տաք սուպ չի կերել ու չի քնել: Իսկ հակառակ կողմում՝ դիքերը բետոնածածկերով են, սալիկապատ, զինվորներն էլ ավելի տաիքով՝ կերած խմած:Սթափվեք քանի ուշ չէ: Էդքան ոնց են կերել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter