HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի միջազգային պահուստները կես տարում 209 մլն դոլարով նվազել են

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 566.4 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ ամսվա համեմատ պահուստների որոշակի աճ կա, որը կազմել է 34.4 մլն դոլար կամ 2.2%: Իսկ տարեսկզբի համեմատ պահուստները նվազել են մոտ 209 մլն դոլարով կամ 11.8%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։

Պահուստների վերջին մեկ տարվա դինամիկան ներկայացնում ենք ստորև.

Տվյալներն՝ ըստ ՀՀ ԿԲ-ի «Միջազգային պահուստներ» հրապարակման

Հունիսին վերջի տվյալներով՝ պահուստների 1 մլրդ 560.6 մլն դոլարը կազմել են  արտաքին ակտիվները (ազատ փոխարկելի արժույթով)։ Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա։

Միևնույն ժամանակ, ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել։

Հիշեցնենք, որ միջազգային պահուստների գլխավոր նպատակներից է պետական պարտքի սպասարկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter