HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լևոն Բարսեղյանի դանակը սառը զենք չէ. քրեական գործի վարույթը կկարճվի

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գործով այսօր ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը: Ըստ դրա՝ Լեւոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ, ուստի քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին: Այս մասին հաղորդում է նաեւ Քննչական կոմիտեն: Այդ հիմքով կարճվելու է նաև քրեական գործի վարույթը: Նշենք, որ հուլիսի 27-ին Լ. Բարսեղյանը ձերբակալվել էր սառը զենք պահելու կասկածանքով:

«Գործում շատ կարևոր էական հանգամանք կար: 2015թ.  հունիսի 23-ին, երբ նրան դարձյալ բռնել էին, Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերվել էր նույն դանակը, որն իրենից սառը զենք չի ներկայացնում: Այսինքն՝ չափերը օրենքով սահմանված սառը զենքի չափերի հետ կապ չունի»,-ասաց Լևոն Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը:

Փաստաբանը նշեց, որ այսօր առավոտյան ձերբակալման օրինականության վերաբերյալ դիմում է մուտք արել դատարան, իսկ օրինակը ներկայացրել քննիչին: Նիստը պետք է կայանար ժամը 18-ին: Բայց մինչև դատարանի որոշումը քննիչն արդեն որոշում է կայացրել Լ. Բարսեղյանի գործի մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter